Գլխավոր տեղեկություն
Համար
N 1380-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.09.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.08.24-2020.09.06 Պաշտոնական հրապարակման օրը 25.08.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.08.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.08.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.09.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 օգոստոսի 2020 թվականի N 1380-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 737-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) N 1 հավելվածի՝

ա. 28-րդ կետը «Պետ՝ բաժնի (գիտական հիմնարկության),» բառերից հետո լրացնել « պետ՝ ֆակուլտետի,» բառերով,

բ. 29-րդ կետը «խորհրդական գիտական գծով» բառերից հետո լրացնել «, պետ՝ ամբիոնի» բառերով,

գ. 30-րդ կետը «ավագ գիտնական վերլուծաբան» բառերից հետո լրացնել «, պետ՝ ցիկլի» բառերով,

դ. 31-րդ կետը «գիտնական վերլուծաբան» բառերից հետո լրացնել «, ավագ դասախոս» բառերով,

ե. 32-րդ կետից հանել «Վարիչ` ամբիոնի» բառերը,

զ. 33-րդ կետից հանել «Պետ՝ ցիկլի,» բառերը,

է. 34-րդ կետից հանել «, ավագ դասախոս» բառերը.

2) N 4 հավելվածի՝

ա. 4-րդ կետը «Պետ՝ բաժնի (գիտական հիմնարկության),» բառերից հետո լրացնել «պետ՝ ֆակուլտետի,» բառերով,

բ. 5-րդ կետը «խորհրդական գիտական գծով» բառերից հետո լրացնել «, պետ՝ ամբիոնի» բառերով,

գ. 6-րդ կետը «ավագ գիտնական վերլուծաբան» բառերից հետո լրացնել «, պետ՝ ցիկլի» բառերով,

դ. 7-րդ կետը «գիտնական վերլուծաբան» բառերից հետո լրացնել «, ավագ դասախոս» բառերով,

ե. 8-րդ կետից հանել «Վարիչ` ամբիոնի» բառերը,

զ. 9-րդ կետից հանել «Պետ՝ ցիկլի,» բառերը,

է. 10-րդ կետից հանել «, ավագ դասախոս» բառերը:

2. Սահմանել, որ`

1) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում քաղաքացիական աշխատանք կատարող անձանց գործող պաշտոնային դրույքաչափի և լրավճարի հանրագումարը սույն որոշմամբ սահմանված` տվյալ քաղաքացիական աշխատանք կատարողի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափի և լրավճարի հանրագումարից բարձր լինելու դեպքում պահպանվում է քաղաքացիական աշխատանք կատարողի գործող պաշտոնային դրույքաչափի և լրավճարի հանրագումարը` լրավճարի չափի հաշվարկային տարբերության միջոցով.

2) սույն կետի 1-ին ենթակետի համաձայն պաշտոնային դրույքաչափի և լրավճարի հանրագումարի գործող և սույն որոշմամբ սահմանված պաշտոնային դրույքաչափի և լրավճարի հանրագումարի միջև տարբերությունը հաշվարկվում է մինչև այն պահը, երբ տվյալ քաղաքացիական աշխատանք կատարող անձի՝ սույն որոշմամբ սահմանված պաշտոնային դրույքաչափի և լրավճարի հանրագումարը կգերազանցի պաշտոնային դրույքաչափի և լրավճարի հանրագումարի պահպանված չափը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

    

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

          

2020 թ. օգոստոսի 25

Երևան

     

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 օգոստոսի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան