Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 69
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Ինկորպորացիա (30.06.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
30.06.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.06.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

30 հունիսի 2017 թվականի

թիվ 69

քաղ. Մոսկվա

 
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ««ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 015/2011) ԹԻՎ 2 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի ««Հացահատիկի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 015/2011) թիվ 2 հավելվածում փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ 
 ԽՈՐՀՈՒՐԴ
 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«   »   ի 20   թվականի

թիվ

քաղ.

 

«ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 015/2011) ԹԻՎ 2 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 29-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 874 որոշմամբ ընդունված՝ «Հացահատիկի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 015/2011) թիվ 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը՝

«Յուղատու մշակաբույսեր (արևածաղիկ, սոյա, բամբակենի, կտավատ, կանճրակ, մանանեխ, քունջութ, գետնընկույզ)» դիրքում «կադմիում» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Կադմիում

0,1

 
 

0,2

Արևածաղկի սերմերի համար, որոնք նախատեսված են սննդի մեջ անմիջապես օգտագործվելու համար

 

0,35****

Արևածաղկի սերմերի համար, որոնք նախատեսված են արևածաղկի յուղ ստանալու նպատակով արդյունաբերական վերամշակման համար».

 

ավելացնել հետևյալ բովանդակությամբ չորրորդ ծանոթագրություն՝

«**** Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության այն արտադրողների համար, որոնք արևածաղկի յուղ են արտադրում արևածաղկի այն սերմերից, որոնք արտադրված են Ռուսաստանի Դաշնության տարածքում և նախատեսված են արևածաղկի յուղ ստանալու նպատակով արդյունաբերական վերամշակման համար:»:

2. Սահմանել, որ սննդային նպատակների համար օգտագործվող արևածաղկի սերմերի՝ «Հացահատիկի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով (ՄՄ ՏԿ 015/2011) սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանությունը հաստատելու մասին փաստաթղթերը, որոնք ընդունվել են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը, վավեր են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիսը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

 

 

 

 

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով