Գլխավոր տեղեկություն
Համար
N 1665-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (12.09.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.01.16/3(943) Հոդ.8
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.12.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.01.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.01.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 դեկտեմբերի 2012 թվականի N 1665-Ն

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՌՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ԻՆՔՆԱՇԽԱՏ ԿԵՐՊՈՎ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ, ԻՆՔՆԱՇԽԱՏ ԿԵՐՊՈՎ ՓՈՓՈԽՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՎ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ, 29-րդ հոդվածի 1-ին և 37-րդ հոդվածի 1-ին մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) իրավաբանական անձանց, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ տվյալների փոփոխության դեպքում պետական միասնական գրանցամատյանում գրառված համապատասխան տեղեկությունների՝ ինքնաշխատ կերպով փոփոխման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) իրավաբանական անձանց, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ տվյալների փոփոխության դեպքում պետական միասնական գրանցամատյանում գրառված ինքնաշխատ կերպով փոփոխվող տվյալների բազաների ցանկը` համաձայն N 2 հավելվածի.

3) իրավաբանական անձանց, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ տվյալների փոփոխության դեպքում պետական միասնական գրանցամատյանում գրառված ինքնաշխատ կերպով փոփոխվող տվյալների ցանկը` համաձայն N 3 հավելվածի:

2. (կետն ուժը կորցրել է 10.09.20 N 1497-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. հունվարի 11

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թվականի

դեկտեմբերի 27-ի N 1665-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՌՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ԻՆՔՆԱՇԽԱՏ ԿԵՐՊՈՎ ՓՈՓՈԽՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է իրավաբանական անձանց, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ տվյալների փոփոխության դեպքում պետական միասնական գրանցամատյանում գրառված համապատասխան տեղեկությունների՝ ինքնաշխատ կերպով փոփոխման կարգը:

2. Իրավաբանական անձանց, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ տվյալների փոփոխության դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալության (այսուհետ՝ գործակալություն) պետական միասնական գրանցամատյանում գրառված համապատասխան տեղեկությունները փոփոխվում են ինքնաշխատ կերպով՝ նոր տեղեկությունները փոխօգնության կարգով ստանալով Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի համակարգի միջոցով:

(2-րդ կետը փոփ. 10.09.20 N 1497-Ն)

3. Գործակալության կողմից իրավաբանական անձանց, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ գործակալության պետական միասնական գրանցամատյանում որևէ գրառում կատարելիս կամ դրանից տեղեկատվություն տրամադրելիս յուրաքանչյուր անգամ համակարգը Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի համակարգի տվյալների շտեմարանի հետ ստուգում է անհրաժեշտ տվյալները և դրանք արդիականացնում պետական միասնական գրանցամատյանի տվյալների հետ: Եթե համակարգը չի կարողանում ստուգել տվյալները, ապա դադարեցվում են փորձերը և նշումներ է կատարվում, որ համապատասխան տվյալների շտեմարանի հետ շտկումներ կատարել առցանց ռեժիմով հնարավոր չէ:

4. Տեղեկությունների փոփոխության մասին իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը տեղեկացվում է էլեկտրոնային փոստի միջոցով, եթե նա տրամադրել է էլեկտրոնային փոստի հասցե:

(հավելվածը փոփ. 10.09.20 N 1497-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թվականի

դեկտեմբերի 27-ի N 1665-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՌՎԱԾ ԻՆՔՆԱՇԽԱՏ ԿԵՐՊՈՎ ՓՈՓՈԽՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՆԵՐԻ

 

1. Իրավաբանական անձանց, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ տվյալների փոփոխության դեպքում պետական միասնական գրանցամատյանում գրառված ինքնաշխատ կերպով փոփոխվող տվյալները վերցվում են տվյալների հետևյալ բազաներից՝

1) Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի համակարգի տեղեկատվական բազա:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2012 թվականի

դեկտեմբերի 27-ի N 1665-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՌՎԱԾ ԻՆՔՆԱՇԽԱՏ ԿԵՐՊՈՎ ՓՈՓՈԽՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ

 

1. Իրավաբանական անձանց, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ տվյալների փոփոխության դեպքում պետական միասնական գրանցամատյանում գրառված ինքնաշխատ կերպով փոփոխվող տվյալների ցանկը ներառում է`

1) պետական գրանցում ստացած իրավաբանական անձանց հիմնադրի, մասնակցի կամ գործադիր մարմնի ղեկավարի կամ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնակատարի ֆիզիկական անձ լինելու դեպքում`

ա. անունը, ազգանունը, անձնագրային տվյալները (սերիան, համարը, երբ և ում կողմից է տրված, վավերության ժամկետը),

բ. հաշվառման կամ բնակության վայրը.

2) հաշվառված անհատ ձեռնարկատերերի դեպքում`

ա. անհատ ձեռնարկատիրոջ անձնագրային տվյալները (սերիան, համարը, երբ և ում կողմից է տրված, վավերության ժամկետը).

բ. հաշվառման վայրը կամ բնակության վայրը:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան