Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-181
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.06.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.06.12/16(148) Հոդ.413
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
02.05.2001
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.05.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.06.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2001 թվականի մայիսի 2-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «ժբ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ժբ) սույն օրենքի 191 և 20 հոդվածներով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար:»:

 

Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 16-րդ հոդվածի 34-րդ ենթակետը:

 

Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով`

«Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում օրենքի 191 հոդվածում նշված լիցենզիաների վրա:»:

 

Հոդված 4. Օրենքը 19-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 191-րդ հոդվածով`

 

«Հոդված 191. «ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ, ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐ ՏԱԼՈՒ և ԴՐԱՆՑ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

Իրավաբանական անձանց տրվող լիցենզիաներ

 

1. Քաղաքացիական և ծառայողական զենքի, դրանց փամփուշտների արտադրություն կազմակերպելու համար`

 

ա) 3 տարի գործողության ժամկետով

- բազային տուրքի 300-ապատիկի չափով

բ) 5 տարով երկարաձգելու համար

- բազային տուրքի 200-ապատիկի չափով

2. Քաղաքացիական և ծառայողական զենքի գեղարվեստական հարդարում, նորոգում կազմակերպելու համար`

ա) 3 տարի գործողության ժամկետով

- բազային տուրքի 100-ապատիկի չափով

բ) 5 տարով երկարաձգելու համար

- բազային տուրքի 80-ապատիկի չափով

3. Քաղաքացիական և ծառայողական զենքի առևտուր իրականացնելու համար`

ա) 3 տարի գործողության ժամկետով

- բազային տուրքի 250-ապատիկի չափով

բ) 5 տարով երկարաձգելու համար

- բազային տուրքի 150-ապատիկի չափով

4. Զենքի առևտրի լիցենզիա ունեցող կազմակերպություններին` Հայաստանի Հանրապետությունից դուրս քաղաքացիական և ծառայողական զենք ձեռք բերելու համար (6 ամիս գործողության ժամկետով)`

ա) յուրաքանչյուր միավոր գազային զենքի (ատրճանակ կամ թմբուկավոր ռևոլվեր), 7,5 ջոուլից ոչ ավելի փողային էներգիայով օդաճնշիչ, ազդանշանային, անփող կամ նետողական ու սառը շեղբավոր զենքի համար

- բազային տուրքի չափով

բ) յուրաքանչյուր միավոր ողորկ-երկարափող հրազենի կամ 7,5 ջոուլից ավելի փողային էներգիայով օդաճնշիչ զենքի համար

- բազային տուրքի կրկնապատիկի չափով

գ) յուրաքանչյուր միավոր ծառայողական կարճափող, քաղաքացիական ակոսափող կամ համակցված հրազենի համար

- բազային տուրքի եռապատիկի չափով

դ) հրազենի և գազային զենքի 100-ական փամփուշտներից և ռազմամթերքից բաղկացած յուրաքանչյուր խմբաքանակի համար

- բազային տուրքի 50 տոկոսի չափով

5. Զենքի առևտրի լիցենզիա ունեցող կազմակերպություններին` Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական և ծառայողական զենք ձեռք բերելու համար (6 ամիս գործողության ժամկետով)`

ա) յուրաքանչյուր միավոր գազային զենքի (ատրճանակ կամ թմբուկավոր ռևոլվեր), 7,5 ջոուլից ոչ ավելի փողային էներգիայով օդաճնշիչ, ազդանշանային, անփող կամ նետողական ու սառը շեղբավոր զենքի համար

- բազային տուրքի 50 տոկոսի չափով

բ) յուրաքանչյուր միավոր ողորկ-երկարափող հրազենի կամ 7,5 ջոուլից ավելի փողային էներգիայով օդաճնշիչ զենքի համար

- բազային տուրքի չափով

գ) յուրաքանչյուր միավոր ծառայողական կարճափող, քաղաքացիական ակոսափող կամ համակցված հրազենի համար

- բազային տուրքի կրկնապատիկի չափով

6. Քաղաքացիական կամ ծառայողական զենք ձեռք բերելու իրավունք ունեցող կազմակերպություններին` զենք ձեռք բերելու համար`

ա) յուրաքանչյուր միավոր նետողական կամ սառը շեղբավոր զենքի համար

- բազային տուրքի չափով

բ) յուրաքանչյուր միավոր գազային զենքի (ատրճանակ կամ թմբուկավոր ռևոլվեր), ազդանշանային, անփող, ողորկ-երկարափող, 7,5 ջոուլից ավելի փողային էներգիայով օդաճնշիչ զենքի համար

-

բազային տուրքի կրկնապատիկի չափով

գ) յուրաքանչյուր միավոր ակոսափող, համակցված կամ կարճ ակոսափող զենքի համար

- բազային տուրքի քառապատիկի չափով

7. Զենքի հավաքածու կազմելու համար`

ա) 3 տարի գործողության ժամկետով

- բազային տուրքի 20-ապատիկի չափով

բ) 5 տարով երկարաձգելու համար

- բազային տուրքի տասնապատիկի չափով

8. Զենքի հավաքածու ցուցադրելու համար`

ա) 3 տարի գործողության ժամկետով

- բազային տուրքի 80-ապատիկի չափով

բ) 5 տարով երկարաձգելու համար

- բազային տուրքի 40-ապատիկի չափով

 

Իրավաբանական անձանց տրվող թույլտվություններ

 

9. Քաղաքացիական և ծառայողական, առանձին դեպքերում` մարտական զենք պահելու և օգտագործելու համար` 

   

ա) 3 տարի գործողության ժամկետով

- բազային տուրքի 20-ապատիկի չափով

բ) 5 տարով երկարաձգելու համար

- բազային տուրքի տասնապատիկի չափով

10. Քաղաքացիական և ծառայողական զենք և դրանց փամփուշտներ ներկրելու (արտահանելու) համար (6 ամիս գործողության ժամկետով կամ նույն ժամկետով երկարաձգելու համար)

- բազային տուրքի քառապատիկի չափով

 

Ֆիզիկական անձանց տրվող լիցենզիաներ

 

11. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` յուրաքանչյուր միավոր քաղաքացիական զենք ձեռք բերելու համար`

 

ա) գազային զենքի (ատրճանակ կամ թմբուկավոր ռևոլվեր), անփող հրազենի, ազդանշանային զենքի համար (5 տարի գործողության ժամկետով կամ 5 տարով երկարաձգելու համար)

- բազային տուրքի քառապատիկի չափով

բ) ողորկ-երկարափող հրազենի կամ 7,5 ջոուլից ավելի փողային էներգիայով օդաճնշիչ զենքի համար (6 ամիս գործողության ժամկետով)

- բազային տուրքի քառապատիկի չափով

գ) որսորդական ակոսափող կամ համակցված հրազենի համար (6 ամիս գործողության ժամկետով)

- բազային տուրքի վեցապատիկի չափով

12. Օտարերկրյա քաղաքացիներին` Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական զենք ձեռք բերելու համար (5 օր գործողության ժամկետով)`

   

ա) մեկ միավոր նետողական կամ սառը շեղբավոր զենքի համար

- բազային տուրքի քառապատիկի չափով

բ) մեկ միավոր գազային զենքի (ատրճանակ կամ թմբուկավոր ռևոլվեր), անփող հրազենի ազդանշանային զենքի համար

- բազային տուրքի վեցապատիկի չափով

գ) մեկ միավոր ողորկ-երկարափող հրազենի կամ 7,5 ջոուլից ավելի փողային էներգիայով օդաճնշիչ զենքի համար

- բազային տուրքի 12-ապատիկի չափով

դ) մեկ միավոր ակոսափող կամ համակցված հրազենի համար

- բազային տուրքի 20-ապատիկի չափով

13. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` զենքի հավաքածու կազմելու համար`

   

ա) 3 տարի գործողության ժամկետով

- բազային տուրքի տասնապատիկի չափով

բ) 5 տարով երկարաձգելու համար

- բազային տուրքի վեցապատիկի չափով

14. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` զենքի հավաքածու ցուցադրելու համար`

   

ա) 3 տարի գործողության ժամկետով

- բազային տուրքի 40-ապատիկի չափով

բ) 5 տարով երկարաձգելու համար

- բազային տուրքի 20-ապատիկի չափով

 

Ֆիզիկական անձանց տրվող թույլտվություններ

 

15. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` ինքնապաշտպանական ողորկ-երկարափող հրազեն պահելու (առանց կրելու իրավունքի) համար (5 տարի գործողության ժամկետով կամ նույն ժամկետով երկարաձգելու համար)

- բազային տուրքի կրկնապատիկի չափով

16. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` հրազեն, օդաճնշիչ զենք, սպորտային ողորկափող հրազեն պահելու և կրելու համար (5 տարի գործողության ժամկետով կամ 5 տարով երկարաձգելու համար)

- բազային տուրքի կրկնապատիկի չափով

17. Ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ ծառայողական, այդ թվում նաև` մարտական զենքի առանձին տեսակներ պահելու և կրելու համար (մինչև 3 տարի գործողության ժամկետով կամ մինչև 5 տարով երկարաձգելու համար)

- բազային տուրքի քառապատիկի չափով

18. Քաղաքացիական և պարգևատրական զենք և դրանց փամփուշտներ ներկրելու (արտահանելու) համար (մինչև 2 ամիս գործողության ժամկետով կամ մինչև 2 ամսով երկարաձգելու համար)

- բազային տուրքի կրկնապատիկի չափով

19. Օտարերկրյա քաղաքացիներին` քաղաքացիական զենք և դրանց փամփուշտներ արտահանելու համար (5 օր գործողության ժամկետով)

- բազային տուրքի եռապատիկի չափով

20. Սույն հոդվածում նշված լիցենզիաներն ու թույլտվությունները վերաձևակերպելու կամ կրկնօրինակը տալու համար (առանց ժամկետի երկարաձգման)

- լիցենզիայի կամ թույլտվության տվյալ տեսակը տալու համար սահմանված դրույքաչափի հիսուն տոկոսի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի 12-ապատիկից:»:

 

Հոդված 5. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 20-րդ հոդվածի 25-րդ կետը:

 

Հոդված 6. Օրենքը 28-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 281-րդ հոդվածով`

 

«Հոդված 281.

«Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ, ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐ ՏԱԼՈՒ և ԴՐԱՆՑ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Ուսումնական հաստատություններն ազատվում են զենք ձեռք բերելու լիցենզիաների և զենք պահելու և օգտագործելու թույլտվությունների համար նախատեսված պետական տուրքի վճարումներից:

Զենքով պարգևատրված անձինք, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամները, Հայաստանի Հանրապետության կառավարության անդամները, դատավորները, դատախազները, քննիչները, գլխավոր դատախազի որոշմամբ` դատախազության մյուս աշխատողները, ինչպես նաև պետական ռազմականացված կազմակերպությունների զինծառայողները և կենսաթոշակի անցած աշխատակիցներն ազատվում են իրենց ժամանակավորապես հատկացված զենքը պահելու և կրելու թույլտվության համար նախատեսված պետական տուրքի վճարումներից:»:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
25 մայիսի 2001թ.
ՀՕ-181

 
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան