Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-152
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.04.2001-24.01.2009)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.04.11/11(143) Հոդ.239
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
05.03.2001
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.03.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.04.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.01.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2001 թվականի մարտի 5-ին

 

«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Փախստականների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ», «է», «ը» և «թ» կետերով.

«զ) նա Հայաստանի Հանրապետություն մուտք է գործել այն պետության տարածքից, որտեղ հետապնդումների զոհ դառնալու հիմնավոր երկյուղի պատճառներ չկան, և նա կարող էր ստանալ փախստականի կարգավիճակ.

է) նա հրաժարվում է հաղորդել անհրաժեշտ տեղեկություններ կամ հայտնում է ակնհայտ սխալ տեղեկություններ իր կամ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու հանգամանքների մասին.

ը) նա օրինական ամուսնության մեջ է գտնվում Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ.

թ) նա «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում ստացել է կացության կարգավիճակ:»:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 12-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ յոթերորդ մասով.

«Փախստականի կարգավիճակը տրվում է 3 տարի ժամկետով: Ժամկետը լրանալուց հետո այն երկարաձգվում է փախստականի կարգավիճակ տալու` օրենքով սահմանված կարգով: Եթե դադարել են այն հանգամանքները, որոնց պատճառով նա ճանաչվել էր փախստական, ապա անձը կորցնում է փախստականի կարգավիճակը:»:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 18-րդ հոդվածի ութերորդ մասը «ընտրական իրավունք,» բառերից հետո լրացնել «(բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունքից),» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «է» և «ը» կետերով.

«է) մեկնել է մշտական բնակության Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս.

ը) լրացել է սույն օրենքի 12-րդ հոդվածի յոթերորդ մասով սահմանված ժամկետը:»:

 

ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան
   

Երևան
26 մարտի 2001 թ.
ՀՕ-152