Գլխավոր տեղեկություն
Համար
N 1342-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.08.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.08.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.08.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 օգոստոսի 2020 թվականի N 1342-Ա

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․

1. Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը (այսուհետ՝ անշարժ գույք) հետ վերցնել համապատասխան պետական մարմիններից և ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում, «Սիսիանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 25.07.2017 թ. կնքված՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, Սիսիանի քաղաքային համայնք, Կամոյի փողոց թիվ 5 հասցեում գտնվող անշարժ գույքի անհատույց օգտագործման թիվ 84/0017 պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի միջոցների հաշվին:

 3. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին՝ սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի, Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահի և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել սույն որոշման հավելվածում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքները՝ հիմք ընդունելով անշարժ գույքի փաստացի վիճակը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. օգոստոսի 14

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

օգոստոսի 13-ի N 1342-Ա որոշման

 

 Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ

 

NN
ը/կ

Անշարժ գույքի հասցեն

Հարկը

Անշարժ գույքի տնօրինման լիազորությունն իրականացնող մարմինը

Անշարժ գույքի մակերեսը
(քառ. մ)

Անշարժ գույքի սկզբնական արժեքը
(դրամ)

1.

Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Սահմանադրության 1

2-րդ մասնաշենքի 3-րդ

Տավուշի մարզպետարան

32.60

458 400

2.

Սյունիքի մարզ, քաղաք Սիսիան, Կամոյի 5

2-րդ

Պետական գույքի կառավարման կոմիտե

152.95

6 311 623

3.

Լոռու մարզ, քաղաք Վանաձոր, Նժդեհի 14

4-րդ

Վիճակագրական կոմիտե

632.85

41 408 753

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ

Ծ. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ