Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 օգոստոսի, 2020 թվական N 252-Ա
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի օգոստոսի 7-ի N 1200-Ա, N 1203-Ա և N 1205-Ա, 2020 թվականի օգոստոսի 14-ի N 1228-Ա, N 1230-Ա, N 1231-Ա, N 1232-Ա, N 1233-Ա, N 1235-Ա և N 1237-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի օգոստոսի 14-16-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝
1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝
1) Ա/Ձ «Թամարա Գրիգորյան», Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր Շահումյան 4 (ՀՎՀՀ 76845222).
2) Ա/Ձ «Էդկար Թոբրաքջի», ք. Երևան, Կողբացու 30 17 (ՀՎՀՀ 30961185).
3) Ա/Ձ «Ցոլակ Հակոբյան», ք. Երևան, Կողբացու 7 (ՀՎՀՀ 84550248).
4) Ա/Ձ «Լենա Տոնոյան», Արմավիրի մարզ, գ․ Զարթոնք (ՀՎՀՀ 49597821).
5) Ա/Ձ «Արուսյակ Եղոյան», Շիրակ մարզ, ք.Գյումրի Ղանդիլյան 1շ. բն. 9 (ՀՎՀՀ 57322075).
6) Ա/Ձ «Մարիամ Ոսկանյան», Վայոց ձորի մարզ, Արենի համայնք Չիվա բնակավայր (ՀՎՀՀ 76856907).
7) «Մգե Կավալիեռ» ՍՊԸ, Կոտայքի մարզ, գ.Արզական, Բարեկամության 111/119 (ՀՎՀՀ 02808513).
8) «Բլյու Սկայ» ՍՊԸ, Կոտայքի մարզ, գ.Արզական, Անտառային 2/1 (ՀՎՀՀ 00881396).
9) Ա/Ձ «Էլխան Սադխյան» Արմավիրի մարզ, գ․ Արտաշար (ՀՎՀՀ 49615182).
10) Ա/Ձ «Վահրամ Կիրակոսյան», Լոռու մարզ, ք. Վանաձոր Երևանյան խճ. 66- 37 (ՀՎՀՀ 66943435):
2. 48 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝
1) «ՊԱՍԿԱԼ ԵՎ ԴԻՈԴԱՏՈ» ՍՊԸ, Արագածոտնի մարզ, ք.Աշտարակ, Աբովյան 16 (ՀՎՀՀ 05006724).
2) Ա/Ձ «Վարդան Վարդանյան», Արագածոտնի մարզ, գ.Կարբի (ՀՎՀՀ 54644013).
3) Ա/Ձ «Լուսինե Ղազարյան», Վայոց ձորի մարզ ք. Եղեգնաձոր Միկոյան 16 (ՀՎՀՀ 76828361):
3. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։
4. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։
5. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-2-րդ կետերի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 օգոստոսի 2020 թվական: