Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-178
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.06.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.06.12/16(148) Հոդ.410
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
02.05.2001
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.05.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.06.2001

Հայաստանի Հանրապետության

 

օ ր ե ն ք ը

Ընդունված է 2001 թվականի մայիսի 2-ին

 

«պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածում փոփոխություն եվ լրացումներ կատարելու մասին

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածում`

ա) 4-րդ կետի «ժզ» ենթակետում բազային տուրքի նկատմամբ դրույքաչափի 2-րդ «20» գործակիցը փոխարինել «60» գործակցով.

բ) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ի» և «իա» ենթակետերով`

«ի) ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում

հանրահայտ ճանաչելու մասին դիմում ներկայացնելու համար

250

իա) նշանների միջազգային գրանցման մասին մադրիդյան

համաձայնագրի արձանագրության 8(7)(a) հոդվածի

համաձայն յուրաքանչյուր միջազգային գրանցման

նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը

3ter հոդվածին համապատասխան նշելու համար`

 

մեկ դասի ապրանքների համար

100

մեկից ավելի յուրաքանչյուր դասի համար

10

այդպիսի միջազգային գրանցումը երկարաձգելու համար`

մեկ դասի ապրանքների համար

100

մեկից ավելի յուրաքանչյուր դասի համար

10»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2001 թ. մայիսի 22
Երևան
ՀՕ-178

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան