Գլխավոր տեղեկություն
Համար
N 1353-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.08.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.08.10-2020.08.23 Պաշտոնական հրապարակման օրը 19.08.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.08.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.08.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 օգոստոսի 2020 թվականի N 1353-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ և 57-րդ կետերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի տեսլականի ուղերձները հանրությանը ներկայացնելու և պատշաճ ձևով հաղորդակցման ամբողջականությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և «Անտարես» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2019 թվականի նոյեմբերի 13-ին կնքված պետության կարիքների համար ծառայությունների մատուցման N ՀՀՎԱ-ՄԱ-ԾՁԲ-19/100 պետական գնման պայմանագրում կատարել փոփոխություններ՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի պահանջները՝ դրանցով նախատեսված ծառայությունների մատուցման վերջնաժամկետը երկարաձգելով մինչև 2020 թվականի դեկտեմբերի 25-ը ներառյալ:

3. Սահմանել, որ պայմանագրերում կատարված փոփոխությունների պայմանները տարածվում են կողմերի միջև փաստացի ծագած հարաբերությունների վրա:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2020 թ. օգոստոսի 18

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

օգոստոսի 13-ի N 1353-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

օգոստոսի 13-ի N 1353-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2020 թվականի

օգոստոսի 13-ի N 1353-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2020 թվականի

օգոստոսի 13-ի N 1353-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2020 թվականի

օգոստոսի 13-ի N 1353-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 օգոստոսի 2020 թվական: