ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հուլիսի 2020 թվականի N 423-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով ուղարկված՝ ներքոհիշյալ ապրանքների ներմուծման ծրագիրը՝
1) բժշկական սարքեր և պարագաներ՝ Արցախի ազատամարտի հաշմանդամ վետերանների միջև անհատույց բաշխելու նպատակով՝ 51 տեղ, 559 կգ ընդհանուր քաշով, 1,435.55 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 250 ԱՄՆ-ի դոլար, ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն.
2) պաշտպանիչ բժշկական համազգեստ՝ «Նիկոլայ Նասիբյանի անվան Նոյեմբերյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին անհատույց հանձնելու նպատակով՝ 11 տեղ, 235 կգ, 1,000 դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 220 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն:
2. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` նշված բեռների ձևակերպումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. հուլիսի 20 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. հուլիսի 20-ի N 423-Ա որոշման |
ԲԵՌԻ ՑԱՆԿ
Նկարագրությունը |
Քանակը |
Ընդհանուր |
Արժեքը |
Ընդամենը |
Oգնություն Արցախյան պատերազմի հաշմանդամների վետերաններին |
||||
Հաշմանդամություն ունեցող անձանց համար էլեկտրական սայլակ |
1 |
110 |
300 |
300 |
Հաշմանդամություն ունեցող անձանց համար էլեկտրական սայլակ |
1 |
115 |
300 |
300 |
Ստանդարտ անվասայլակ |
1 |
16 |
125 |
125 |
Ստանդարտ քայլակ |
1 |
7 |
45.00 |
45.00 |
Զույգ հենակ (բազուկի տակ) |
1 |
4 |
55.55 |
55.55 |
Բժշկական մեջքի մարմնի ֆիքսատոր |
2 |
6 |
55 |
110 |
Տուփերով հիգիենայի պարագաներ, անձեռոցիկներ, անկողնային անձեռոցիկներ |
44 |
301 |
500 | |
Ընդամենը |
559.00 |
1,435.55 |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |