Գլխավոր տեղեկություն
Համար
N 203-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.07.2020-22.07.2020)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.07.13-2020.07-26 Պաշտոնական հրապարակման օրը 21.07.2020
Ընդունող մարմին
Պարետ
Ընդունման ամսաթիվ
21.07.2020
Ստորագրող մարմին
Պարետ
Ստորագրման ամսաթիվ
21.07.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.07.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
22.07.2020

Պ Ա Ր Ե Տ Ի  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հուլիսի, 2020 թվական N 203-Ա

 

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հուլիսի 14-ի N 1822-Ա, N 1828-Ա, N 1847-Ա, N 1854-Ա, N 1856-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի հուլիսի 16-ին, 19-ին և 20-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝

1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝

1) «Նոր-Զովք» ՍՊԸ՝ ք. Երևան, Ծարավ Աղբյուրի 55/15․

2) «Քնարիկ Թեմուրյան» Ա/Ձ՝ ք․ Աշտարակ, Նարեկացի 122․

3) «Կապանի Զբաղվածության տարածքային կենտրոն»՝ ք․ Կապան, Երկաթուղայիններ 2/2․

4) «Ֆիլդ Ֆարմ» ՍՊԸ՝ ք․ Կապան, Շահումյան 4/16․

5) «Սյուզաննա Կարապետյան» Ա/Ձ՝ ք․ Ագարակ, Չարենցի 23․

6) «Արմենուհի Գրիգորյան» Ա/Ձ՝ ք․ Ագարակ, Չարենցի 21/55․

7) «Սիրուշ Համբարձումյան» Ա/Ձ՝ ք․ Ագարակ, Չարենցի 23/42։

2. 48 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝

1) «Անյա Թումանյան» Ա/Ձ՝ ք․ Ագարակ, Չարենցի 22/37․

2) «Կարինե Մելքոնյան» Ա/Ձ՝ ք․ Ագարակ, Չարենցի 8․

3) «Ալետա Կարապետյան» Ա/Ձ՝ ք․ Ագարակ, Չարենցի 22/16:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։

4. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

5. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

  Տ. ԱՎԻՆՅԱՆ 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հուլիսի 2020 թվական: