Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 օգոստոսի, 2020 թվական N 239-Ա
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հուլիսի 14-ի N 1832-Ա, N 1844-Ա, N 1848-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի օգոստոսի 6-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝
1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝
1) «Լիանա Ենոքյան» Ա/Ձ՝ ք․ Գորիս, Կոմիտասի 26․
2) «ՍՄԳ Հոթել Ընդ Սերվիսես Գրուպ» ՍՊԸ՝ ք․ Գորիս, Խորենացի 53․
3) «Հասմիկ Մարտիրոսյան» Ա/Ձ՝ ք․ Գորիս, Մաշտոցի 95/1․
4) «Հելի» ՍՊԸ՝ ք․ Գորիս, Մաշտոցի 100․
5) «Սիրանուշ Պողոսյան» Ա/Ձ՝ ք․ Գորիս, Քրիստափորի 21․
6) «Էրիկ Մանուչարյան» Ա/Ձ՝ ք․ Գորիս, Արցախյան խճ․ 57․
7) «Օհանյան Սերոբ» Ա/Ձ՝ ք․ Գորիս, Մաշտոցի 86․
8) «Նունե Թադևոսյան» Ա/Ձ՝ ք․ Գորիս, Կոմիտաս 26։
2. 48 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝
1) «Սոնա Տեր-Խաչատրյան» Ա/Ձ՝ ք. Վաղարշապատ, Մ․Խորենացի փողոց 26ա:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։
4. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։
5. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 օգոստոսի 2020 թվական: