Գլխավոր տեղեկություն
Համար
N 827-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.07.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
21.07.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.07.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հուլիսի 2020 թվականի N 827-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐՆԵՐԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերով, հիմք ընդունելով պետական կառավարման համակարգի և տարածքային կառավարման մարմինների գլխավոր քարտուղարների 2020 թվականի առաջին կիսամյակի կատարողականի գնահատման և հաշվետվությունների դրական արդյունքները`

Պետական կառավարման համակարգի և տարածքային կառավարման մարմինների գլխավոր քարտուղարներին պարգևատրել 2020 թվականի առաջին կիսամյակի կատարողականի և հաշվետվությունների արդյունքների հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշմամբ հաստատված համապատասխան մարմնի պահպանման ծախսերի «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածով՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հուլիսի 21

Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2020 թ.

հուլիսի 21-ի N 827-Ա

որոշման

 

ց ու ց ա կ

 

պետական կառավարման համԱկարգի ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ գլխավոր քարտուղարներիՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ

 

N/N
ը/կ

Պաշտոնը

Անունը, ազգանունը

Կատարողականի գնահատման տոկոսը

1

2

3

4

1.

Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար

Լուսինե Քոչարյան

77.845

2.

Արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր քարտուղար

Վահագն Օհանյան

98.1

3.

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղար

Նաիրի Հարությունյան

94.11

4.

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գլխավոր քարտուղար

Համլետ Բատիկյան

95.175

5.

Ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղար

Վազգեն Հարությունյան

97.3

6.

Պետական վերահսկողական ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար

Անի Բաղդասարյան

92.22

7.

Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար

Արթուր Թովմասյան

91.077

8.

Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղար

Գագիկ Մանոյան

98

9.

Պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղար

Էդգար Գևորգյան

99.35

10.

Վիճակագրական կոմիտեի գլխավոր քարտուղար

Արաիկ Հայրապետյան

98.7

11.

Քաղաքաշինության կոմիտեի գլխավոր քարտուղար

Արամ Մկրտչյան

91.83

12.

Սոցիալական ապահովության ծառայության գլխավոր քարտուղար

Հարություն Գևորգյան

89

13.

Անտառային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար

Էդուարդ Սեինյան

94.57

14.

Միգրացիոն ծառայության գլխավոր քարտուղար

Համբարձում Աբրահամյան

92.54

15.

Արագածոտնի մարզպետարանի գլխավոր քարտուղար

Հրաչյա Գևորգյան

97.58

16.

Արմավիրի մարզպետարանի գլխավոր քարտուղար

Արամ Հովհաննիսյան

80.12

17.

Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար

Սևակ Խլղաթյան

95

18.

Լոռու մարզպետարանի գլխավոր քարտուղար

Արթուր Մխիթարյան

94.58

19.

Կոտայքի մարզպետարանի գլխավոր քարտուղար

Լևոն Պետրոսյան

95.23

20.

Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար

Էդգար Մարտիրոսյան

96.24

21.

Վայոց ձորի մարզպետարանի գլխավոր քարտուղար

Կամո Սահակյան

79.34

22.

Տավուշի մարզպետարանի գլխավոր քարտուղար

Արման Գևորգյան

90.05

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան