Գլխավոր տեղեկություն
Համար
N 894-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.08.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
05.08.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.08.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 օգոստոսի 2020 թվականի N 894-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 479-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը և 34-րդ հոդվածը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի ապրիլի 22-ի «Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման նպատակների խորհուրդ ստեղծելու, խորհրդի կազմը և աշխատակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի մարտի 9-ի N 167-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 479-Ա որոշման N 2 հավելվածի՝

1) 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Ընդ որում, հասարակական կազմակերպություններն իրավունք ունեն դիմել մեկից ավելի ոլորտների համար, սակայն կարող են հաղթող ճանաչվել և անդամակցել միայն մեկ ոլորտում:».

2) 23-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Եթե մեկից ավելի ոլորտներում դիմել է մեկ հասարակական կազմակերպություն և այդ ոլորտներում հաղթահարել է փաստաթղթային փուլը, ապա վերջինս ինքն է որոշում իր մասնակցության համար նախընտրելի ոլորտը՝ հիմք ընդունելով սույն հավելվածի 6-րդ կետով նախատեսված պայմանը:»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. օգոստոսի 5

Երևան