Գլխավոր տեղեկություն
Համար
N 234-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.08.2020-11.08.2020)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.08.10-2020.08.23 Պաշտոնական հրապարակման օրը 04.08.2020
Ընդունող մարմին
Պարետ
Ընդունման ամսաթիվ
04.08.2020
Ստորագրող մարմին
Պարետ
Ստորագրման ամսաթիվ
04.08.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.08.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.08.2020

Պ Ա Ր Ե Տ Ի  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 օգոստոսի, 2020 թվական N 234-Ա

 

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հուլիսի 31-ի N 1157-Ա, N 1158-Ա, N 1160-Ա, N 1161-Ա, N 1162-Ա, N 1164-Ա և N 1155-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի օգոստոսի 3-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝

1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝

1) Ա/Ձ «Մարո Մինասյան», Արմավիրի մարզ, գ․ Դալարիկ (ՀՎՀՀ 49593485)․

2) Ա/Ձ «Ռաիսա Մկրտչյան», Սյունիքի մարզ, ք. Սիսիան Խանջյան 9/1բ (ՀՎՀՀ 79814349)․

3) «ՍԱՄ» ՍՊԸ, Սյունիքի մարզ, ք. Սիսիան, Խանջյան 9/1ա (ՀՎՀՀ 09801121)․

4) Ա/Ձ «Իրինա Գալստյան», Արարատի մարզ, ք․ Արտաշատ Արարատյան 75 (ՀՎՀՀ 47764773)․

5) Ա/Ձ «Սուսաննա Դանիելյան», Արարատի մարզ, ք․ Արտաշատ, Իսակովի 76բ (ՀՎՀՀ 47738166)․

6) Ա/Ձ «Ալվարդ Միրզոյան», Տավուշի մարզ, գ. Կողբ 1/5, (ՀՎՀՀ 70958162)․

7) Ա/Ձ «Զաքարե Սարգսյան», Շիրակի մարզ, ք. Գյումրի, Աբովյան /188/1 (ՀՎՀՀ 57342131)․

8) «Վարդալիս» ՍՊԸ, ք․ Երևան, Տիգրան Մեծի 61 12 (ՀՎՀՀ 00057595)․

9) «Վիլլա Հիլլս» ՍՊԸ, Կոտայքի մարզ գ. Պտղնի, Պտղնի-1 այգեզանգված, 1 թաղամաս թիվ 35։

2. 72 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողին պատկանող մասնաճյուղի (հասցեում իրականացվող) գործունեության ծավալումը՝

1) «Ա/Ձ Արայիկ Սարկիսյան», Լոռու մարզ, ք. Վանաձոր, Աբովյան 1դ (ՀՎՀՀ 66960965)։

3. 168 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողին պատկանող մասնաճյուղի (հասցեում իրականացվող) գործունեության ծավալումը՝

1) «Հռիփսիկ Էմինի Կարապետյան» ՍՊԸ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տ. Մեծի 34 (ՀՎՀՀ 06952932)։

4. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։

5. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

6. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-3-րդ կետերի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

  Տ. ԱՎԻՆՅԱՆ 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 օգոստոսի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան