Գլխավոր տեղեկություն
Համար
N 436-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.07.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
22.07.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.07.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հուլիսի 2020 թվականի N 436-Ա

 

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՐ ԿԱՅՈՒՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 31,494,200 դրամ ընդհանուր արժողությամբ «Սայաթ-Նովայի համայնքի համար կայուն ոռոգման համակարգ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 00848042) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Ֆոր Էյ Քնսալթինգ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00148693) 2020 թվականի ապրիլի 2-ին կնքված N 28 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ծրագրի հաշվետվության աուդիտի իրականացում` 780,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Արշանդ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01550262) 2020 թվականի ապրիլի 16-ին կնքված N SUPSERV-16/04/2020 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ջրագծի խողովակների և կցամասերի մատակարարում և տեղադրում՝ 11,614,200 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.

3. «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

   

2020 թ. հուլիսի 22

Երևան

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

հուլիսի 22-ի N 436-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՐ ԿԱՅՈՒՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ»

 

1.

Ծրագրի նպատակը

ՀՀ Արարատի մարզի Սայաթ-Նովայի համայնքում առկա է ոռոգման ջրի խնդիր, ինչն էլ ավելի է սրվում ֆերմերների ցածր վճարունակության և համապատասխան գիտելիքի պակասի պատճառով։ Կայուն ոռոգման ապահովման տարբերակ է հանդիսանում հարակից ձկնաբուծարաններից արտանետվող ջրի օգտագործումը գյուղացիական տնտեսությունների ոռոգման համար։ Սույն ծրագրի նպատակն է նպաստել համայնքում գյուղատնտեսության զարգացմանը, հարակից ձկնաբուծարանից արտանետվող ջուրը համապատասխան գյուղատնտեսական տնտեսությունների ոռոգմանն ուղղելու և ֆերմերների վերապատրաստման միջոցով։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնություններից (այսուհետ՝ հարկային արտոնություններ):

3.

Բարեգործը

Ճապոնիայի կառավարություն

4.

Ծրագիրը կատարողը

«Տնտեսական հետազոտությունների և զարգացման աջակցության կենտրոն» ՀԿ,
Հասցեն՝ քաղ․ Երևան, Ագաթանգեղոսի 7
ՀՎՀՀ՝ 01550262

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ՀՀ, Արարատի մարզ, Սայաթ-Նովայի համայնք, ենթակառուցվածքներ և կրթություն

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի շրջանակներում Ճապոնիայի կառավարության ներդրումը կազմում է 66,224 ԱՄՆ-ի դոլարին համարժեք 31,494,200 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

ՀՀ Արարատի մարզ, Սայաթ-Նովայի համայնք

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

30.07.2020 թ. – 25.03.2021 թ.

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

- Ջրագծի կառուցում` 24,196 ԱՄՆ-ի դոլարին համարժեք 11,614,200 դրամ, օգոստոս – սեպտեմբեր, 2020 թ.
- Արևային կայանի կառուցում` 25,438 ԱՄՆ-ի դոլարին համարժեք 12,210,000 դրամ, օգոստոս – սեպտեմբեր, 2020 թ.
- Կայուն գյուղատնտեսություն թեմայով դասընթացներ` 14,965 ԱՄՆ-ի դոլարին համարժեք 6,890,000 դրամ, սեպտեմբեր 2020 թ. – մարտ 2021 թ.
- Աուդիտ` 1,625 ԱՄՆ-ի դոլարին համարժեք 780,000 դրամ, օգոստոս 2020 թ. – մարտ 2021 թ.

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

- Ջրագծի կառուցում` 24,196 ԱՄՆ-ի դոլարին համարժեք 11,614,200 դրամ
- Արևային կայանի կառուցում` 25,438 ԱՄՆ-ի դոլարին համարժեք 12,210,000 դրամ
- Կայուն գյուղատնտեսություն թեմայով դասընթացներ` 14,965 ԱՄՆ դոլարին համարժեք 6,890,000 դրամ
- Աուդիտ` 1,625 ԱՄՆ-ի դոլարին համարժեք 780,000 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Աուդիտ` 1,625 ԱՄՆ-ի դոլարին համարժեք 780,000 դրամ

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

ՀՀ Արարատի մարզպետարան, Սայաթ-Նովայի համայնքապետարան

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Ծրագրի իրականացման ընթացքում, ըստ ստորագրված համաձայնագրի, նախատեսվում է պարբերական հաշվետվությունների ներկայացում Ճապոնիայի դեսպանատուն։ Միևնույն ժամանակ ծրագիրը ենթարկվելու է մշտական աուդիտի ընտրված կազմակերպության կողմից։
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան