Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-134
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.12.2000-01.08.2001)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.12.31/34(132)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
30.12.2000
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
31.12.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2000 թվականի դեկտեմբերի 30-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Ընդունել ի գիտություն, որ`

 

1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի համախմբված բյուջեն կկազմի`

ա) եկամուտների (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի) գծով` 232.5 մլրդ դրամ.

բ) ծախսերի (առանց միջբյուջետային փոխանցումների) գծով` 286.3 մլրդ դրամ.

գ) դեֆիցիտը` 53.8 մլրդ դրամ:

2. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի 2001 թվականի բյուջեն կկազմի`

ա) եկամուտների (ներառյալ` անմիջապես պետական բյուջեից տրանսֆերտների տեսքով, ինչպես նաև պետական բյուջեով և համայնքների բյուջեներով պահպանվող հիմնարկներից պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների տեսքով ստացվող մուտքերը) գծով` 45.1 մլրդ դրամ.

բ) ծախսերի գծով` 45.1 մլրդ դրամ:

3. Հայաստանի Հանրապետության համայնքների 2001 թվականի բյուջեները կկազմեն`

ա) եկամուտների (ներառյալ` պետական բյուջեից ստացվող պաշտոնական տրանսֆերտները) գծով` 18.1 մլրդ դրամ.

բ) ծախսերի գծով` 18.1 մլրդ դրամ:

 

Հոդված 2. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեն`

 

հազար դրամով

1. Եկամուտների գծով

193,399,549.5

2. Ծախսերի գծով` ընդամենը  247,231,794.3
այդ թվում`

 

- պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման միջոցների հաշվին իրականացվող ծախսերի գծով`

5,504,300.0

- այլ ծախսերի գծով

241,727,494.3

3. Դեֆիցիտը

53,832,244.8

 

 

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի ծածկմանն ուղղել հետևյալ միջոցները`

 

հազար դրամով

Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրները

53,832,244.8

որից`

 

Ա. Ներքին աղբյուրներ

3,859,684.8

այդ թվում`

 

1. Պետական արժեթղթեր

4,500,000.0

2. Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման միջոցներ

(2,745,700.0)

այդ թվում`

 

- պետական ձեռնարկությունների և անավարտ
շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից մուտքեր

5,504,300.0

- «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված ծախսերի ֆինանսավորման նպատակով պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման ներգրաված միջոցների վերադարձ

(8,250,000.0)

3. Մուրհակների մարում

(140,815.2)

4. Այլ աղբյուրներ

2,246,200.0

Բ. Արտաքին աղբյուրներ

49,972,560.0

այդ թվում`

 

1. Միջազգային կազմակերպությունների միջոցներ

47,616,690.0

որից`

 

ա) վարկերի ստացում

54,233,740.0

բ) վարկերի մարում

(6,617,050.0)

2. Օտարերկրյա պետությունների միջոցներ

(2,279,530.0)

ա) վարկերի ստացում

6,194,870.0

բ) վարկերի մարում

(8,474,400.0)

3. Այլ արտաքին աղբյուրներ

4,635,400.0

ա) վարկերի ստացում

4,635,400.0

 

Հոդված 4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին` օրենքով վերապահված իրավասության սահմաններում ձեռնարկել միջոցներ 2001 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ սղաճի չափը 2000 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ մինչև 3.5 տոկոս պահելու ուղղությամբ:

 

Հոդված 5. Սահմանել, որ`

 

ա) 2002 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության փոխադարձ զուտ պարտավորությունների տարեկան չափաքանակը կազմելու է մինչև 8,350.0 մլն դրամ: Պարտավորությունների նշված սահմանաքանակը կարող է գերազանցվել միայն եռամսյակների ընթացքում` եռամսյակի վերջում պահպանելով 8,350.0 մլն դրամի մակարդակը: Ընդ որում` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության պարտավորությունների գերազանցումը եռամսյակի ընթացքում չի կարող լինել ավելի, քան եռամսյակի սկզբից մինչև տվյալ պահը հավաքագրված աճողական հարկային եկամուտների 10 տոկոսը.

բ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության պարտավորությունները որոշվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվեկշռի ստորև ներկայացվող պահանջների և պարտավորությունների տարբերությամբ`

բա) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պահանջները Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ.

- Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրված վարկեր,

- Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթեր.

բբ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պարտավորությունները Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ`

- Հայաստանի Հանրապետության կառավարության հաշիվներ,

- Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության հաշիվներ,

- ծրագրերի իրագործման գրասենյակների հաշիվներ,

- Հայաստանի Հանրապետությանը կառավարության ցպահանջ ավանդներ,

- Հայաստանի Հանրապետության կառավարության ժամկետային ավանդներ,

- Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի հաշիվ.

գ) միջազգային ֆինանսական կազմակերպությունների աջակցությամբ նպատակային վարկային ծրագրերի իրականացման գրասենյակների բոլոր հաշիվները, Հայաստանի Հանրապետության կողմից կնքված միջազգային պայմանագրերի շրջանակներում, տեղափոխվում են առևտրային բանկերից կենտրոնական գանձապետարան և սպասարկվում են մեկ հաշվով:

 

Հոդված 6. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի եկամուտները, ըստ առանձին եկամտատեսակների, հետևյալ չափերով`

 

հազար դրամով

ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ԵՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐ

193,399,549.5

այդ թվում`

 

I. ԸՆԴԱՄԵՆԸ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

183,211,889.5

որից`

 

Ա. ԸՆԹԱՑԻԿ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

181,860,715.2

այդ թվում`

 

1. Հարկային եկամուտներ

164,905,801.4

այդ թվում`

 

ա) ավելացված արժեքի հարկ

82,535,906.7

այդ թվում`

 

- ձեռնարկություններից և կազմակերպություններից

71,467,555.9

- անհատ ձեռներեցներից

11,068,350.8

բ) շահութահարկ

20,846,181.9

այդ թվում`

 

- պետական ձեռնարկություններից

7,435,153.9

- ոչ պետական ձեռնարկություններից

8,514,934.0

- օտարերկրյա իրավաբանական անձանցից

3,306,324.2

- ֆինանսավարկային կազմակերպություններից

1,456,871.2

- այլ կազմակերպություններից

132,898.6

գ) եկամտահարկ

11,067,377.6

այդ թվում`

 

- աշխատանքային և քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից ստացված եկամուտներից

8,741,081.8

- ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտներից

896,501.3

- փայամասնակցություններից, արժեթղթերից և ավանդներից ստացված եկամուտներից

610.2

- այլ եկամուտներից

1,429,184.3

դ) ակցիզային հարկ

34,476,752.0

այդ թվում`

 

- Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների արտադրանքից

9,843,739.8

- Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ենթաակցիզային ապրանքներից

24,633,012.2

ե) գույքահարկ

25,764.2

այդ թվում`

 

- ձեռնարկություններից և կազմակերպություններից

13,702.8

անհատ ձեռներեցներից և քաղաքացիներից

12,061.4

զ) հողի հարկ

7,516.5

այդ թվում`

 

- գյուղատնտեսական նշանակության հողերից

6,875.5

- ոչ գյուղատնտեսական նշանակության հողերից

641.0

է) մաքսատուրք

8,629,013.2

այդ թվում`

 

- ներմուծվող ապրանքների արժեքներից

8,629,013.2

ը) հաստատագրված վճարներ

4,405,873.2

թ) բնօգտագործման և բնապահպանական վճարներ

2,868,252.3

ժ) այլ հարկային եկամուտներ

43,163.8

2. Պետական տուրք

8,400,377.6

այդ թվում`

 

ա) դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, գանգատների, դատարանների վճիռների դեմ տրվող վճռաբեկ գանգատների համար, ինչպես նաև դատարանների կողմից փաստաթղթերի պատճեններ տալու  համար

419,029.7

բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու համար

7,902.0 

գ) հյուպատոսական ծառայությունների կամ գործողությունների իրականացման համար

1,483,491.5 

դ) պետական գրանցման համար

1,860,638.2

ե) մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր տալու համար

61,660.6 

զ) գյուտերի, օգտակար սարքերի, արդյունաբերական նմուշների, ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների, ֆիրմային անվանումների, ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պաշտպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողության համար

112,414.7 

է) ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի, որոշակի ծառայությունների կամ   գործողությունների համար

1,199,130.2 

ը) լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար

378,913.7 

թ) օրենքով սահմանված այլ ծառայությունների և գործողությունների համար

2,877,197.0 

3. Ոչ հարկային եկամուտներ

8,554,536.2

այդ թվում`

 

ա) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից մուտքեր

3,103,715.0 

բ) պետական մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների հաշվեկշիռներում հաշվառվող գույքի վարձակալությունից եկամուտներ

356,422.1

այդ թվում`

 

- պետական ձեռնարկությունների ու գույքի վարձակալության և օգտագործման վարձավճարներ

303,160.8 

- պետական պահուստի հողերի վարձակալության և օգտագործման վարձավճարներ

53,261.3 

գ) դիվիդենտներ և շահաբաժիններ

901,212.9

այդ թվում`

 

- բանկերում և ֆինանսավարկային հաստատություններում բյուջեների ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և
դեպոզիտներից ստացված շահաբաժիններ, դիվիդենտներ

180,000.0

- բաժնետիրական կապիտալում կատարված ներդրումներից ստացվող դիվիդենտներ

721,212.9

դ) պետության տված վարկերի օգտագործման դիմաց վճարներ (տոկոսներ)

1,394,045.1 

այդ թվում`

 

- ռեզիդենտներին տրամադրված վարկերի օգտագործման տոկոսավճարներ

978,795.1 

- ոչ ռեզիդենտներին տրամադրված վարկերի օգտագործման տոկոսավճարներ

415,250.0

ե) բռնագրավված, տիրազուրկ, նվիրատվության կամ ժառանգության իրավունքով պետությանն անցած գույքի իրացումից մուտքեր

164,000.0 

զ) իրավախախտումների համար գործադիր և դատական մարմինների կողմից կիրառվող պատժամիջոցներից մուտքեր

814,928.1 

է) օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված` պետական բյուջե մուտքագրվող այլ ոչ հարկային եկամուտներ

1,820,213.0

Բ. ԿԱՊԻՏԱԼԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

1,351,174.3

այդ թվում`

 

Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր

1,351,174.3

II. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐ

10,187,660.0

 

Հոդված 7. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեից հատկացումները, բացառությամբ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցների հաշվին իրականացվող հատկացումների, ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման, հետևյալ չափերով`

 

հազար դրամով

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ

241,727,494.3

 

 

այդ թվում`

 

01

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

20,304,543.1

 

 

այդ թվում`

 

 

01

Օրենսդիր մարմին, պետական կառավարում

4,677,896.2

 

02

Պետական ֆինանսական կառավարում

2,680,871.7

 

03

Արտաքին քաղաքական գործունեություն

4,537,403.2

 

04

Արտաքին տնտեսական աջակցություն

6,844,550.0

 

05

Ընդհանուր բնույթի իրավական գործունեություն

420,958.3

 

06

Ընտրություններ և հանրաքվեներ

87,964.9

 

07

Ընդհանուր բնույթի պետական այլ ծառայություններ

1,054,898.8

02

 

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

36,816,600.0

 

 

այդ թվում`

 

01

Ռազմական կարիքներ

33,116,000.0

 

02

Քաղաքացիական պաշտպանություն

370,600.0

 

03

Պաշտպանության բնագավառի այլ ծախսեր

3,330,000.0

03

 

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

15,177,530.2

 

 

այդ թվում`

 

 

01

Հասարակական կարգի պահպանություն

8,855,000.0

 

02

Ազգային անվտանգություն

4,883,200.0

 

03

Դատական գործունեություն

1,439,330.2

04

 

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

30,827,946.9

 

 

այդ թվում`

 

 

01

Կրթության և գիտության բնագավառում պետական կառավարում

89,366.8

 

03

Տարրական, հիմնական և միջնակարգ ընդհանուր կրթություն

19,940,339.5

 

04

Հատուկ ընդհանուր կրթություն

1,862,754.5

 

05

Արտադպրոցական դաստիարակություն

653,056.2

 

06

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն

516,620.8

 

07

Միջին մասնագիտական կրթություն

1,207,106.9

 

08

Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն

3,563,753.9

 

09

Լրացուցիչ կրթություն

264,842.9

 

10

Գիտություն

2,730,105.4

05

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

18,252,116.7

 

 

այդ թվում`

 

 

01

Առողջապահության բնագավառում պետական կառավարում

81,084.3

 

02

Հիվանդանոցային բուժօգնություն

9,843,280.0

 

03

Առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնություն

3,916,243.2

 

04

Հիգիենիկ-հակահամաճարակային ծառայություններ

866,388.3

 

05

Առողջապահական այլ ծառայություններ և ծրագրեր

3,545,120.9

06

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ

28,118,498.7

 

 

այդ թվում`

 

 

01

Սոցիալական ապահովագրության և սոցիալական ապահովության բնագավառում պետական կառավարում

308,172.6

 

02

Կենսաթոշակային ապահովում

7,045,048.7

 

03

Պետական նպաստներ բնակչությանը

17,659,433.6

 

04

Սոցիալական ապահովության միջոցառումներ

1,796,083.7

 

05

Այլ սոցիալական ծրագրեր

1,309,760.1

07

 

ՄՇԱԿՈՒՅԹ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ, ՍՊՈՐՏ ԵՎ ԿՐՈՆ

5,995,174.5

 

 

այդ թվում`

 

 

01

Մշակույթի, տեղեկատվության, սպորտի և կրոնի բնագավառում պետական կառավարում

148,515.0

 

02

Գրադարաններ

348,198.4

 

03

Թանգարաններ և ցուցահանդեսներ

419,393.6

 

04

Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ

160,451.6

 

05

Այլ մշակութային հիմնարկներ

100,539.6

 

06

Արվեստ

790,638.1

 

07

Կինեմատոգրաֆիա

393,000.0

 

08

Հուշարձանների և մշակութային արժեքների վերականգնում և պահպանում

35,993.5

 

09

Սպորտ

520,225.2

 

10

Հեռուստառադիոհաղորդումներ

1,988,689.0

 

11

Հրատարակչություններ, խմբագրություններ

280,523.5

 

12

Տեղեկատվության ձեռքբերում

40,507.0

 

13

Կրոնական ծրագրեր

550,000.0

 

14

Երիտասարդական ծրագրեր

108,500.0

 

15

Քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, արհմիություններ

110,000.0

08

 

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ-ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

8,270,900.3

 

 

այդ թվում`

 

 

02

Բնակարանային տնտեսություն և բնակարանային շինարարություն

283,000.0

 

03

Աղբահանություն, թափոնների վերամշակում և փողոցների մաքրում

16,625.3

 

04

Ջրամատակարարում և կոյուղու համակարգերի շահագործում

1,678,000.0

 

05

Այլ ծրագրեր

6,293,275.0

09

 

ՎԱՌԵԼԻՔԱՅԻՆ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԼԻՐ

9,447,724.0

 

 

այդ թվում`

 

 

01

Վառելիքային և էներգետիկ համալիրի պետական կառավարում

355,399.0

 

02

Էլեկտրաէներգետիկա

9,092,325.0

10

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ԵՎ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ

15,342,769.4

 

 

այդ թվում`

 

 

01

Գյուղատնտեսության բնագավառում պետական կառավարում

132,230.4

 

02

Հողերի բարելավման աշխատանքներ

5,611,454.0

 

03

Ձկնաբուծություն, ջրային տնտեսություն

1,788,500.0

 

04

Բույսերի պաշտպանություն և սերմնաբուծություն

414,023.0

 

05

Տոհմաբուծություն, անասնաբուժություն և հակահամաճարակային միջոցառումներ

1,507,104.0

 

06

Անտառային տնտեսություն

120,000.0

 

07

Այլ ծրագրեր

5,769,458.0

11

 

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ՀԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԱԾՈՆԵՐ (բացառությամբ վառելիքի), ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

663,799.2

 

 

այդ թվում`

 

 

01

Արդյունաբերության, հանքային հանածոների պաշարների, շինարարության և բնապահպանության բնագավառում պետական կառավարում

365,606.3

 

03

Վերամշակող արդյունաբերություն

0.0

 

04

Նախագծահետախուզական աշխատանքներ

42,180.0

 

05

Բնության հատուկ պահպանվող տարածքներ

156,980.0

 

06

Բնապահպանական այլ միջոցառումներ

99,032.9

12

 

ՏՐԱՆՍՊՈՐՏ, ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՊ

6,233,256.1

 

 

այդ թվում`

 

 

01

Տրանսպորտի և կապի բնագավառում պետական կառավարում

112,656.1

 

02

Ավտոմոբիլային և քաղաքային էլեկտրական տրանսպորտ

832,500.0

 

07

Ճանապարհային տնտեսություն

5,288,100.0

13

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

610,638.1

 

 

այդ թվում`

 

 

01

Առևտրի, սպասարկումների, մատակարարման գործունեության և ընդհանուր բնույթի տնտեսական ծառայությունների բնագավառում պետական կառավարում

190,478.1

 

03

Նյութական ռեսուրսների պետական պահուստների ձևավորում և պահպանում

137,000.0

 

05

Ընդհանուր բնույթի տնտեսական այլ ծառայություններ

283,160.0

14

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ

45,665,997.1

 

 

այդ թվում`

 

 

01

Պետական պարտքային պարտավորությունների հետ գործառնություններ

17,647,834.8

 

02

Տրանսֆերտային վճարումներ ՀՀ պետական բյուջեից համայնքների բյուջեներ

7,641,806.2

 

06

Այլ ծրագրեր

20,376,356.1

 

Հոդված 8. Հաստատել սույն օրենքի 7 հոդվածով սահմանված բյուջետային հատկացումների հաշվին ֆինանսավորվող ծախսատեսակները, ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման, հետևյալ չափերով`

 

հազար դրամով

ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ

241,727,494.3

այդ թվում`

 

ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ

184,991,638.9

այդ թվում`

 

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԵՆԹԱԿԱ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ

18,750,191.6

ՏՈԿՈՍԱՎՃԱՐՆԵՐ

17,647,834.8

այդ թվում`

 

Տոկոսավճարներ ներքին պարտքի դիմաց

8,818,684.8

Տոկոսավճարներ արտաքին պարտքի դիմաց

8,829,150.0

ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐ

6,586,856.9

այդ թվում`

 

Ձեռնարկություններին և կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ

6,586,856.9

ԸՆԹԱՑԻԿ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐ

44,358,328.8

այդ թվում`

 

Պետական բյուջեից համայնքների բյուջեներին համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիաներ

7,641,806.2

Թոշակներ

7,030,648.7

Կրթաթոշակներ

1,397,523.5

Նպաստներ

17,489,538.2

Այլ ընթացիկ տրանսֆերտային վճարներ

10,798,812.2

այդ թվում`

 

- պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ

7,683,493.3

- ոչ առևտրային հատվածին

70,000.0

- ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի փոխհատուցում

23,580.0

- ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ

2,259,932.7

- օտարերկրյա պետություններին և միջազգային կազմակերպություններին

761,806.2

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ

97,648,426.8

այդ թվում`

 

Ապրանքների ձեռքբերում`

3,694,091.1

այդ թվում`

 

Գույք, գրասենյակային ապրանքներ և նյութեր

629,598.0

այդ թվում`

 

- գրասենյակային ապրանքներ և նյութեր

536,545.6

- գույք և սարքավորումներ

42,559.3

- փափուկ գույք և հանդերձանք

50,493.1

Դեղորայք և վիրակապային նյութեր

948,765.9

Սննդամթերք

1,082,361.2

Այլ ծախսեր

1,033,366.0

Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ

971,754.5

Տրանսպորտային ծառայությունների վճարներ

929,187.2

Կապի ծառայությունների վճարներ

827,674.4

Կոմունալ ծառայությունների վճարներ

2,428,403.9

այդ թվում`

 

Էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր

2,275,761.1

Ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսեր

73,176.6

Այլ կոմունալ ծախսեր

79,466.2

Այլ ծախսեր

88,797,315.7

այդ թվում`

 

Գույքի վարձակալության ծախսեր

146,706.5

այդ թվում`

 

- շենքերի, շինությունների և բնակարանների վարձակալության ծախսեր

146,706.5

Արտագերատեսչական պահպանության ծախսեր

18,131.6

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների նստաշրջանային ծախսեր

39,600.0

Ներկայացուցչական ծախսեր

368,253.6

Ղեկավարի ֆոնդ

150,000.0

Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր

88,074,624.0

որից`

 

- ՀՀ դեսպանությունների և ռազմական կցորդների պահպանման ծախսեր

3,141,219.0

- արտաքին աղբյուրներից ստացված փոխառու միջոցներով իրականացվող նպատակային ծրագրեր

1,103,850.0

- ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

5,407,000.0

ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐ

45,143,058.4

այդ թվում`

 

ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ

42,454,393.8

այդ թվում`

 

ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐ

36,007,615.3

ՆԱԽԱԳԾԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ

3,009,480.0

ՆՅՈՒԹԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ

100,000.0

ԿԱՊԻՏԱԼ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ

3,273,798.5

այդ թվում`

 

Սարքերի և սարքավորումների ձեռքբերման ծախսեր

408,250.1

Տրանսպորտային միջոցների ձեռքբերման ծախսեր

81,100.0

Այլ ակտիվների ձեռքբերման ծախսեր

2,784,448.4

ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ-ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ

63,500.0

ԿԱՊԻՏԱԼ ՆՈՐՈԳՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ

2,688,664.6

ՎԱՐԿԱՎՈՐՈՒՄ`  ՀԱՆԱԾ ՄԱՐՈՒՄԸ

11,592,797.0

այդ թվում`

 

Ներքին վարկավորում` հանած մարումը

4,748,247.0

այդ թվում`

 

ֆինանսական կազմակերպություններին

4,866,125.0

Ոչ ֆինանսական կազմակերպություններին

(117,878.0)

Արտաքին վարկավորում` հանած մարումը

6,844,550.0

այդ թվում`

 

Օտարերկրյա պետություններին և միջազգային կազմակերպություններին

(2,155,450.0)

այդ թվում`

 

- օտարերկրյա պետություններին

(2,155,450.0)

Այլ արտաքին վարկավորում

9,000,000.0

 

Հոդված 9. Հաստատել`

 

ա) սույն օրենքի 7 հոդվածով սահմանված բյուջետային հատկացումների բաշխումը, ըստ Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների` սույն օրենքի N 1 հավելվածի համաձայն.

բ) Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեից համայնքների բյուջեներին «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով տրամադրվող հատկացումների` ըստ գործոնների բաշխման ենթակա հետևյալ ընդհանուր ծավալները`

- «ա» գործոնով և 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող համայնքներին տրամադրվող դոտացիայի ընդհանուր գումարը` 5,757,146.3 հազար դրամ, որից 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող յուրաքանչյուր համայնքին տրամադրվող դոտացիայի տարեկան գումարը` 1500.0 հազար դրամ,

- «բ» գործոնով տրամադրվող դոտացիայի ընդհանուր գումարը` 1,884,659.9 հազար դրամ:

Սահմանել, որ համայնքների բյուջեներին տրամադրվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների գծով սույն օրենքով նախատեսված հատկացումների ընդհանուր գումարի` ըստ համայնքների բյուջեների բաշխման նպատակով «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածի 5-րդ կետով սահմանված կարգով իրականացվող հաշվարկներում օգտագործվում են համայնքների բյուջեներին 2000 թվականին տրամադրվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների հաշվարկներում կիրառված գույքահարկի տվյալները.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2001 թվականի ծախսերի նախահաշիվը` 1,561,833.7 հազար դրամ գումարով (սույն օրենքի N 2 հավելվածի համաձայն).

դ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2001 թվականի`

- ծախսերի նախահաշիվը` 9,992,090.0 հազար դրամ գումարով (սույն օրենքի N 3 հավելվածի համաձայն), որից վարչական ծախսերը` 1,732,075.0 հազար դրամ,

- կապիտալ ներդրումների առավելագույն սահմանաքանակը` 1,266,881.0 հազար դրամ.

ե) Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեից համայնքների բյուջեներին «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով դոտացիաներ տրամադրելու համար նախատեսված հատկացումների ընդհանուր ծավալի բաշխումն ըստ առանձին համայնքների` սույն օրենքի N 4 հավելվածի համաձայն.

զ) պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից առաջացած միջոցների հաշվին 2001 թվականին ֆինանսավորման ենթակա ծախսերի ցանկը` սույն օրենքի N 5 հավելվածի համաձայն.

է) կառավարության երաշխիքներով 2001 թվականի բյուջետային տարում էլեկտրաէներգիայի անընդհատ և անխափան մատակարարում պահանջող առավել կարևոր նշանակության սպառողների ցանկը` սույն օրենքի N 6 հավելվածի համաձայն.

ը) պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից առաջացած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին 2001 թվականին աղետի գոտում ֆինանսավորման ենթակա ծախսերի ծրագիր` սույն օրենքի N 7 հավելվածի համաձայն.

թ) սույն օրենքի 7 հոդվածով և սույն հոդվածի «զ» կետով սահմանված բյուջետային հատկացումների հաշվին պետության կարիքների համար իրականացվող գնումների անվանացանկը, ըստ բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգման` սույն օրենքի N 8 հավելվածի համաձայն:

 

Հոդված 10. Սահմանել, որ

 

 ա) Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեից ծախսերի ֆինանսավորումը, սույն օրենքով նախատեսված մուտքերի թերակատարման պայմաններում, կատարվում է փաստացի ստացված մուտքերի սահմաններում` պահպանելով ծախսերի` սույն օրենքի 7 և 8 հոդվածներում նախատեսված համամասնությունները և հաշվի առնելով սույն հոդվածի «բ» կետում և 12 հոդվածում ամրագրված դրույթները.

բ) բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգմամբ նախատեսված հոդվածների միջև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի 2-րդ կետի համապատասխան կատարվող վերաբաշխումները յուրաքանչյուր ծրագրի համար չեն կարող գերազանցել վերջինիս գծով սույն օրենքով հաստատված հատկացումների ընդհանուր ծավալի 15 տոկոսը.

գ) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28 հոդվածի 3-րդ կետի առաջին մասի 1.1 կետի «ե» և «զ» ենթակետերով թվարկված Երևան քաղաքի տարածքում գոյացող եկամտատեսակները 2001 թվականին (մինչև Երևան քաղաքի կարգավիճակի մասին օրենքի ընդունումը) 100 տոկոսով ուղղվում են Երևան քաղաքի համաքաղաքային նշանակության ծախսերի ֆինանսավորմանը.

դ) 2002 թվականի հունվար ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի շարունակի 2001 թվականի բյուջետային տարվա պարտավորությունների գծով գործառնությունների ձևակերպումների իրականացումը.

ե) 2001 թվականի ընթացքում պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցները կուտակվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում` գանձապետական հատուկ հաշվում.

զ) Հայաստանի Հանրապետության կառավարությունը սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 30 օրացուցային օրվա ընթացքում սահմանում է 2001 թվականի պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները, իսկ 60 օրացուցային օրվա ընթացքում` սույն օրենքի 7 հոդվածով և 9 հոդվածի «զ» կետով սահմանված բյուջետային հատկացումների հաշվին, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, բաց մրցույթով` կենտրոնացված գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների անվանացանկը` ըստ այդ գնումներն իրականացնելու նպատակով կնքվելիք պայմանագրերի առարկաների:

Սույն օրենքով սահմանված բյուջետային հատկացումների հաշվին կենտրոնացված գնումներ իրականացվում են սույն կետով նախատեսված անվանացանկի հաստատման օրվան հաջորդող 10-րդ օրվանից սկսած.

է) կրթական, սոցիալ-մշակութային կամ այլ ոչ առևտրային` բացառությամբ կառավարչական բնույթի գործունեություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության և համայնքների ստեղծած պետական հիմնարկները, մինչև 2001 թվականի հուլիսի 1-ը լուծարվում են և դրանց գործառույթները կատարելու նպատակով օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծվում են իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններ: Սույն կետում նշված պետական հիմնարկների լուծարման և նոր ստեղծվող իրավաբանական անձանց գրանցման հետ կապված ծախսերը ֆինանսավորվում են այդ հիմնարկների պահպանման ծախսերը ֆինանսավորելու նպատակով նախատեսված հատկացումների հաշվին.

ը) սույն հոդվածի համաձայն ստեղծվող անձանց սեփականության կամ այլ օգտագործման (անհատույց կամ հատուցելի) իրավունքով հանձնվող պետական գույքի տեսակները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ համայնքի սեփականություն հանդիսացող գույքի տեսակները` համայնքի ավագանին.

թ) սույն հոդվածի համաձայն ստեղծված իրավաբանական անձանց 2001 թվականի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետության համապատասխան բյուջեներից ֆինանսավորում հատկացվում է պայմանագրային հիմունքներով` որպես սուբսիդիա, օգտագործման հանձնված գույքի պահպանության ծախս և (կամ) այդ անձանցից կատարված գնումների դիմաց ֆինանսավորում: Սույն կետում նշված կազմակերպություններին հատկացվող սուբսիդիաների հաշվարկման կարգը, ըստ բնագավառների, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

ժ) մինչև 2001 թվականի ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացնում է «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ առաջարկություն` պետական ուսումնական հաստատության կազմակերպական իրավական տեսակը սույն օրենքին համապատասխանեցնելու վերաբերյալ.

ժա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը սույն օրենքով նախատեսված բյուջետային վարկը տրամադրվում է մինչև 2005 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով` տարեկան 0.01 տոկոս տոկոսադրույքով.

ժբ) դեղամիջոցներից և դեղանյութերից գանձվող ավելացված արժեքի հարկի գումարները կուտակվում են գանձապետական առանձին հաշվում, և մինչև 2001 թվականի ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում առաջարկություն` դեղամիջոցներից և դեղանյութերից գանձվող ավելացված արժեքի հարկի գումարների ծախսման ուղղությունների վերաբերյալ:

 

Հոդված 11. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության նյութական խրախուսման և սոցիալական զարգացման ֆոնդը ձևավորվում է`
 

ա) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության կողմից ձեռնարկություններում, կազմակերպություններում, անհատ ձեռնարկատերերի (ձեռներեցների) մոտ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացված ստուգումներով և վերստուգումներով` հարկերը և պարտադիր այլ վճարները թաքցնելու համար գանձված գումարներից 10 տոկոս մասհանումների հաշվին.

բ) Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությունը կարգավորող իրավական ակտերով սահմանված կարգով գանձված մաքսավճարի հաշվին:

Ֆոնդի գումարների օգտագործման ուղղությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը` տարեկան ծախսերի նախահաշվի ձևով:

Ֆոնդի միջոցները` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացվող ամենամսյա հաշվետվության հիման վրա, ձևակերպվում են որպես պետական բյուջեի համապատասխան եկամուտ և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության ընթացիկ ու կապիտալ ծախսերի հոդվածներում` որպես պետական բյուջեի համապատասխան ծախս:

 

Հոդված 12. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանը 2001 թվականին, անհրաժեշտության դեպքում`
 

ա) սույն օրենքի 2 հոդվածով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի 3 տոկոսի սահմաններում վերաբաշխել դրանք` ըստ սույն օրենքի 7 հոդվածով և 9 հոդվածի «զ» կետով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման առանձին խմբերի և ենթախմբերի, ինչպես նաև ենթախմբերի ներսում` այն պայմանով, որ թույլ չտրվի սույն օրենքով յուրաքանչյուր ենթախմբի գծով նախատեսված հատկացումների ծավալի կրճատում` 15 տոկոսի, կամ ավելացում` 30 տոկոսի չափով.

բ) նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած բյուջետային պարտքերի մարմանը, սույն օրենքով նախատեսվածի դիմաց, առաջնահերթ կարգով լրացուցիչ ուղղել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքում` սույն օրենքով սահմանված.

բա) բյուջետային մուտքերի ընդհանուր գումարը գերազանցած` փաստացի ստացված մուտքերի գումարը (բացառությամբ համապատասխան ծախսային ծրագրերի իրականացման նպատակով ստացված նպատակային մուտքերի).

բբ) բյուջետային ծախսերի (ներառյալ պետական պարտքի մարման) բնագավառում առաջացած խնայողությունները (բացառությամբ սույն օրենքի N 5 հավելվածով սահմանված ծախսերի և սույն հոդվածի «ա» կետում նշված դեպքերի).

գ) փոխել սույն օրենքի N 1 հավելվածով սահմանված ծախսային ծրագրեր իրականացնող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմինները.

դ) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից օրենսդրությամբ սահմանված հիմքերով հայցադիմումներ, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելիս` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` առանց սահմանափակման, դրանց գծով կատարված ծախսերը և ստացված եկամուտներն առանձնացված արտահայտելով Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում.

ե) «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 5 հավելվածով սահմանված` պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցների հաշվին ֆինանսավորվող ծրագրերի գծով հիշյալ օրենքով նախատեսված հատկացումների` 2001 թվականի հունվարի 1-ի դրությամբ չիրացված մնացորդի սահմաններում 2001 թվականի բյուջետային տարում շարունակել դրանց ֆինանսավորումը նույն աղբյուրից և նշված միջոցների հաշվին կատարված ծախսերն առանձնացված արտահայտել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում.

զ) մինչև սույն օրենքի 10 հոդվածի «զ» կետով սահմանված անվանացանկի հաստատումը փոփոխել սույն օրենքի N 8 հավելվածով հաստատված անվանացանկը, պահպանելով սույն օրենքի 10 հոդվածի «բ» և 12 հոդվածի «ա» կետերի պահանջները:

 

Հոդված 13. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին`
 

ա) անհրաժեշտության դեպքում, վերաբաշխել սույն օրենքի 9 հոդվածի «դ» կետով հաստատված ծախսերի նախահաշվով սահմանված գործառնական և վարչական ծախսերն ըստ ենթահոդվածների, այն պայմանով, որ թույլ չտրվի գործառնական և վարչական ծախսերի գծով սույն օրենքով հաստատված սահմանաչափերի գերազանցում, ինչպես նաև գործառնական և վարչական ծախսերի յուրաքանչյուր ենթահոդվածի գծով նախատեսված ծախսերի կրճատում` 15 տոկոսի, կամ ավելացում` 30 տոկոսի չափով.

բ) բյուջետային վարկերի գծով առկա պարտավորությունների դիմաց սույն օրենքի համաձայն «Նաիրիտ» ԳԱ ՓԲԸ-ի լրացուցիչ տեղաբաշխված բաժնետոմսերի պետական բաժնեմասի ձեռքբերման գործարքի իրականացմանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանը մեկ օրով տրամադրել 12.5 մլրդ դրամ անտոկոս վարկ, այն հաշվի չառնելով կենտրոնական բանկի նկատմամբ կառավարության պարտավորությունների հաշվարկներում:

 

Հոդված 14. Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բյուջետային տարվա ընթացքում ուղղակի վարկավորմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորում չի իրականացվում: Սույն օրենքի 5 հոդվածի «ա» կետով նախատեսված չափաքանակով Հայաստանի Հանրապետության բանկի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորումը բյուջետային տարվա ընթացքում կարող է իրականացվել բացառապես «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածով սահմանված` ֆինանսական շուկայում պետական արժեթղթերի ձեռքբերման և օտարման միջոցով:

 

Հոդված 15. Սույն օրենքի NN 1-8 հավելվածները համարվում են օրենքի անբաժանելի մասերը:

 

Հոդված 16. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
31 դեկտեմբերի  2000 թ.
ՀՕ-134

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.01.2002, N 7 ---------
28.12.2001, N 1294 ---------
29.06.2001, ՀՕ-198 01.08.2001, ՀՕ-134
13.03.2001, ՀՕ-150 ---------
28.02.2001, N 151 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան