Գլխավոր տեղեկություն
Համար
N 1271-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.08.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.08.10-2020.08.23 Պաշտոնական հրապարակման օրը 03.08.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.07.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.07.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հուլիսի 2020 թվականի N 1271-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 1, 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև 2020 թվականի մայիսի 12-ին ստորագրված «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II, փուլ 3-Մասհանման ժամկետի երկարաձգում», 2020 թվականի հունիսի 22-ին ստորագրված «Գերմանական ֆինանսական համագործակցություն Հայաստանի Հանրապետության հետ. «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում/Ախուրյան գետ-փուլ 1»-մասհանման ժամկետի երկարաձգում», 2020 թվականի հուլիսի 1-ին ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց II - Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում և հետվճարման փոփոխված ժամանակացույց», 2020 թվականի հուլիսի 1-ին ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում և հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագրերով վարկային միջոցների մասհանումների վերջնաժամկետների երկարաձգման համար 4.18 մլն եվրոյին համարժեք հատուցման վճարի վճարման գծով Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարումը՝ նամակ-համաձայնագրերով սահմանված պայմանների համաձայն: Հատուցման վճարի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը 2020 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի «1006. Պետական պարտքի կառավարում» ծրագրի «13001. Կառավարության պարտքի սպասարկում» միջոցառման գծով հատկացված միջոցների հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Արտաքին տոկոսավճարներ» հոդվածով):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հուլիսի 31

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

հուլիսի 30-ի N 1271-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

հուլիսի 30-ի N 1271-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2020 թվականի

հուլիսի 30-ի N 1271-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2020 թվականի

հուլիսի 30-ի N 1271-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2020 թվականի

հուլիսի 30-ի N 1271-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 օգոստոսի 2020 թվական: