Գլխավոր տեղեկություն
Համար
N 406-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.07.2020-17.03.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
20.07.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.07.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հուլիսի 2020 թվականի N 406-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 231-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը ու «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի ապրիլի 26-ի «Դեպի Հայք» հիմնադրամի կողմից իրականացվող «Դեպի Հայք» ծրագրի մասին» N 231-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 2-րդ կետի 12-րդ ենթակետում «33,000,000 դրամի չափով» բառերը փոխարինել «43,149,170 դրամի չափով» բառերով.

2) որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Դեպի Հայք» հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02574662) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Շիրակի ԳԳՄ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2020 թվականի փետրվարի 20-ին կնքված N 13683 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 2,400,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2019 թվականի ապրիլի 18-ին կնքված N 0333322 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 2,230,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2019 թվականի մարտի 22-ին կնքված N 402695556 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 1,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Պանտերա Սեքյուրիթի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02584071) 2019 թվականի դեկտեմբերի 9-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը ընկած ժամանակահատվածում անվտանգության ծառայությունների մատուցում` 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Շինմոլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05544541) 2020 թվականի հունիսի 3-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2020 թվականի նոյեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում շինարարական ապրանքների ձեռքբերում` 350,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2020 թ. հուլիսի 20

Երևան

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

հուլիսի 20-ի N 406-Ա

որոշման

 

 «ԾՐԱԳԻՐ

 

«ԴԵՊԻ ՀԱՅՔ»

 

1.

Ծրագրի նպատակը

Զարգացնել և ամրապնդել սփյուռքահայ երիտասարդների կապը հայրենիքի հետ՝ հնարավորություն տալով նրանց մասնակցելու Հայաստանի առօրյա կյանքին և ներդրում ունենալու հայրենիքի զարգացման գործում կամավորական աշխատանքի միջոցով, միաժամանակ երկարատև անձնական կապեր ստեղծելու հայրենիքում և բարձրացնելու սփյուռքի երիտասարդների ազգային ինքնագիտակցությունը։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից օգտվելը։

3.

Բարեգործը

Հովնանյան հիմնադրամ - Նյու Ջերսի, ԱՄՆ

4.

Ծրագիրը կատարողը

«Դեպի Հայք» հիմնադրամ

ՀՎՀՀ՝ 02574662

ՀՀ, քաղ․ Երևան, Հանրապետության 37

Հեռ․ +37410 54 00 37

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ՀՀ մարզեր և քաղ․ Երևան, ԼՂՀ, սոցիալական բնագավառ

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի բյուջեն - 1,402,984,000 դրամ բարեգործի կողմից ֆինանսավորում, այլ նվիրատվություններ- 59,500,000 դրամ, ընդամենը՝ 1,462,484,000 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

Հիմնադրամը կարող է ունենալ հնարավոր և փաստացի շահառուներ։ Հիմնադրամի շահառուներն են համարվում ՀՀ, ԼՂՀ և արտասահմանյան երկրների ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնց օգտին կարող են կատարվել որոշակի վճարումներ կամ մատուցվեն ծառայություններ, Հայաստանի և սփյուռքահայ երիտասարդները, կրթական, հասարակական և բարեգործական կազմակերպությունները, հասարակության սոցիալապես անապահով, կարիքավոր և խոցելի խմբերը, ընտանիքներն ու անձինք։

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

 01․02․2019 թ.-31․12․2023 թ.

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Հիմնադրամը կազմակերպում է 21-32 տարեկան սփյուռքահայ երիտասարդների այցեր Հայաստան՝ կամավորական աշխատանքի և այդ միջոցով Հայաստանի տարբեր ոլորտների զարգացման նպատակով։ Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր կամավոր աշխատում է Հայաստանում գործող տարբեր կրթական, հասարակական և բարեգործական կազմակերպություններում, որի շահառուների թվում են սոցիալապես անապահով անձինք և երեխաներ։ Կամավորներն ապրում են Հայաստանում՝ երկու ամսից մինչև մեկ տարի։ Բացի շաբաթը 30 /երեսուն/ ժամ կամավորական աշխատանքից, երեկոյան ժամերին «Դեպի Հայք» հիմնադրամը կազմակերպում է հայերեն լեզվի դասընթացներ և սեմինարներ նրանց կամավորությունն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով։ Կամավորներն օթևանում են մեր հյուրընկալ ընտանիքների ցանցում։ Տարեկան կտրվածքով «Դեպի Հայք» հիմնադրամի ծրագրով Հայաստան են այցելում մոտ 200 կամավոր, որոնցից շուրջ 130-ը օթևանում են հյուրընկալ ընտանիքների մեր ցանցում։ Կամավորները միջինում մնում են երեքից չորս ամիս։

1․ 2019թ․ նախատեսվում են հետևյալ ծախսերը՝

1․1 ապրելավարձ, ճանապարհածախս, կացության վճար «Դեպի Հայք» հիմնադրամի շահառուներին՝ 81,000,000 դրամ

1․2 տրանսպորտային միջոցների օգտագործում, էքսկուրսիաների կազմակերպում՝ 29,000,000 դրամ

1․3 շապիկների, պայուսակների և ջեմպերների տրամադրում կամավորներին՝ 2,500,000 դրամ

1․4 այցելություն պատմամշակութային վայրեր, ծանոթացում հայկական խոհանոցին, արվեստին և պատմությանը՝ 3,800,000 դրամ

1․5 hայոց լեզվի դասընթացներ, սեմինարներ, դասագրքեր, տպագրություն և այլ ուսուցողական ծառայություններ` 34,500,000 դրամ

1.6 աջակցություն կրթական օջախների նորոգմանը՝ 5,000,000 դրամ

1․7 աշխատավարձ ծրագրային աշխատակիցներին՝ 68,310,000 դրամ

1․8 կոմունալ ծախսեր՝ 3․106,542 դրամ

1․9 հաշվապահական հաշվառում՝ 5,949,170 դրամ

1․10 վեբ կայքի սպասարկում, համատեղակայում, դատա պրո, գովազդային նյութերի պատրաստում՝ 8,990,490 դրամ

1․11 գրենական, տնտեսական ապրանքներ՝ 1․092․700 դրամ

1․12 վարձավճար՝ 1,369,500 դրամ

1.13 վարչական աշխատավարձ՝ 9,311,320 դրամ

1․14 գրասենյակային ծախսեր՝ 8,680,500 դրամ

 

2․ 2020թ․ նախատեսվում են հետևյալ ծախսերը՝

2․1 ապրելավարձ, ճանապարհածախս, կացության վճար «Դեպի Հայք» հիմնադրամի շահառուներին՝ 81,000,000 դրամ

2․2 տրանսպորտային միջոցների օգտագործում, էքսկուրսիաների կազմակերպում՝ 31,520,000 դրամ

2․3 շապիկների, պայուսակների և ջեմպերների տրամադրում կամավորներին՝ 2,700․000 դրամ

2․4 այցելություն պատմամշակութային վայրեր, ծանոթացում հայկական խոհանոցին, արվեստին և պատմությանը՝ 4,000,000 դրամ

2․5 hայոց լեզվի դասընթացներ, սեմինարներ, դասագրքեր, տպագրություն, և այլ ուսուցողական ծառայություններ` 37,500,000 դրամ

2.6 աջակցություն կրթական օջախների նորոգմանը՝ 800,000 դրամ

2․7 աշխատավարձ ծրագրային աշխատակիցներին՝ 74,520,000 դրամ

2․8 կոմունալ ծախսեր՝ 3,732,200 դրամ

2․9 հաշվապահական հաշվառում և իրավաբանական խորհրդատվություն՝ 9,300,000 դրամ

2․10 վեբ կայքի սպասարկում, նոր վեբ կայքի ստեղծում, համատեղակայում, դատա պրո, գովազդային նյութերի պատրաստում, համակարգչային և ցանցային աշխատանքներ՝ 19,300,000 դրամ

2․11 գրենական, տնտեսական ապրանքներ՝ 1․192․000 դրամ

2․12 վարձավճար՝ 1․494․000 դրամ

2.13 վարչական աշխատավարձ՝ 10,157,800 դրամ

2․14 գրասենյակային ծախսեր և օբյեկտի անվտանգության պահպանման ծախսեր՝ 9,469,600 դրամ

 

3․ 2021թ․ նախատեսվում են հետևյալ ծախսերը՝

3․1 ապրելավարձ, ճանապարհածախս, կացության վճար «Դեպի Հայք» հիմնադրամի շահառուներին՝ 81,000,000 դրամ

3․2 տրանսպորտային միջոցների օգտագործում, էքսկուրսիաների կազմակերպում՝ 31,520,000 դրամ

3․3 շապիկների, պայուսակների և ջեմպերների տրամադրում կամավորներին՝ 2,700,000 դրամ

3․4 այցելություն պատմամշակութային վայրեր, ծանոթացում հայկական խոհանոցին, արվեստին և պատմությանը՝ 4,000,000 դրամ

3․5 hայոց լեզվի դասընթացներ, սեմինարներ, դասագրքեր, տպագրություն և այլ ուսուցողական ծառայություններ` 37,500,000 դրամ

3.6 աջակցություն կրթական օջախների նորոգմանը՝ 5,500,000 դրամ

3․7 աշխատավարձ ծրագրային աշխատակիցներին՝ 87,920,000 դրամ

3․8 կոմունալ ծախսեր՝ 3,855,800 դրամ

3․9 հաշվապահական հաշվառում, և իրավաբանական խորհրդատվություն՝ 9,300,000 դրամ

3․10 վեբ կայքի սպասարկում, համատեղակայում, դատա պրո, գովազդային նյութերի պատրաստում, համակարգչային և ցանցային աշխատանքներ՝ 11,800,000 դրամ

3․11 գրենական, տնտեսական ապրանքներ՝ 1,192,000 դրամ

3․12 վարձավճար՝ 1,494,000 դրամ

3.13 վարչական աշխատավարձ՝ 10,157,800 դրամ

3․14 գրասենյակային ծախսեր և օբյեկտի անվտանգության պահպանման ծախսեր՝ 9,469,600 դրամ

 

4․ 2022 թ․ նախատեսվում են հետևյալ ծախսերը՝

4․1 ապրելավարձ, ճանապարհածախս, կացության վճար «Դեպի Հայք» հիմնադրամի շահառուներին՝ 88,000,000 դրամ

4․2 տրանսպորտային միջոցների օգտագործում, էքսկուրսիաների կազմակերպում՝ 33,000,000 դրամ

4․3 շապիկների, պայուսակների և ջեմպերների տրամադրում կամավորներին՝ 2,700,000 դրամ

4․4 այցելություն պատմամշակութային վայրեր, ծանոթացում հայկական խոհանոցին, արվեստին և պատմությանը՝ 4,000,000 դրամ

4․5 hայոց լեզվի դասընթացներ, սեմինարներ, դասագրքեր, տպագրություն և այլ ուսուցողական ծառայություններ` 37,500,000 դրամ

4.6 աջակցություն կրթական օջախների նորոգմանը՝ 7,500,000 դրամ

4․7 աշխատավարձ ծրագրային աշխատակիցներին՝ 87,920,000 դրամ

4․8 կոմունալ ծախսեր՝ 3,855,800 դրամ

4․9 հաշվապահական հաշվառում և իրավաբանական խորհրդատվություն՝ 9,300,000 դրամ

4․10 վեբ կայքի սպասարկում, համատեղակայում, դատա պրո, գովազդային նյութերի պատրաստում, համակարգչային և ցանցային աշխատանքներ՝ 11,800,000 դրամ

4․11 գրենական, տնտեսական ապրանքներ՝ 1,192,000 դրամ

4․12 վարձավճար՝ 1,494,000 դրամ

4.13 վարչական աշխատավարձ՝ 10,157,800 դրամ

4․14 գրասենյակային ծախսեր և օբյեկտի անվտանգության պահպանման ծախսեր՝ 9,469,600 դրամ

 

5․ 2023 թ․ նախատեսվում են հետևյալ ծախսերը՝

5․1 ապրելավարձ, ճանապարհածախս, կացության վճար «Դեպի Հայք» հիմնադրամի շահառուներին՝ 88,000,000 դրամ

5․2 տրանսպորտային միջոցների օգտագործում, էքսկուրսիաների կազմակերպում՝ 33,000,000 դրամ

5․3 շապիկների, պայուսակների և ջեմպերների տրամադրում կամավորներին՝ 2,700,000 դրամ

5․4 այցելություն պատմամշակութային վայրեր, ծանոթացում հայկական խոհանոցին, արվեստին և պատմությանը՝ 4,000,000 դրամ

5․5 hայոց լեզվի դասընթացներ, սեմինարներ, դասագրքեր, տպագրություն և այլ ուսուցողական ծառայություններ` 37,500,000 դրամ

5.6 աջակցություն կրթական օջախների նորոգմանը՝ 7,500,000 դրամ

5․7 աշխատավարձ ծրագրային աշխատակիցներին՝ 87,920,000 դրամ

5․8 կոմունալ ծախսեր՝ 3,855,800 դրամ

5․9 հաշվապահական հաշվառում և իրավաբանական խորհրդատվություն՝ 9,300,000 դրամ

5․10 վեբ կայքի սպասարկում, համատեղակայում, դատա պրո, գովազդային նյութերի պատրաստում, համակարգչային և ցանցային աշխատանքներ՝ 11,800,000 դրամ

5․11 գրենական, տնտեսական ապրանքներ՝ 1,192,000 դրամ

5․12 վարձավճար՝ 1,494,000 դրամ

5.13 վարչական աշխատավարձ՝ 10,157,800 դրամ

5․14 գրասենյակային ծախսեր և օբյեկտի անվտանգության պահպանման ծախսեր՝ 9,469,600 դրամ

Ընդհանուր առմամբ, 2019 թվականի փետրվարից մինչև 2023 թվականի դեկտեմբեր «Դեպի Հայք» հիմնադրամը ծրագրի բյուջեից հատկացնում է 419,000,000 դրամ՝ ապրելավարձ, ճանապարհածախս, կացության վճար «Դեպի Հայք» հիմնադրամի շահառուներին, 158,040,000 դրամ՝ տրանսպորտային միջոցների օգտագործում, էքսկուրսիաների կազմակերպում, 13,300,000 դրամ՝ շապիկների, պայուսակների և ջեմպերների տրամադրում կամավորներին, 19,800,000 դրամ՝ այցելություն պատմամշակութային վայրեր, ծանոթացում հայկական խոհանոցին, արվեստին և պատմությանը, 184,500,000 դրամ՝ hայոց լեզվի դասընթացներ, սեմինարներ, դասագրքեր, տպագրություն և այլ ուսուցողական ծառայություններ, 26,300,000 դրամ՝ աջակցություն կրթական օջախների նորոգմանը, 406,590,000 դրամ՝ աշխատավարձ ծրագրային աշխատակիցներին, կոմունալ ծախսեր՝ 18,406,142 դրամ, ֆինանսական հաշվառման ծառայությունների և իրավաբանական խորհրդատվության մատուցում՝ 43,149,170 դրամ, վեբ կայքի սպասարկում և նոր վեբ կայքի ստեղծում, սերվերային, համակարգչային և ցանցային համակարգերի, ինչպես նաև համապատասխան ծրագրային ապահովում, տեսահոլովակների և գովազդային նյութերի պատրաստում՝ 63,690,490 դրամ, գրասենյակային, գրենական և տնտեսական ապրանքներ՝ 5,860,700 դրամ, վարձավճար՝ 7,345,500 դրամ, վարչական աշխատավարձ՝ 49,942,520 դրամ, գրասենյակային ծախսեր և օբյեկտի անվտանգության պահպանման ծախսեր՝ 46,558,900 դրամ։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

 

Նկարագրություն

Պայ-մանագրի համարը

Կազմակեր-պության կամ մատակարարի անվանումը

Դրամ

ծրագրի կողմնորոշիչ արժեք, 01․02․19-31․12․23

1

Հեռախոսակապի ծառայություն

115226873

«Վեոն Արմենիա» ՓԲԸ

1,082,000

2

Ինտերնետային ծառայություն

10800817

«ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ

836,000

3

Ինտերնետային ծառայություն

20395345

«ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ

640,000

4

Հեռախոսակապի ծառայություն

10891787

«ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ

935,000

5

Հեռախոսակապի ծառայություն

10903815

«ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ

955,000

6

Հեռախոսակապի ծառայություն

20469126

«ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ

355,000

7

Համատեղակայում

CL-2018074

«ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ

3,245,000

8

Դատա Պրո 50Մ

IG-2018073

«ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ

3,894,000

9

Խմելու ջրի մատակարարում

J889-18

«Էվրի Դեյ» ՓԲԸ

1,931,725

10

Խմելու ջրի մատակարարում և ջրահեռացում

6-65-62-0-108

«Վեոլիա ջուր» ՓԲԸ

1,970,000

11

Խմելու ջրի մատակարարում

12212018

«Ռոքարմ» ՍՊԸ

2,720,000

12

Գրասենյակային, Գրենական և տնտեսական ապրանքներ

20181224

«Պիկո-Վիկո» ՍՊԸ

3,560,000

13

Ուսապարկերի և պայուսակների ձեռքբերում

17122018

«Սուսաննա Հարությունյան» ԱՁ

4,000,000

14

Տպագրված շապիկների ձեռքբերում

 

«Ոսկե Կար» ՍՊԸ

4,000,000

15

Տպագրություն

 

«Թասկ» ՍՊԸ

4,000,000

16

Սերվերային, համակարգչայինև ցանցային համակարգերի, ինչպես նաև համապատասխան ծրագրային ապահովումների սպասարկման աշխատանքներ

L1218

«ԱյԹի Սուփորթ» ՍՊԸ

5,900,000

17

Ֆինանսական հաշվառման ծառայությունների մատուցում և իրավաբանական խորհրադտվություն

 

«Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ

43,149,170

18

Էլեկտրաէներգիայի մատակարարում

7266208

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ

2,230,000

   

19

Տրանսպորտային ծառայություններ

   

155,080,000

   

20

Շապիկների և պայուսակների ձեռքբերում

   

5,300,000

   

21

Այցելություն պատմամշակութային վայրեր, ծանոթացում հայ-կական խոհանոցին, արվեստին և պատմությանը

   

19,800,000

   

22

Աջակցություն կրթական օջախների նորոգմանը

   

27,000,000

   

23

Գրենական և տնտեսական ապրանքներ

   

2,400,000

   

24

Վեբ կայքի սպասարկում, համատեղակայում, դատա պրո, գովազդային նյութերի պատրաստում, տեսանկարահանում, լուսանկարահանում, ամսագրերի գրաֆիկական ձևավորում

   

46,639,000

   

25

Կոմունալ ծախսեր /ջուր, հեռախոս, էլեկտրաէներգիա/

   

3,563,000

   

26

Վարձավճար

   

7,470,․000

   

27

Գրասենյակային ծախսեր

   

47,348,000

   

28

Դասագրքեր

   

7,500,000

   

29

Սեմինարներ և այլ կրթական ծառայություններ

   

4,000,000

   

30

Բնական գազի մատակարարում

 

 «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ

2,400,000

   

31

Էլեկտրաէներգիայի մատակարարում

0333322

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ

2,230,000

   

32

Խմելու ջրի մատակարարում և ջրահեռացում

402695556

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ

1,500,000

   

33

Շինարարական նյութերի մատակարարում

03/0620

«Շինմոլ» ՍՊԸ

350,000

   

34

Օբյեկտի անվտանգության պահպանման ծառայություն

 

«Պանտեռա Սիքյուրիթի» ՍՊԸ

1,000,000

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կողմնորոշիչ արժեքներն են նշված ծառայության համար՝ 01․02․2019 թ.-31․12․2023 թ.

1․ Կոմունալ ծախսեր՝ 18,406,142 դրամ

2․ Ֆինանսական հաշվառման ծառայությունների մատուցում և իրավաբանական խորհրդատվություն՝ 43,149,170 դրամ

3․ Վեբ կայքի սպասարկում, սերվերային, համակարգչային և ցանցային համակարգերի, ինչպես նաև համապատասխան ծրագրային ապահովում, տեսահոլովակների և գովազդային նյութերի պատրաստում՝ 63,690,490 դրամ

4․ Գրասենյակային, գրենական և տնտեսական ապրանքներ՝ 5,860,700 դրամ

5․ Վարձավճար՝ 7,345,500 դրամ

6․ Վարչական աշխատավարձ՝ 49,942,520 դրամ

7․ Գրասենյակային ծախսեր և օբյեկտի անվտանգության պահպանման ծախսեր՝ 46,558,900 դրամ

Ընդամենը՝ 234,953,422

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

1 «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ

2 «Հալէպ» հայրենակցական բարեսիրական կազմակերպություն

3 «ԱՐԴԱ» մարդասիրական հիմնադրամ

4 «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամ

5 Հայկական Կարիտաս. Գյումրի

6 Հայկական Կարիտաս. Վանաձոր

7 Նորարար փորձառական արվեստի կենտրոն ՆՓԱԿ

8 «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամ

9 «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամ

10 Հայկական կարմիր խաչի ընկերություն

11 «Բալետ 2021» զարգացման հիմնադրամ

12 «Բու» լեռնահեծանվային պարկ տուրիզմի զարգացման ՀԿ

13 «Կենտավր» հիպոթերապիայի և ձիասպորտի ասոցիացիա

14 «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ

15 «Դեպի առաջ» երեխաների կենտրոն

16 ՀՕՖ երեխաների աջակցման կենտրոն

17 «Ի-Վի-էն» րիփորթ

18 «Հոդված 3» ակումբ. «Հավասար իրավունքների համար» ՀԿ

19 «Քեզ համար» ՀԿ

20 «Լիարժեք կյանք» ՀԿ

21 Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում ՀԿ

22 Գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» ՀԿ

23 Մարդու իրավունքների Հելսինկյան ասոցիացիա

24 «Halo Trust» միջազգային կազմակերպություն

25 Երեխայի զարգացման միջազգային կենտրոն

26 «Էսպաս» երիտասարդական կրթամշակութային կենտրոն

27 «ԼոգոՍ» իրավապաշտպան ՀԿ

28 Լոռու զարգացման կենտրոն ՀԿ

29 «Նարեկ» մշակութային հիմնադրամ

30 Օղակ ՀԿ

31 «Օրրան» բարեգործական ՀԿ

32 «Փոուզիթիվ» կենդանիների պաշտպանության կազմակերպություն

33 «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն ՀԿ

34 «Փինք Արմենիա - հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ

35 Շիրվանյան Երիտասարդական Կենտրոն

36 «Սպիտակի Հելսինկյան Խումբ» իրավապաշտպան ՀԿ

37 Հասարակություն առանց բռնության ՀԿ

38 Վիկիմեդիա Հայաստան ՀԿ

39 «Ունիսոն» ՀԿ

40 «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ

41 «Վորլդ վիժն Հայաստան» զարգացման և բարեգործական միջազգային կազմակերպություն

42 «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամների միություն» բարեգործական ՀԿ

43 Երևանի ամերիկյան կենտրոն

44 Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն

45 Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդարանի Երիտասարդական կենտրոն

46 «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամ

47 Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամ

48 Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ

49 Վանաձորի քաղաքացիական երիտասարդական կենտրոն

50 WWF հայաստանյան մասնաճյուղ

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Ամսական զեկուցում և հաշվետվություններ Հովնանյան հիմնադրամին՝ սահմանված կարգով։

Հաշվետվությունների ներկայացում ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով՝ օրենքով սահմանված կարգով։

 »:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան