Գլխավոր տեղեկություն
Համար
N 389-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.07.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
15.07.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.07.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հուլիսի 2020 թվականի N 389-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԱՐԱԾՔԻ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 04703401) իրականացվող՝ 3,040,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքի լուսավորություն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

3. Սույն որոշման դրույթները տարածվում են 2018 թվականի դեկտեմբերի 12-ից ծագած իրավահարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2020 թ. հուլիսի 15

Երևան

 

 Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թվականի

հուլիսի 15-ի N 389-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԱՐԱԾՔԻ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ»

 

1.

Ծրագրի նպատակը Ծրագրի նպատակն է լուսավորել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում գտնվող նախկին քաղաքային այգին 19 հատ 2 LED լուսամփոփերով:

 2.

Ծրագիրը բարեգործական որակելու նպատակները

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը (բարեգործները)

Հայկական բարեգործական ընդհանուր միություն

4.

Ծրագրի կատարողը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի. ՀՎՀՀ 04703401

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի. հոգևոր

6.

Ծրագրի բյուջեն

3.040.000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և հավատացյալ ժողովուրդը

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2018 թ. դեկտեմբերի 12-ից մինչև 2021 թ. հունվարի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է լուսավորել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում գտնվող նախկին քաղաքային այգին 19 հատ 2 LED լուսամփոփերով:

Աշխատանքներն իրականացվելու են «Նիկոլ Դուման» Ա/Կ-ի կողմից, (ՀվՀՀ 02208258):

10.

Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը

Նախատեսվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում գտնվող նախկին քաղաքային այգին լուսավորել 19 հատ 2 LED լուսամփոփերով:

11.

Ծրագրի իրականացման կազմակերպական ծախսերը

Այլ ծախսեր նախատեսված չեն:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ

Չի նախատեսվում:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Նախատեսվում է տեխնիկական հսկողություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ֆինանսական բաժնի հետ, ինչպես նաև ՀՀ բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի կողմից: Ծրագրի ավարտից հետո կտրվի ամփոփ տեղեկություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան