ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2001 թվականի մարտի 5-ին
«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. «Փախստականների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ», «է», «ը» և «թ» կետերով.
«զ) նա Հայաստանի Հանրապետություն մուտք է գործել այն պետության տարածքից, որտեղ հետապնդումների զոհ դառնալու հիմնավոր երկյուղի պատճառներ չկան, և նա կարող էր ստանալ փախստականի կարգավիճակ.
է) նա հրաժարվում է հաղորդել անհրաժեշտ տեղեկություններ կամ հայտնում է ակնհայտ սխալ տեղեկություններ իր կամ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու հանգամանքների մասին.
ը) նա օրինական ամուսնության մեջ է գտնվում Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ.
թ) նա «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում ստացել է կացության կարգավիճակ:»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 12-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ յոթերորդ մասով.
«Փախստականի կարգավիճակը տրվում է 3 տարի ժամկետով: Ժամկետը լրանալուց հետո այն երկարաձգվում է փախստականի կարգավիճակ տալու` օրենքով սահմանված կարգով: Եթե դադարել են այն հանգամանքները, որոնց պատճառով նա ճանաչվել էր փախստական, ապա անձը կորցնում է փախստականի կարգավիճակը:»:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 18-րդ հոդվածի ութերորդ մասը «ընտրական իրավունք,» բառերից հետո լրացնել «(բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունքից),» բառերով:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «է» և «ը» կետերով.
«է) մեկնել է մշտական բնակության Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս.
ը) լրացել է սույն օրենքի 12-րդ հոդվածի յոթերորդ մասով սահմանված ժամկետը:»:
ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|