ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հուլիսի 2020 թվականի N 1254-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի N 1321-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի «Պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգը և չափերը սահմանելու մասին» N 1321-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները.
1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով՝
«2.1. Պայմանագրային զինծառայողին փոխհատուցվում է նաև բնակելի տարածության վարձակալության պայմանագրի նոտարական հաստատման և (կամ) իրավունքի պետական գրանցման համար պայմանագրային զինծառայողի կողմից վճարված գումարը:».
2) որոշման հավելվածում՝
ա. 9-րդ կետի 6-րդ ենթակետը «պատճենը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև բնակելի տարածության վարձակալության պայմանագրի նոտարական հաստատման և (կամ) իրավունքի պետական գրանցման համար գումարի վճարումը հաստատող փաստաթղթի բնօրինակը» բառերով.
բ. 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝
«Սույն կետի համաձայն կատարվող առաջին վճարման հետ միաժամանակ շահառուի հաշվեհամարին փոխանցվում է նաև բնակելի տարածության վարձակալության պայմանագրի նոտարական հաստատման և (կամ) իրավունքի պետական գրանցման համար շահառուի կողմից վճարված գումարը՝ վճարումը հաստատող փաստաթղթում նշված չափով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. հուլիսի 31 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 հուլիսի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|