Գլխավոր տեղեկություն
Համար
N 435-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (17.07.2020-03.08.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
08.04.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.04.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 ապրիլի 2020 թվականի N 435-Ա

 

«ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`

1. Հաստատել «Նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության 2020 թվականի մարտի 4-ի ՀՕ-129-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

      

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2020 թ. ապրիլի 8

Երևան

           

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2020 թ.

ապրիլի 8-ի N 435-Ա

որոշման

     

Ց Ա Ն Կ

 

«ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

      

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման կապակցությամբ իրականացվող միջոցառման ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական հիմքը

1.

«Նյութական պահուստի համակարգի կառուցվածքը և նյութական պահուստի կառավարման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն
պետական կառավարման համակարգի մարմիններ

2020 թ.
հուլիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Նյութական պահուստի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մաս

2.

«Պետական պահուստի նյութական արժեքների անվանացանկը, ծավալը, կուտակման նորմերը և ամբարման ժամկետները, ինչպես նաև այդ անվանացանկի և նորմերի մշակման և հաշվառման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

2020 թ.
հուլիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Նյութական պահուստի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մաս

3.

«Ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ներառված ներմուծվող ավտոմոբիլային բենզինի, դիզելային վառելիքի, պարենային ցորենի, շաքարավազի, բուսական յուղի և դրանց արտադրության համար անհրաժեշտ ներմուծվող հումքի կուտակման ժամանակացույցը և հաշվառման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

2020 թ.
հուլիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Նյութական պահուստի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մաս

4.

«Ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղերի և բժշկական նշանակության գույքի անվանացանկը, կուտակման նորմերը և ժամանակացույցը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ պաշտպանության նախարարություն

2020 թ.
սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Նյութական պահուստի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մաս

5.

«Կազմակերպությունների կողմից կուտակման ենթակա ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների ներմուծման ծավալների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգը և ձևաչափը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

2020 թ.
օգոստոսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Նյութական պահուստի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մաս

6.

«Զորահավաքային պահուստի նյութական արժեքների անվանացանկը, ծավալը, ամբարման ժամկետները, ինչպես նաև այդ անվանացանկի և նորմերի մշակման և հաշվառման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

համապատասխան ոլորտները համակարգող պետական մարմիններ

2020 թ.
սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Նյութական պահուստի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 7-րդ մաս

7.

«Նյութական պահուստի չնվազող պաշարում պահպանման ենթակա նյութական արժեքների անվանացանկը, ծավալը, ինչպես նաև օգտագործման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

2020 թ.
հուլիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Նյութական պահուստի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մաս

8.

«Պետական պահուստի նյութական արժեքների պահպանման ընթացքում առաջացող բնական կորուստների հաշվարկման կարգը և նորմատիվները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

2020 թ.
դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Նյութական պահուստի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մաս

9.

«Զորահավաքային պահուստի կուտակումից մինչև ապաամրագրում ընկած ժամանակահատվածում կազմակերպությունների կողմից կատարված և լիազոր մարմնի հետ փոխհամաձայնեցված ծախսերի փոխհատուցման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ պաշտպանության նախարարություն

2020 թ.
օգոստոսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Նյութական պահուստի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մաս

10.

«Պետական պահուստի նյութական արժեքների տեղաբաշխման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2020 թ.
օգոստոսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Նյութական պահուստի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մաս

11.

«Պետական պահուստի պահպանման հանձնվող նյութական արժեքների անվանացանկը, ծավալը, որակը, գինը, պահպանման ժամկետները և պահպանման ծառայության դիմաց վճարման կարգը սահմանող լիազոր մարմնի և պահպանումն իրականացնող կազմակերպության միջև կնքվող պայմանագրերի օրինակելի ձևերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ պաշտպանության նախարարություն

2020 թ.
օգոստոսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Նյութական պահուստի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մաս

12.

«Պետական պահուստի պահպանումն իրականացնող կազմակերպություններին պահպանման հանձնված նյութական արժեքների անձեռնմխելիության, դրանց քանակական և որակական պահպանության, հաշվառման և հաշվետվության կազմակերպման վերաբերյալ տեղեկատվության ներկայացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2020 թ.
հուլիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Նյութական պահուստի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետ

13.

«Պետական պահուստի նյութական արժեքների պահպանումն իրականացնող կազմակերպությունների ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

2020 թ.
նոյեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Նյութական պահուստի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մաս

14.

«Ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների պահպանում իրականացնող կազմակերպությունների կողմից ներկայացվող կուտակված ռազմավարական պաշարներ հանդիսացող ապրանքների մնացորդի և շարժի վերաբերյալ հաշվետվությունների ձևն ու լրացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2020 թ.
հուլիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Նյութական պահուստի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մաս

15.

«Պետական պահուստի նյութական արժեքների թարմացման և փոխարինման նպատակով բացթողման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2020 թ.
օգոստոսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Նյութական պահուստի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մաս

16.

«Պետական պահուստից նյութական արժեքների փոխառնման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

2020 թ.
օգոստոսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Նյութական պահուստի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մաս

17.

«Պետական պահուստի արագ արձագանքման պաշարը ձևավորելու, պահպանելու, բաց թողնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

2020 թ.
հուլիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Նյութական պահուստի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մաս

18.

«Զորահավաքային նախապատրաստության շրջանակներում նյութական պահուստի պաշարների օգտագործման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2020 թ.
օգոստոսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Նյութական պահուստի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մաս

19.

«Ռազմավարական պաշարների պահուստների նյութական արժեքների այլ կազմակերպություններին կամ սպառողներին տրամադրման դեպքում ապրանքների արժեքի փոխհատուցման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2020 թ.
օգոստոսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Նյութական պահուստի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մաս

(հավելվածը փոփ. 16.07.20 N 809-Ա)

     

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան