Գլխավոր տեղեկություն
Համար
N 272-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (03.09.2020-04.09.2020)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.09.07-2020.09.20 Պաշտոնական հրապարակման օրը 03.09.2020
Ընդունող մարմին
Պարետ
Ընդունման ամսաթիվ
03.09.2020
Ստորագրող մարմին
Պարետ
Ստորագրման ամսաթիվ
03.09.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.09.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.09.2020

Պ Ա Ր Ե Տ Ի  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

    

3 սեպտեմբեր, 2020 թվական N 272-Ա

 

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի օգոստոսի 19-ի 418-Ա հրամանի հիման վրա 2020 թվականի օգոստոսի 31-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝

1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեում իրականացվող) գործունեության ծավալումը՝

1) Ա/Ձ «Գարիկ Մոսյան», ք. Երևան, Արցախի փ. 38 (ՀՎՀՀ 23093372).

2) «Սիփիէս Օիլ» ՍՊԸ, ք. Երևան, Արցախի փ. 15/11 (ՀՎՀՀ 02665864):

2. Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։

3. Տնտեսվարողների գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Տ. ԱՎԻՆՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 սեպտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան