Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հուլիսի, 2020 թվական N 220-Ն
ՊԱՐԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 104 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ՝ Պարետի 2020 թվականի հունիսի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով լաբորատոր հետազոտություններ իրականացնելու մասին» N 104 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը.
1. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Արտակարգ դրության ժամանակ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով Առողջապահության նախարարի ցուցումով սահմանված ՊՇՌ հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներում դիտարկումներ (այդ թվում՝ որակի արտաքին հսկողություն) իրականացնելու համար ստեղծել մասնագիտական խումբ` հետևյալ կազմով.
1) ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին (3 մասնագետ),
2) ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (2 մասնագետ),
3) ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ (2 մասնագետ)»։
2. 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 7.1-րդ կետով.
«7.1. Որակի արտաքին հսկողության իրականացման ընթացակարգային կանոնները սահմանվում են ՀՀ առողջապահության նախարարի ցուցումով»։
3. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին․
1) ապահովել սույն որոշման 1-ին և 9-րդ կետերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը.
2) ապահովել սույն որոշման 7-րդ կետի կատարումն ու կազմակերպումը և շաբաթական պարբերականությամբ դիտարկումների արդյունքների ներկայացումը Պարետատուն»։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հուլիսի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|