Գլխավոր տեղեկություն
Համար
N 444-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.07.2020-07.09.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.07.27-2020.08.09 Պաշտոնական հրապարակման օրը 29.07.2020
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
28.07.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.07.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հուլիսի 2020 թվականի N 444-Ն

 

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԽՄԲԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏՎԱԾ ԿԱՄ ԶՈՐԱԿՈՉԻ ՏԱՐԿԵՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ՕԳՏՎՈՂ ԵՎ ԿՈՉՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 10-րդ մասի՝

1. Սահմանել փրկարարական ծառայության միջին և կրտսեր խմբերի պաշտոններում սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ զորակոչի տարկետման իրավունքից օգտվող և կոչում չունեցող քաղաքացիներին պաշտոնի նշանակելու կարգը և պայմանները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

   

2020 թ. հուլիսի 28

Երևան

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

հուլիսի 28-ի N 444-Ն

որոշման

 

ԿԱՐԳ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԽՄԲԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏՎԱԾ ԿԱՄ ԶՈՐԱԿՈՉԻ ՏԱՐԿԵՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ՕԳՏՎՈՂ ԵՎ ԿՈՉՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են փրկարարական ծառայության միջին և կրտսեր խմբերի պաշտոններում սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ զորակոչի տարկետման իրավունքից օգտվող և կոչում չունեցող քաղաքացիներին պաշտոնի նշանակելու հետ կապված հարաբերությունները:

2. Փրկարարական ծառայության միջին և կրտսեր խմբերի պաշտոններում կարող են նշանակվել օրենքով սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ զորակոչի տարկետման իրավունքից օգտվող և կոչում չունեցող այն քաղաքացիները, ովքեր բավարարում են «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի պահանջները և նշված պայմանները`

1) բժշկական հանձնաժողովի կողմից շարային ծառայության պիտանիության ճանաչում.

2) զինվորական գրքույկի կամ կցագրման վկայականի առկայություն` շարային ծառայության մասին ռազմական բժշկական հանձնաժողովի դրական եզրակացությամբ:

3. Սույն հավելվածի 2-րդ կետում նշված պայմանները բավարարելու դեպքում քաղաքացին պաշտոնի կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ուսումնական հաստատությունում եռամսյա վերապատրաստում անցնելուց հետո:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հուլիսի 2020 թվական: