Գլխավոր տեղեկություն
Համար
N 50-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (16.07.2020-20.05.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
17.01.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.01.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.01.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հունվարի 2020 թվականի N 50-Ա

 

ՀԱՅ-ԿԻՊՐԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԵՎ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N 265-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 10-ի N 350-Ն որոշման հավելվածի 8-րդ կետի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի`

1. Հաստատել հայ-կիպրական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) հայկական կողմի կազմում ընդգրկվող պետական կառավարման մարմինների ցանկը՝ համաձայն հավելվածի:

2. Նշանակել՝

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանին՝ հանձնաժողովի հայկական կողմի նախագահ.

2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանին՝ հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ.

3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության միջազգային ռազմատեխնիկական համագործակցության վարչության պետ Սերգեյ Աբրահամյանին` հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար:

(2-րդ կետը փոփ. 15.07.20 N 801-Ա)

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի ապրիլի 1-ի «Հայ-կիպրական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի մայիսի 7-ի N 334-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 265-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2020 թ. հունվարի 17

Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2020 թ.

հունվարի 17-ի N 50-Ա

որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅ-ԿԻՊՐԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԵՎ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

 

ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ ոստիկանություն

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան