Գլխավոր տեղեկություն
Համար
N 378-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.07.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
14.07.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.07.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հուլիսի 2020 թվականի N 378-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՔԱՀԱՆԱՅԻՑ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԼՍԱՐԱՆԻ ՆՆՋԱՐԱՆԱՅԻՆ ՇԵՆՔԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 04703401) իրականացվող՝ 16,542,962 դրամ ընդհանուր արժողությամբ «Քահանայից պատրաստման լսարանի ննջարանային շենքի տնտեսական պայմանների բարելավում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

3. Սույն որոշման դրույթները տարածվում են 2020 թվականի փետրվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

   

2020 թ. հուլիսի 14

Երևան

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

հուլիսի 14-ի N 378-Ա

որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«Քահանայից պատրաստման լսարանի ննջարանային շենքի տնտեսական պայմանների բարելավում»

 

1

Ծրագրի նպատակը Ծրագրի նպատակն է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու քահանայից պատրաստման լսարանի ննջարանային շենքն ապահովել գազի մատակարարումով, էլեկտրաէներգիայով, գազի սպասարկումով և ջրի մատակարարումով:

2.

Ծրագիրը բարեգործական որակելու նպատակները

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով օգտվել ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) վճարումից ազատվելու արտոնությունից:

3.

Բարեգործը (բարեգործները)

Հայկական բարեգործական ընդհանուր միություն

4.

Ծրագրի կատարողը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, ՀՎՀՀ 04703401

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Ք. Էջմիածին, Վ. Կոստանյան. հոգևոր

6.

Ծրագրի բյուջեն

16.542.962 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, քահանայից պատրաստման լսարանի սաները

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2020թ. փետրվարի 1-ից մինչև 2021 թ. դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու քահանայից պատրաստման լսարանի ննջարանային շենքն ապահովել գազի մատակարարումով, էլեկտրաէներգիայի մատակարարումով, գազի սպասարկումով և ջրի մատակարարումով.
էլեկտրաէներգիայի մատակարարում՝ 6.800.000 դրամ.
գազի մատակարարում՝ 8.400.000 դրամ.
գազի տեխնիկական սպասարկում՝ 342.962 դրամ.
ջրամատակարարում՝ 1.000.000 դրամ.
ընդհանուր՝ 16.542.962 դրամ:

10.

Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը

Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է քահանայից պատրաստման լսարանի ննջարանային շենքն ապահովել էլեկտրաէներգիայով, գազի մատակարարումով գազի սպասարկումով և ջրի մատակարարումով, որի ընդհանուր գումարը կազմում է 16.542.962 դրամ.
- նախատեսվում է էլեկտրաէներգիայի մատակարարում՝ 6.800.000 դրամ՝ (ՀՎՀՀ 01520882) 01.08.2013 թ. կնքված թիվ ԿՊ 0054 պայմանագրի հիման վրա.
- նախատեսվում է գազի մատակարարում՝ 8.400.000 դրամ՝ (ՀՎՀՀ 00046317), կնքված 10.11.2015 թ. թիվ N 08311157160 պայմանագրի հիման վրա.
- նախատեսվում է գազի տեխնիկական սպասարկում՝ 342.962 դրամ. (ՀՎՀՀ 00930884) հետ 03.10.2016 թ. կնքված թիվ 01324 պայմանագրի հիման վրա.
-նախատեսվում է ջրի մատակարարում՝ 1.000.000 դրամ՝ (ՀՎՀՀ 02655115), 06.03.2017 թ. կնքված թիվ 151026038 պայմանագրի հիման վրա:

11.

Ծրագրի իրականացման կազմակերպական ծախսերը

Այլ ծախսեր նախատեսված չեն:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառա-վարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ

 Չի նախատեսվում:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրություն

Նախատեսվում է տեխնիկական հսկողություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ֆինանսական բաժնի հետ, ինչպես նաև ՀՀ բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի կողմից: Ծրագրի ավարտից հետո կտրվի ամփոփ տեղեկություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան