Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հուլիսի, 2020 թվական N 185-Ա
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հունիսի 15-ի N 1611-Ա, N 1616-Ա, N 1623-Ա, N 1635-Ա, N 1636-Ա, N 1597-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի հուլիսի 6-8-ն իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝
1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝
1) «ՀՀՊ» ՍՊԸ` ք․ Երևան, Դեմիրճյան 21-29.
2) «Հայկազ Գալստյան» Ա/Ձ` ՀՀ Շիրակի մարզ, Մարալիկ համայնք, Հաղթանակի 5/11.
3) «Արմինե Դուխոյան» Ա/Ձ` ՀՀ Շիրակի մարզ, Մարալիկ համայնք, Ձերժինսկի 6/16․
4) «Քրիստինե Գալստյան» Ա/Ձ` ՀՀ Շիրակի մարզ, Մարալիկ համայնք, Հաղթանակի 5/11․
5) «Մաթևոսյան Լուսինե» Ա/Ձ` ՀՀ Շիրակի մարզ, Մարալիկ համայնք, Ձերժինսկի 4.
6) «Գրիգոր Գևորգյան» Ա/Ձ` ՀՀ Շիրակի մարզ, Մարալիկ համայնք, Մադաթյան 1ա․
7) «Սերյոժա Ավդալյան» Ա/Ձ՝ ՀՀ Շիրակի մարզ, Մարալիկ համայնք, Ձերժինսկի 10․
8) «Արթուր Ասլանյան» Ա/Ձ՝ ՀՀ Շիրակի մարզ, Մարալիկ համայնք, Ձերժինսկի 10, 3 բացվածք․
9) «Արմեն Սամվելյան» Ա/Ձ` ք․ Էջմիածին, Թումանյան 13 շենքին կից․
10) «Կարեն Ավետիսյան» Ա/Ձ` ք․ Էջմիածին, Չարենց 13 շենքի դիմացի տաղավար․
11) «Ռուդիկ Հակոբյան» Ա/Ձ՝ գ. Մարմաշեն.
12) «Հրաչ և Անահիտ» ՍՊԸ՝ ք. Մասիս, Արարատյան խճ. 2.
13) «Ավագյան Հայկուհի» Ա/Ձ՝ ք. Արտաշատ, Մխչյան 119/4.
14) «Հասմիկ Մուրադյան» Ա/Ձ` ք․ Սիսիան, Սիսական 29.
2. 48 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝
1) «Արթուր Կուրղինյան» Ա/Ձ՝ ք. Մասիս, Արարատյան փ. 14։
3. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։
4. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։
5. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հուլիսի 2020 թվական: