ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2001 թվականի փետրվարի 20-ին
«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
«Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.«Գլխավոր դատախազի աշխատավարձի պաշտոնեական դրույքաչափը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների և մասնագետների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:
Հոդված 2.
Օրենքի 40-րդ հոդվածի երրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալների և Երևան քաղաքի դատախազի աշխատավարձի պաշտոնեական դրույքաչափը սահմանել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի աշխատավարձի դրույքաչափի 90 տոկոսի չափով, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության վարչությունների պետերինը և Հայաստանի Հանրապետության դատախազության կառուցվածքային ստորաբաժանումները գլխավորող դատախազներինը` 80 տոկոսի չափով, նրանց տեղակալներինը և Հայաստանի Հանրապետության դատախազության բաժինների պետերինը` 70 տոկոսի չափով:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության վարչությունների դատախազների և քննիչների աշխատավարձի պաշտոնեական դրույքաչափը սահմանել Հայաստանի Հանրապետության դատախազության կառուցվածքային ստորաբաժանումները գլխավորող դատախազների աշխատավարձի դրույքաչափի 60 տոկոսի չափով, իսկ մարզերի, համայնքների, զինվորական կայազորների դատախազների օգնականներինը և այդ դատախազությունների քննիչներինը` 50 տոկոսի չափով:»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|