Գլխավոր տեղեկություն
Համար
N 1153-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.07.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.07.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.07.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հուլիսի 2020 թվականի N 1153-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՍԱՆԷՆԵՐՋԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ներկայացված հայտը բավարարելու ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ մասին

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ՍԱՆԷՆԵՐՋԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հուլիսի 10

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

հուլիսի 9-ի N 1153-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐի, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐի, հումքի ԵՎ (կամ) նյութերի

NN
ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը՝
10 նիշի մակարդակով

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միավորը

Քանակը

Ծագման
երկիրը

Արժեքը (դրամ)

1.

8544499509

Պղնձյա մալուխ

պղնձյա մալուխներ արևային կայանների համար՝ առանց միացնող հարմարանքների, 80 Վ-ից մեծ լարման համար, բայց ոչ ավելի, քան 1000 Վ-ը

կգ

2 300

Գերմանիա,
Թուրքիա

15 500 000

2.

7308909809

Մետաղական կոնստրուկցիա արևային վահանակների տեղակայման համար

մետաղական կոնստրուկցիաներ սև մետաղից՝ ցինկապատ, արևային վահանակների տեղադրման համար՝ իր հավաքման դետալներով (չհավաքված)

կգ

97 000

Թուրքիա

77 837 068

3.

7318157009

Հեղյուս՝ վեցանկյուն գլխիկով, տափօղակներով, մանեկով

հեղյուս կոռոզիակայուն պողպատից վեցանկյուն գլխիկով, 2 տափօղակներով, 1 զսպանակավոր տափօղակով, մանեկով

կգ

2 800

Թուրքիա

7 500 000

4.

7318156100

Հեղյուս՝ գլխիկը վեցանկյուն փորակով

հեղյուս կոռոզիակայուն պողպատից՝ գլխիկը վեցանկյուն փորակով

կգ

370

Թուրքիա

1 341 000

5.

7318163009

Մանեկներ՝ ինքնասևեռվող

կոռոզիակայուն պողպատից մանեկներ՝ ինքնասևեռվող

կգ

165

Թուրքիա

450 000

6.

7318220009

Տափօղակներ

տափօղակներ՝ կոռոզիակայուն պողպատից

կգ

130

Թուրքիա

410 000

7.

7318153009

Հեղյուս՝ առանց գլխիկի

հեղյուս առանց գլխիկի՝ 2 մանեկներով, տափօղակով՝ կոռոզիակայուն պողպատից

կգ

2 000

Թուրքիա

6 000 000

8.

7610909000

Ալյումինե դետալներ արևային վահանակների ամրացման համար

ալյումինե դետալներ արևային վահանակները մետաղական կոնստրուկցիաներին ամրացնելու համար

կգ

1 300

Թուրքիա

4 135 000

9.

3506100000

Էպօքսիդային սոսինձ

էպօքսիդային սոսինձ մինչև 1 կգ փաթեթավորմամբ

կգ

550

Թուրքիա

2 175 000

 

 Ընդամենը

 

115 348 068

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան