Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-139
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.01.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.07.31/28.1 Հոդ.64
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
30.12.2000
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.01.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.01.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2000 թվականի դեկտեմբերի 30-ին

 

2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. Հաստատել 2001 թվականի առողջապահական պետական նպատակային ծրագրերը` համաձայն հավելվածի:

 

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան

 

Երևան
16 հունվարի 2001 թ.
ՀՕ-139

 

 

 

Հավելված
«2001 թվականի առողջապահական պետական նպատակային ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ

 

Ծ Ր Ա Գ Ր Ե Ր

 

2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ

 

Առողջապահական պետական նպատակային ծրագրերն ամենամյա ծրագրեր են, որոնք նպատակաուղղված են բնակչության առողջության պահպանմանը, և որոնց ֆինանսավորումն արտացոլված է յուրաքանչյուր տարվա` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում: 2001 թվականի առողջապահական պետական նպատակային ծրագրերն ընդգրկում են բնակչությանը մատուցվող պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունն ու ծառայությունները և ֆինանսավորվում են 2001 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից:

2001 թվականի առողջապահական պետական նպատակային ծրագրերն են`

բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովման պետական նպատակային ծրագիրը.

բնակչության առողջության առաջնային պահպանման պետական նպատակային ծրագիրը.

մոր և մանկան առողջության պահպանման պետական նպատակային ծրագիրը.

բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության պետական նպատակային ծրագիրը.

սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների դեմ պայքարի պետական նպատակային ծրագիրը.

Համաշխարհային բանկի տրամադրած միջոցներով իրականացվող առողջապահության ֆինանսավորման մեխանիզմների բարելավման և առողջության առաջնային պահպանման զարգացման ծրագիրը:

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

Ծրագրի նպատակն է 2001 թվականին ապահովել`

- Հայաստանի Հանրապետության տարածքում հիգիենիկ և հակահամաճարակային պետական հսկողության միջոցառումների իրականացումը.

- ինֆեկցիոն հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով հիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը.

- բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների ազդեցության սոցիալ-հիգիենիկ ուսումնասիրությունների կազմակերպումը.

- բնակչության հիգիենիկ և հակահամաճարակային անվտանգության ապահովման կազմակերպական-մեթոդական կանոնակարգումը.

- հիգիենիկ-համաճարակաբանական նորմերի և կանոնների պատշաճ համակարգի ստեղծումը.

- բնակչության հիգիենիկ և բժշկական գիտելիքների մակարդակի բարձրացումը:

Ծրագրի` Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորվող միջոցառումները ներառում են.

1. նախազգուշական և ընթացիկ սանիտարական հսկողության գծով`

ա) կառուցվող և վերակառուցվող օբյեկտների, բնակավայրերի հատակագծման և կառուցապատման, արդյունաբերական արտադրանքի, ներդրվող նոր տեխնոլոգիաների, սննդամթերքի և պարենային հումքի արտադրության բնագավառում սննդի նոր հավելումների և հատուկ կենսաբանական ակտիվ նյութերի ներմուծման նկատմամբ նախազգուշական հսկողության իրականացումը,

բ) գործող օբյեկտների, խմելու ջրի, ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերի, մթնոլորտային օդը, հողը աղտոտող աղբյուրների, անբարենպաստ ֆիզիկական գործոնների, արտադրական հումքի և սննդամթերքի փորձաքննության, ինչպես նաև փակ շինությունների օդային միջավայրի և աշխատանքային գոտու օդի, մարդու վրա շրջակա միջավայրի ֆիզիկական գործոնների ազդեցության ու այլ գործոնների նկատմամբ ընթացիկ սանիտարական հսկողության իրականացումը.

2. համաճարակաբանական հսկողության գծով`

ա) ինֆեկցիոն և զանգվածային ոչ ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման միջոցառումների իրականացումը,

բ) հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի և կանխարգելման միջոցառումների իրականացումը.

3. համաճարակաբանական հատուկ ծրագրերի գծով`

ա) մալարիայի դեմ պայքարի և կանխարգելման միջոցառումների իրականացումը,

բ) մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման միջոցառումների իրականացումը.

4. հիգիենիկ և համաճարակաբանական նորմերի և կանոնների համակարգի կատարելագործման գծով հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի հիմնական բազայի մշակման ապահովումը (ներառյալ` ԱՊՀ անդամ պետությունների միասնական համակարգի ընդունումը` կիրառելով սանիտարական նորմեր և կանոններ, համաճարակային հսկողության ստանդարտներ և ցուցումներ).

5. բնակչության հիգիենիկ և բժշկական գիտելիքների մակարդակի բարձրացման գծով բնակչության շրջանում առողջ ապրելակերպի վերաբերյալ քարոզչության, հիվանդությունների կանխարգելմանն ուղղված ուսուցման և հիգիենիկ գիտելիքների տարածման աշխատանքների իրականացումը.

6. բնակչության կանխարգելիչ պատվաստումների գծով`

ա) պոլիոմիելիտի վերջնական վերացումը, դիֆթերիայի, կապույտ հազի, փայտացման, կարմրուկի, էպիդեմիկ պարոտիտի, տուբերկուլյոզի, հեպատիտ «Բ»-ի, այլ հիվանդությունների դեմ կանխարգելիչ պատվաստումների կազմակերպումը և հսկողության իրականացումը,

բ) համաճարակային ցուցումներով զանգվածային պատվաստումների արշավների անցկացման կազմակերպումը և հսկողության ապահովումը:

Ծրագրի իրականացման նպատակով 2001 թվականի ընթացքում նախատեսվում է`

ա) ապահովել համակարգի կառուցվածքի և կազմակերպաիրավական ձևերի հստակեցում.

բ) մշակել «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող համապատասխան փաստաթղթերի փաթեթ.

գ) Հայաստանի Հանրապետության պետական սահմանի համաճարակային և հիգիենիկ անվտանգությունն ապահովելու նպատակով հակահամաճարակային կետերի և ջոկատների (ծառայությունների) ստեղծումը:

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

Ծրագրի նպատակներն են 2001 թվականին ապահովել`

- բնակչության բժշկական օգնության ապահովման ընդհանուր ծավալում առաջնային բժշկական օգնության` հետևաբար և ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի դերի բարձրացումը, կանխարգելիչ ուղղվածության ուժեղացումը, բժշկական օգնություն ստանալու մատչելիության ընդլայնումը, ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության կողմից իրականացվող բուժօգնության տեսակների և դրա տեսակարար կշռի մեծացման ապահովումը, ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության նյութատեխնիկական բազայի ամրապնդումը, հիվանդանոցային բուժօգնության բեռի թեթևացումը.

- ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգում աշխատող բուժանձնակազմի հմտության ու գործունեության որակի բարձրացումը` առավել ուշադրություն դարձնելով գյուղական ամբուլատորիաների աշխատողներին.

- սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների կանխարգելումն ու բուժումն ամբուլատոր-պոլիկլինիկական մասնագիտացված դիսպանսերային բուժհաստատություններում` ուռուցքաբանական, հակատուբերկուլյոզային, հոգենյարդաբանական, նարկոլոգիական, էնդոկրինոլոգիական, մաշկավեներաբանական կենտրոններում, դիսպանսերներում, բուժմիավորումների դիսպանսերային բաժանմունքներում:

Ծրագրի` Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումներն են`

ա) բնակչության առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման, հիվանդների ախտորոշման, բուժման և նրանց նկատմամբ շարունակական հսկողության ապահովման, անհրաժեշտության դեպքում` հիվանդանոցային բուժման կարիք ունեցողների հոսպիտալացման կազմակերպման միջոցառումների իրականացումը, տեղամասային թերապևտի, տեղամասային մանկաբույժի, ընտանեկան բժշկի կողմից` ամբողջ բնակչության համար` առանց հաճախումների սահմանափակման.

բ) առողջ ապրելակերպի վերաբերյալ բնակչության գիտելիքների բարձրացման միջոցառումների կազմակերպումը տեղամասային թերապևտի, տեղամասային մանկաբույժի, ընտանեկան բժշկի կողմից` ամբողջ բնակչության համար.

գ) բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններում, անկախ սեփականության ձևից, համապատասխան դեպքերում հիվանդների անհետաձգելի առաջին բժշկական օգնության ապահովումը` ամբողջ բնակչության համար.

դ) ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի նեղ մասնագետների կողմից բնակչության բուժական-խորհրդատվական մասնագիտացված օգնության ապահովումը` ուռուցքաբանական, հոգեբուժական/նարկոլոգիական, մաշկավեներաբանական, հակատուբերկուլյոզային, ինֆեկցիոն կաբինետների միջոցով` ամբողջ բնակչության համար, առանց հաճախումների սահմանափակման.

ե) բնակչության սոցիալապես անապահով խավերի և մինչև 7 տարեկան երեխաների ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության կազմակերպումը բոլոր մասնագետների կողմից, առանց հաճախումների և, անհրաժեշտության դեպքում, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների սահմանափակման.

զ) տեղամասային թերապևտների, տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների, իսկ առանձին հիվանդությունների գծով` համապատասխան մասնագետների միջոցով բնակչությանն անվճար և արտոնյալ պայմաններով դեղերով ապահովումը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 8-ի` «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի և հիվանդությունների ցանկերը հաստատելու մասին» թիվ 396 որոշման.

է) ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում բժշկական օգնություն ստացող հիվանդների համար հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների անցկացման ապահովումը մասնագիտացված բուժհաստատություններում` բժշկական հիմնավորված ցուցումների առկայության դեպքում.

ը) գյուղական բնակավայրերում բուժակ-մանկաբարձական կետերի միջոցով բնակչության մինչբժշկական օգնության և սպասարկման իրականացումը.

թ) հղիների և գինեկոլոգիական հիվանդություններով տառապող կանանց մանկաբարձագինեկոլոգիական օգնության ապահովումը` կանանց կոնսուլտացիաների (կաբինետների) միջոցով` համաձայն մոր և մանկան առողջության պահպանման 2001 թվականի պետական նպատակային ծրագրի:

 

ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

Ծրագրի նպատակներն են 2001 թվականին ապահովել`

- երեխաների բժշկական օգնության կազմակերպման անհրաժեշտ ծավալներն ու մատչելիությունը, ինչպես նաև հիվանդությունների կանխարգելման միջոցառումների իրականացումը` ուղղված մանկական մահացության և հիվանդացության ցուցանիշների նվազեցմանը.

- մայրության հովանավորումը, ծննդօգնության և ընտանիքի պլանավորման ծառայությունների մատչելիությունը` ուղղված մայրական և շուրջծննդյան (պերինատալ) հիվանդացության ու մահացության ցուցանիշների նվազեցմանը, ինչպես նաև կանանց վերարտադրողական առողջության բարելավմանը:

Ծրագրի` Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումներն են`

Ա. երեխաների բժշկական օգնության ուղղությամբ`

1. ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության գծով`

ա) տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների կողմից մինչև 15 տարեկան երեխաների ամբուլատոր-պոլիկլինիկական հետևյալ բժշկական օգնության իրականացումը`

- առողջ երեխայի հսկողություն` աճի զարգացման գնահատմամբ,

- հիվանդությունների կանխարգելման միջոցառումներ, ներառյալ` պատվաստումների իրականացումը,

- հիվանդությունների վաղ հայտնաբերում և հիվանդ երեխայի բժշկական օգնություն, ներառյալ` տնային կանչերի ապահովումը,

- քրոնիկ հիվանդություններով տառապող երեխաների շարունակական հսկողությունը,

- ծնողների հետ տարվող առողջապահական կրթման և քարոզչական աշխատանք` երեխայի խնամքի, սնուցման և հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ գիտելիքների մակարդակը բարձրացնելու նպատակով.

բ) մինչև 7 տարեկան և, անկախ տարիքից, բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված երեխաների նեղ մասնագիտացված խորհրդատվական և դիսպանսերային օգնության ապահովումը, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը, ինչպես ամբուլատոր-պոլիկլինիկական, այնպես էլ հիվանդանոցային մասնագիտացված բուժհաստատությունների (կենտրոնների, դիսպանսերների, գիտահետազոտական ինստիտուտների, հիվանդանոցների) կոնսուլտատիվ պոլիկլինիկաների (կաբինետների) կողմից, ստոմատոլոգիական բուժօգնության կազմակերպումը.

գ) ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում բոլոր մասնագետների, այդ թվում` տեղամասային մանկաբույժի և ընտանեկան բժշկի կողմից` նաև տանը, երեխաների անհետաձգելի բժշկական օգնության ապահովումը` անկախ տարիքից և սոցիալական կարգավիճակից.

դ) բուժքույրերի կողմից դպրոցներում երեխաների բժշկական օգնության և սպասարկման ապահովումը` տարածքային պոլիկլինիկայի հսկողության և ղեկավարության ներքո.

2. հիվանդանոցային բուժօգնության գծով`

ա) մինչև 3 տարեկան մանուկների հիվանդանոցային բժշկական օգնության իրականացումը` անկախ երեխայի հիվանդության ախտորոշումից և սոցիալական կարգավիճակից.

բ) սոցիալական հատուկ նշանակություն ունեցող առանձին հիվանդություններով (հոգեկան խանգարումներ, չարորակ նորագոյացություններ, ինֆեկցիոն հիվանդություններ, այդ թվում` նաև տուբերկուլյոզ և այլն) տառապող երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության ապահովումը` անկախ երեխայի տարիքից և սոցիալական կարգավիճակից.

գ) 3-ից մինչև 15 տարեկան երեխաների հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող անհետաձգելի վիճակների (որոնց ցանկը հաստատվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից) բուժօգնության ապահովումը հիվանդանոցային բուժհաստատություններում.

դ) բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության ապահովումը` անկախ երեխայի տարիքից և հիվանդության ախտորոշումից.

ե) բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված և մինչև 3 տարեկան մանուկների վերականգնողական բուժումը վերականգնողական կենտրոններում.

Բ. մանկաբարձագինեկոլոգիական օգնության ուղղությամբ`

1. ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության գծով`

ա) մանկաբարձ-գինեկոլոգի, ընտանեկան բժշկի և մանկաբարձուհու կողմից հղիության և հետծննդյան շրջանի հսկողության իրականացումը.

բ) մանկաբարձ-գինեկոլոգի և նեղ մասնագետների կողմից հղիության ախտաբանության վաղ հայտնաբերման և բուժման ապահովումը.

գ) մանկաբարձ-գինեկոլոգի կողմից գինեկոլոգիական հիվանդությունների վաղ հայտնաբերումը.

դ) բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված կանանց գինեկոլոգիական հիվանդությունների բուժման և շարունակական հսկողության ապահովումը մանկաբարձ-գինեկոլոգի կողմից.

ե) հղիների, ինչպես նաև սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված գինեկոլոգիական հիվանդություններով տառապող կանանց մասնագիտացված բուժխորհրդատվական օգնության ապահովումը մանկաբարձագինեկոլոգիական հաստատությունների (կենտրոնների, գիտահետազոտական ինստիտուտների, հիվանդանոցների) կոնսուլտատիվ պոլիկլինիկաների (կաբինետների) կողմից.

զ) նախածննդյան հսկողության ընթացքում հղիներին անհրաժեշտ լաբորատոր - գործիքային ախտորոշիչ հետազոտությունների ապահովումը.

է) ընտանիքի պլանավորման ժամանակակից մեթոդների և բեղմնականխման արդյունավետ միջոցների տարածման միջոցառումների իրականացումը.

2. հիվանդանոցային բուժօգնության գծով`

ա) ընդհանուր և մասնագիտացված մանկաբարձագինեկոլոգիական հիվանդանոցներում հղի կանանց, ծննդաբերների ու ծննդկանների հիվանդանոցային հետևյալ բժշկական օգնության ապահովումը.

- հղի կնոջ նախածննդյան հիվանդանոցային բժշկական օգնությունը հղիության ախտաբանական ընթացքի և պտղի ներարգանդային ախտահարման դեպքերում,

- հղի կանանց, ծննդաբերների և ծննդկանների ծննդալուծման և հետծննդյան խնամքն ու բուժումը.

բ) գինեկոլոգիական հիվանդությունների դեպքում` հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող անհետաձգելի վիճակների բուժօգնության ապահովումը հիվանդանոցային բուժհաստատություններում.

գ) մանկաբարձագինեկոլոգիական հիվանդանոցային բուժհաստատություններում հղիության արհեստական ընդհատման ապահովումը բժշկական և սոցիալական ցուցումներով.

դ) մանկաբարձագինեկոլոգիական հիվանդանոցային բուժհաստատություններում բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված կանանց կոնսերվատիվ և օպերատիվ գինեկոլոգիական օգնության ու հղիության արհեստական ընդհատման ապահովումը.

Գ. դեղերով ապահովման ուղղությամբ`

- տեղամասային մանկաբույժների, տեղամասային մանկաբարձ-գինեկոլոգների կամ ընտանեկան բժիշկների, իսկ առանձին հիվանդությունների գծով ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի համապատասխան մասնագետների միջոցով արտոնյալ պայմաններով դեղամիջոցներ ստանալու իրավունք ունեցող երեխաներին և կանանց դեղերով ապահովումը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 8-ի` «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի և հիվանդությունների ցանկերը հաստատելու մասին» թիվ 396 որոշման.

Դ. հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների ուղղությամբ բժշկական հիմնավորված ցուցումների առկայության դեպքում հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացման ապահովումը`

- ամբուլատոր-պոլիկլինիկական և հիվանդանոցային պայմաններում բուժվող հղի կանանց, ծննդաբերների, ծննդկանների, գինեկոլոգիական որոշակի խմբի հիվանդների ու սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց համար,

- ամբուլատոր-պոլիկլինիկական պայմաններում բուժվող մինչև 7 տարեկան երեխաների համար,

- հիվանդանոցային պայմաններում բուժվող մինչև 3 տարեկան երեխաների համար:

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ (ՀԱՏՈՒԿ) ԽՄԲԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

Ծրագրի նպատակն է` 2001 թվականին բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության և ծառայությունների առավելագույնս ապահովումն առողջապահական համակարգի բոլոր օղակներում: Սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Ծրագրի` Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումներն են`

1. ամբուլատոր-պոլիկլինիկական օգնության գծով`

ա) տեղամասային թերապևտի, տեղամասային մանկաբույժի, ընտանեկան բժշկի կողմից անհրաժեշտ ծավալով բուժկանխարգելիչ օգնության իրականացումն ամբուլատոր-պոլիկլինիկական, իսկ հաշմանդամների համար` նաև տնային պայմաններում` առանց այցելությունների սահմանափակման.

բ) անհրաժեշտ նեղ մասնագիտացված բժշկական-խորհրդատվական օգնության իրականացումը` բժշկական ցուցումներին համապատասխան` առանց մասնագետների ցանկի և այցելությունների սահմանափակման.

գ) լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների անցկացումը` առանց հետազոտությունների տեսակների և քանակի սահմանափակման.

դ) տեղամասային թերապևտների, տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների, իսկ առանձին հիվանդությունների գծով` համապատասխան մասնագետների միջոցով արտոնյալ պայմաններով դեղերով ապահովումը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 8-ի` «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի և հիվանդությունների ցանկերը հաստատելու մասին» թիվ 396 որոշման.

ե) ստոմատոլոգիական բուժօգնության և ատամնապրոթեզավորման իրականացումը.

2. հիվանդանոցային բուժօգնության գծով` բժշկական օգնության ապահովումը հիվանդանոցային պայմաններում, Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի հիվանդանոցային բուժհաստատություններում` անկախ ախտորոշումից և տարիքից.

3. հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների գծով` ամբուլատոր-պոլիկլինիկական կամ հիվանդանոցային պայմաններում բուժվող հիվանդների համար հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացման ապահովումը` բժշկական հիմնավորված ցուցումների առկայության դեպքում:

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

Ծրագրի նպատակներն են` 2001 թվականին ապահովել սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների կանխարգելումը, վաղ հայտնաբերումը, հիվանդների բուժօգնության կազմակերպումը և շարունակական հսկողությունը, բնակչության շրջանում առողջ ապրելակերպի և հիգիենայի վերաբերյալ գիտելիքների քարոզչությունը:

Սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդություններն են`

- ինֆեկցիոն հիվանդություններ (այդ թվում` տուբերկուլյոզ, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ, աղիքային ինֆեկցիաներ, բակտերիալ և վիրուսային հիվանդություններ),

- սրտանոթային համակարգի հիվանդություններ,

- հոգեկան խանգարումներ,

- չարորակ նորագոյացություններ,

- դիաբետ,

- թմրամոլություն և թունամոլություն,

- վնասվածքներ և թունավորումներ,

- վերակենդանացման միջոցառումներ և անհետաձգելի բուժօգնություն պահանջող վիճակներ:

Ծրագրի` Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումներն են`

Ա. ամբուլատոր-պոլիկլինիկական օգնության գծով`

1. ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգում տեղամասային թերապևտների, տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների կողմից սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների կանխարգելման միջոցառումների, հիվանդների բժշկական օգնության և շարունակական հսկողության իրականացումը.

2. բնակչության հիգիենիկ գիտելիքների մակարդակի բարձրացման նպատակով` ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում բոլոր մասնագետների կողմից բնակչության շրջանում դաստիարակչական, լուսավորչական աշխատանքների իրականացումը` ուղղված ինչպես առաջնային (միջոցառումներ սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդություններից, վնասվածքներից, թունավորումներից և անհետաձգելի վիճակներից խուսափելու համար), այնպես էլ երկրորդային կանխարգելմանը (առկա հիվանդությունների բարդացումներից խուսափելու նպատակով).

3. ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի ուղղությամբ`

ա) մեծահասակների պոլիկլինիկաներում ինֆեկցիոն կաբինետների միջոցով`

- ինֆեկցիոն հիվանդների հայտնաբերման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության, հիվանդանոցների հետ կապի պահպանման ապահովումը, անհրաժեշտության դեպքում` հիվանդների հոսպիտալացման հետ կապված խնդիրների լուծումը ամբողջ բնակչության համար,

- առանձին ինֆեկցիոն հիվանդությունների, այդ թվում` տուբերկուլյոզի, մալարիայի, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների իրականացումը` հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության հետ համատեղ.

բ) մեծահասակների պոլիկլինիկաներում հակատուբերկուլյոզային (ֆթիզիատրիկ) կաբինետների միջոցով`

- տուբերկուլյոզով հիվանդների, ինչպես նաև տուբերկուլյոզով հիվանդների հետ շփվող անձանց (կոնտակտավորների) բուժկանխարգելիչ միջոցառումների, քրոնիկ հիվանդների շարունակական հսկողության ապահովումը` ամբողջ բնակչության համար,

- հակատուբերկուլյոզային դիսպանսերների հետ կապի ապահովումը,

- նոր հայտնաբերված տուբերկուլյոզով բոլոր հիվանդների և կրկնակի հիվանդացածների բուժման կազմակերպումը,

- բնակչության պատվաստումների իրականացումը,

- տուբերկուլյոզի վաղ հայտնաբերման նպատակով տուբերկուլյոզին բնորոշ ախտանիշեր ունեցող քաղաքացիների լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը,

- տուբերկուլյոզի առումով բարձր ռիսկի խմբերի, ինչպես նաև զորակոչային տարիքի անձանց և բնակչության այլ հատուկ խմբերի ֆլյուորոգրաֆիկ հետազոտությունների իրականացումը.

գ) մեծահասակների պոլիկլինիկաներում մաշկավեներաբանական նեղ մասնագիտացված կաբինետների միջոցով`

- սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների վաղաժամ հայտնաբերման, կանխման, հայտնաբերված հիվանդների բուժման ապահովումը, կոնտակտավորների հայտնաբերման, ստուգման և անհրաժեշտության դեպքում նաև կանխարգելիչ բուժման աշխատանքների կազմակերպումը` ամբողջ բնակչության համար,

- հիվանդների շարունակական հսկողության իրականացումը, մաշկավեներաբանական դիսպանսերների հետ կապի ապահովումը,

- սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները (հատկապես սիֆիլիսը) վաղ հայտնաբերելու նպատակով հղիների, զորակոչային տարիքի անձանց, սննդի օբյեկտների, վարսավիրանոցների, մանկական հաստատությունների աշխատողների և դեկրետային խմբերին պատկանող այլ անձանց մասնագիտացված հետազոտությունների անցկացման ապահովումը.

4. սրտանոթային համակարգի հիվանդությունների դեմ պայքարի ուղղությամբ`

ա) հանրապետության սրտաբանական պրոֆիլի կենտրոնների, կլինիկաների կողմից սրտանոթային հիվանդություններով տառապող անձանց բուժխորհրդատվական օգնության ապահովումը.

բ) բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց և մինչև 7 տարեկան երեխաների ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում`

- սրտաբանական մասնագիտացված կաբինետների միջոցով սրտանոթային համակարգի հիվանդների հայտնաբերման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության, հիվանդանոցների հետ կապի պահպանման ապահովումը, անհրաժեշտության դեպքում` հիվանդների հոսպիտալացման հետ կապված խնդիրների լուծումը ամբողջ բնակչության համար,

- լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացումը.

5. չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի ուղղությամբ`

ա) մեծահասակների պոլիկլինիկաներում ուռուցքաբանական նեղ մասնագիտական կաբինետների միջոցով չարորակ նորագոյացություններով տառապող անձանց հայտնաբերման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության, հակաուռուցքային դիսպանսերի հետ կապի պահպանման ապահովումը` անհրաժեշտության դեպքում լուծելով հիվանդների հոսպիտալացման, քիմիաթերապիայի և ճառագայթային բուժման կազմակերպման հետ կապված խնդիրները, ինչպես նաև հակաուռուցքային դեղորայքով ապահովման հարցերը` ամբողջ բնակչության համար.

բ) հակաուռուցքային դիսպանսերներում նորագոյացություններով հիվանդների հաշվառման, համապատասխան բուժման, շարունակական հսկողության կազմակերպումը.

6. դիաբետով հիվանդների բժշկական օգնության ապահովման ուղղությամբ` մինչև 7 տարեկան երեխաների և սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց մեծահասակների պոլիկլինիկաներում`

- էնդոկրինոլոգիական մասնագիտացված կաբինետների միջոցով դիաբետով հիվանդների հայտնաբերման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության ապահովումը, հիվանդանոցային հաստատությունների հետ կապի պահպանումը` անհրաժեշտության դեպքում լուծելով հիվանդների հոսպիտալացման կազմակերպման հետ կապված խնդիրները, ինչպես նաև հակադիաբետիկ դեղորայքով ապահովման հարցերը,

- դիաբետի վաղ հայտնաբերման, ինչպես նաև շարունակական հսկողության տակ գտնվող հիվանդների օպտիմալ բուժման կազմակերպման նպատակով ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում համապատասխան ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը.

7. հոգեկան հիվանդների բժշկական օգնության ուղղությամբ`

ա) մեծահասակների պոլիկլինիկաներում հոգենյարդաբանական նեղ մասնագիտացված ծառայության (կաբինետ, մասնագետ) միջոցով հոգեկան հիվանդություններով տառապող անձանց հայտնաբերման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության ապահովումը, հոգեբուժական դիսպանսերների հետ կապի պահպանումը` անհրաժեշտության դեպքում լուծելով հիվանդների հոսպիտալացման, ինչպես նաև հոգեմետ դեղորայքով ապահովման հարցերը.

բ) հոգենյարդաբանական դիսպանսերներում և կենտրոններում հոգեկան հիվանդների հաշվառման, համապատասխան բուժման, շարունակական հսկողության կազմակերպումը.

8. թմրամոլության և թունամոլության դեմ պայքարի ուղղությամբ`

ա) մեծահասակների պոլիկլինիկաներում մասնագիտացված ծառայության (կաբինետ, մասնագետ) միջոցով թմրամոլների և ալկոհոլամոլությամբ տառապող անձանց հայտնաբերման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության կազմակերպումը, նարկոլոգիական դիսպանսերների հետ կապի պահպանման ապահովումը` անհրաժեշտության դեպքում լուծելով հիվանդների հոսպիտալացման և բուժման կազմակերպման հետ կապված խնդիրները.

բ) նարկոլոգիական դիսպանսերներում հիվանդների հաշվառման, համապատասխան բուժման, շարունակական հսկողության կազմակերպումը.

գ) հանրապետական նարկոլոգիական դիսպանսերի մասնագետների ուժերով մարզերում բնակչությանը բուժխորհրդատվական օգնության պարբերաբար կազմակերպումը.

9. վնասվածքների և թունավորումների, ինչպես նաև վերակենդանացման միջոցառումներ և անհետաձգելի բուժօգնություն պահանջող վիճակների ուղղությամբ`

ա) բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում, անկախ սեփականության ձևից, անհետաձգելի վիճակների դեպքում հիվանդների առաջին բուժօգնության ապահովումը համապատասխան մասնագիտացված կաբինետների կողմից` ամբողջ բնակչության համար.

բ) մեծահասակների պոլիկլինիկաներում վիրաբուժական/վնասվածքաբանական մասնագիտացված կաբինետների միջոցով սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց և մինչև 7 տարեկան երեխաների վիրաբուժական բուժօգնության ապահովումը.

10. դեղորայքով ապահովման ուղղությամբ`

- ամբուլատոր-պոլիկլինիկական պայմաններում սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդություններով տառապող և բուժվող անձանց տեղամասային թերապևտների, տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների, իսկ առանձին հիվանդությունների գծով` համապատասխան մասնագետների միջոցով անհրաժեշտ դեղորայքով անվճար ապահովումը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 8-ի` «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի և հիվանդությունների ցանկերը հաստատելու մասին» թիվ 396 որոշման.

Բ. հիվանդանոցային բուժօգնության գծով`

1. ինֆեկցիոն հիվանդությունների բուժման կազմակերպման ուղղությամբ`

ա) ընդհանուր և մասնագիտացված ինֆեկցիոն հիվանդանոցներում, բաժանմունքներում ինֆեկցիոն հիվանդություններով տառապող անձանց համապատասխան բուժօգնության կազմակերպումը.

բ) նոր հայտնաբերված տուբերկուլյոզով հիվանդների և կրկնակի հիվանդացածների բուժման կազմակերպումը հակատուբերկուլյոզային դիսպանսերներում.

գ) տուբերկուլյոզով քրոնիկ հիվանդների երկարատև բժշկական օգնության, սպասարկման և խնամքի ապահովումը հակատուբերկուլյոզային դիսպանսերներում.

դ) սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով տառապող անձանց, ինչպես նաև կոնտակտավորների մասնագիտացված բուժկանխարգելիչ օգնության իրականացումը և համապատասխան հսկողության կազմակերպումը մաշկավեներաբանական դիսպանսերներում.

2. սրտանոթային հիվանդությունների բուժման կազմակերպման ուղղությամբ`

- բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց և մինչև 3 տարեկան մանուկների հիվանդանոցային բժշկական օգնության իրականացումն ընդհանուր և մասնագիտացված պրոֆիլի հիվանդանոցներում ու բաժանմունքներում` անկախ ախտորոշումից.

3. չարորակ նորագոյացությունների բուժման կազմակերպման ուղղությամբ`

- չարորակ նորագոյացություններով հիվանդների քիմիաթերապևտիկ և ճառագայթային, իսկ սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց նաև վիրաբուժական և ախտանշանային բուժման ապահովումը մասնագիտացված հակաուռուցքային դիսպանսերում և ուռուցքաբանական գիտական կենտրոնում, իսկ անհետաձգելի դեպքերում` վիրաբուժական միջամտություն հիվանդանոցային հաստատությունների վիրաբուժական բաժանմունքներում` ամբողջ բնակչության համար.

4. դիաբետով տառապող հիվանդների բուժման կազմակերպման ուղղությամբ`

- բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված և մինչև 3 տարեկան մանուկների` դիաբետով հիվանդների համապատասխան բուժօգնության կազմակերպումը` հիվանդանոցային հաստատությունների ընդհանուր թերապիայի և էնդոկրինոլոգիական բնույթի բաժանմունքներում.

5. հոգեկան հիվանդների բուժման կազմակերպման ուղղությամբ`

ա) հոգեկան հիվանդների հիվանդանոցային բուժման ապահովումը.

բ) հոգեկան հիվանդների հարկադիր հիվանդանոցային բուժման ապահովումը.

գ) հոգեբուժական հիվանդանոցներում և հոգենյարդաբանական դիսպանսերներում քրոնիկ հոգեկան հիվանդների խնամքի ապահովումը.

դ) դատահոգեբուժական փորձաքննության կազմակերպման և իրականացման ապահովումը.

6. թմրամոլությամբ, թունամոլությամբ տառապող անձանց բուժման կազմակերպման ուղղությամբ`

- նարկոլոգիական դիսպանսերներում թմրամոլությամբ, թունամոլությամբ, ալկոհոլամոլությամբ տառապող անձանց հիվանդանոցային բուժման ապահովումը.

7. վնասվածքների, թունավորումների, ինչպես նաև վերակենդանացման միջոցառումների և անհետաձգելի վիճակների բուժման կազմակերպման ուղղությամբ`

ա) համապատասխան որակյալ մասնագիտացված բուժօգնության ապահովումը` հիվանդանոցային բուժհաստատությունների ընդունարանների բուժանձնակազմի կողմից` անկախ հետագա հոսպիտալացման անհրաժեշտությունից.

բ) Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի հիվանդանոցային բուժհաստատություններում (բաժանմունքներում) անհետաձգելի վիճակների համապատասխան բուժօգնության ապահովումը.

8. շտապ բժշկական օգնության իրականացման ուղղությամբ`

ա) հանրապետության ողջ տարածքում անհետաձգելի բժշկական օգնության ապահովումը` շտապ բժշկական օգնության կանչերի միջոցով` նեղ մասնագիտացված, ընդհանուր բժշկական (գծային), ֆելդշերական բրիգադների կողմից` ամբողջ բնակչության համար.

բ) անհրաժեշտության դեպքում, մայրաքաղաքի առաջատար մասնագետների ուժերով, Հայաստանի Հանրապետության մարզերի բնակչության շտապ անհետաձգելի արտագնա խորհրդատվությունների և հիվանդների անհետաձգելի բուժօգնության կազմակերպումը տեղերում.

9. սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների (այդ թվում` վերակենդանացման միջոցառումներ և անհետաձգելի բուժօգնություն պահանջող վիճակների) ցանկը հաստատվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից.

Գ. հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների գծով`

1. ամբուլատոր-պոլիկլինիկական և հիվանդանոցային պայմաններում սոցիալապես հատուկ նշանակություն ունեցող հիվանդություններով բուժվող հիվանդների համար հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացման ապահովումը` բժշկական հիմնավորված ցուցումների առկայության դեպքում.

2. հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների, հետազոտություններ իրականացնող բուժհաստատությունների ցանկերը, հիվանդների ուղեգրման կարգը հաստատվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից.

Դ. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից իրականացվող այլ միջոցառումներ`

1. տուբերկուլյոզի և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների դեմ պայքարի ուղղությամբ`

ա) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համատեղ` զինծառայողների ֆլյուորոգրաֆիկ հետազոտությունների իրականացումը.

բ) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հետ համատեղ` ուղղիչ աշխատանքային գաղութներում, կալանավայրերում գտնվողների ֆլյուորոգրաֆիկ հետազոտությունների իրականացումը` տուբերկուլյոզով հիվանդների վաղ հայտնաբերման և հետագա բուժման կազմակերպման նպատակով.

գ) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության մասնակցությամբ` դպրոցական և նախադպրոցական հաստատություններում աշխատողների ֆլյուորոգրաֆիկ հետազոտությունների իրականացումը.

դ) տուբերկուլյոզի դեմ տարվող պայքարի աշխատանքները խթանելու և կանոնակարգելու նպատակով 1999 թվականի մարտի 18-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի թիվ 662 որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության կազմակերպումը` տուբերկուլյոզի դեմ պայքարի խնդիրների օպտիմալ լուծման նպատակով.

ե) հասարակական կազմակերպությունների հետ համատեղ միջոցառումների իրականացում` ուղղված տուբերկուլյոզի դեմ պայքարի հիմնական խնդիրների լուծմանը, տուբերկուլյոզի համաճարակի կանխմանը, հիվանդացության և մահացության ցուցանիշների կայունացմանն ու իջեցմանը.

զ) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և այլ նախարարությունների, գերատեսչությունների, հասարակական ու միջազգային կազմակերպությունների հետ համատեղ` սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների դեմ պայքարի փոխհամաձայնեցված բուժկանխարգելիչ այլ համալիր միջոցառումների իրականացումը.

2. թմրամոլության և թունամոլության դեմ պայքարի ուղղությամբ`

- Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և այլ նախարարությունների, գերատեսչությունների, հասարակական, միջազգային կազմակերպությունների հետ համատեղ թմրամոլության, թունամոլության և ալկոհոլամոլության դեմ պայքարի փոխհամաձայնեցված կանխարգելիչ համալիր միջոցառումների իրականացում:

 

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՏՐԱՄԱԴՐԱԾ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

Ծրագրի խնդիրներն են 2001 թվականին ապահովել`

- ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության որակի, արդյունավետության ու մատչելիության բարձրացումը` առողջության առաջնային պահպանումն իրականացնողների (բժիշկներ, բուժքույրեր) ընտանեկան բժշկության հիմունքներով կրթման և վերակրթման, նրանց պրակտիկ գործունեության ուղեցույցների մշակման ու ներդրման, ինչպես նաև ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատությունների ենթակառուցվածքային փոփոխությունների և սարքավորումներով հագեցվածության բարելավման միջոցով.

- պետական միջոցների ծախսման արդյունավետության բարձրացումը, դրանց վերահսկման մեխանիզմների կատարելագործումը` ներդնելով ֆինանսական կառավարման ժամանակակից մեթոդներ.

- պետական ֆինանսական միջոցների ծախսման նպատակայնության և արդյունավետության բարձրացումը` պետության կողմից երաշխավորված և բնակչությանն անվճար մատուցվող բժշկական օգնության և ծառայությունների փաթեթի մշակման միջոցով.

- տեղային առողջապահական խնդիրների գերակայությունների որոշման և առողջապահական հիմնական ծառայությունների պահպանման խնդրում համայնքների ակտիվ մասնակցության ապահովումը:

Համաշխարհային բանկի տրամադրած միջոցներով իրականացվող առողջապահության ֆինանսավորման մեխանիզմների բարելավման և առողջության առաջնային պահպանման զարգացման ծրագրի իրականացման հիմնական ուղղություններն են`

1. առողջության առաջնային պահպանման իրականացնողների (բժիշկներ, բուժքույրեր) կրթում և վերապատրաստում` ընտանեկան բժշկության հիմունքներով.

2. առողջության առաջնային պահպանման մակարդակում ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկների վերանորոգում, վերականգնում և վերազինում.

3. առողջապահության ֆինանսական մեխանիզմների բարելավում:

Ծրագրի` Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումներն են`

1. առողջության առաջնային պահպանման իրականացնողների (բժիշկներ, բուժքույրեր) ընտանեկան բժշկության հիմունքներով կրթման և վերապատրաստման գծով`

ա) առողջապահության ազգային ինստիտուտի ընտանեկան բժշկության ամբիոնի և Երևանի բազային բժշկական ուսումնարանի ընտանեկան բուժքույրության ամբիոնի վերանորոգումը, ընտանեկան բժշկի դասավանդման համար կլինիկական բազաների ստեղծումը.

բ) նշված ամբիոնների դասախոսական կազմի վերապատրաստումն արտասահմանյան համալսարանների ընտանեկան բժշկության ամբիոններում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Ազգային առողջապահության ինստիտուտում.

գ) ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգի բժիշկներին` բնակչության առողջապահական կրթման վերաբերյալ դիդակտիկ նյութերի տրամադրում.

դ) ընտանեկան բժշկության պրակտիկ գործունեության ուղեցույցների մշակումը, տպագրությունն ու տարածումը հանրապետության առողջության առաջնային պահպանման բուժհաստատություններում.

2. առողջության առաջնային պահպանման մակարդակում ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկների վերանորոգման, վերականգնման և վերազինման գծով`

ա) Հայաստանի Հանրապետության 5 մարզում 20 գյուղական բժշկական ամբուլատորիայի վերանորոգման (կառուցման) աշխատանքների իրականացումը, ինչպես նաև 2000 թվականի ծրագրով սկսված 33 գյուղական բժշկական ամբուլատորիայի շինարարության ավարտումը և վերազինումը.

բ) գյուղական բժշկական ամբուլատորիաների և շրջանային պոլիկլինիկաների համար 91 շտապօգնության, այդ թվում` 12 սանիտարական մեքենաների ձեռքբերումը.

գ) մարզային 7 կենտրոնական պոլիկլինիկաների համար ախտորոշիչ սարքավորումների ձեռքբերումը.

դ) 40 հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության կենտրոնների համար բակտերիոլոգիական լաբորատորիաների սարքավորումների և պարագաների ձեռքբերումը.

ե) վերանորոգվող ամբուլատորիաների համար բժշկական պարագաների 52 հավաքածուի ձեռքբերումը.

զ) առողջության առաջնային պահպանման զարգացման ենթածրագրի իրականացման գնահատումը և մոնիտորինգը.

3. առողջապահության ֆինանսավորման մեխանիզմների բարելավման գծով`

ա) 2001 թվականին պետության կողմից երաշխավորված և բնակչությանն անվճար մատուցվող բժշկական օգնության և ծառայությունների փաթեթի մշակման մեթոդաբանության բարելավումը.

բ) բժշկական օգնություն իրականացնողների վճարման մեխանիզմների բարելավումը.

գ) Հայաստանի Հանրապետությունում պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի ներդրման անհրաժեշտության հիմնավորումը և համապատասխան օրենսդրական փաստաթղթերի նախագծերի մշակումը.

դ) առողջապահության ինտեգրալ-տեղեկատվական համակարգի բարելավումը: