Basic information
Number
ՆՀ-75-Ն
Type
Հրամանագիր
Act type
Հիմնական ակտ (15.04.2020-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2020.04.15/13(681) Հոդ.451
Enactment organisation
ՀՀ Նախագահ
Enactment date
09.04.2020
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
09.04.2020
Effective date
15.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՏԵՂԱԿԱՆ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐԻ ՀԶՈՐԱՑՈՒՄ՝ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Կառավարության առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև 2020 թվականի փետրվարի 20-ին և մարտի 12-ին ստորագրված «Տեղական դերակատարների հզորացում՝ զարգացման նպատակով» ֆինանսավորման համաձայնագիրը:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2020 թ. ապրիլի 9

Երևան

ՆՀ-75-Ն

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation