Գլխավոր տեղեկություն
Համար
N 441-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (11.07.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.05.04/26(398) Հոդ.515
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.03.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.03.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.04.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.05.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 ապրիլի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 մարտի 2005 թվականի N 441-Ն

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև բժշկակենսաբանական, հոգեբանական ուսումնասիրություններ և հակադոպինգային հետազոտություններ կատարելու, հավաքական թիմերը համալիր գիտական խմբերով ապահովելու, հակադոպինգային հսկողություն իրականացնելու, մարզիկների վերականգնողական միջոցառումներն ու մանկապատանեկան մարզադպրոցներում մարզվողների բժշկական հսկողությունը կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության «Հակադոպինգային գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

(1-ին կետը փոփ. 01.11.07 N 1292-Ն, 09.07.20 N 1156-Ն)

2. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության «Հակադոպինգային գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնել 53138.8 հազ. դրամ արժողությամբ գույք` բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույքի:

(2-րդ կետը փոփ. 01.11.07 N 1292-Ն, 09.07.20 N 1156-Ն)

3. Սահմանել, որ կազմակերպության գործունեության`

ա) առարկան Հայաստանի Հանրապետությունում հակադոպինգային ծրագրերի մշակումը և իրականացումն է.

բ) նպատակը Հայաստանի Հանրապետության մարզիկների մրցումային և արտամրցումային դոպինգ ստուգումը, սպորտում արգելված նյութերի և մեթոդների օգտագործման դեմ ուղղված կանխարգելիչ քաղաքականության իրականացումը և հակադոպինգային կանոնակարգերի մշակումն է` ըստ գործող համաշխարհային հակադոպինգային օրենսդրության:

(3-րդ կետը խմբ. 09.07.20 N 1156-Ն)

4. Թույլատրել կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝

1) մարզիկների թեստավորում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության մարզիկների և Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող արտերկրյա մարզիկների մրցումային և արտամրցումային թեստավորում.

2) միջազգային թեստավորման գործակալության կամ Հայաստանի Հանրապետության տարածքում տեղի ունեցող միջազգային մրցաշարերի ժամանակ միջազգային ֆեդերացիաների կամ մրցումների կազմկոմիտեի նախաձեռնությամբ՝ պայմանագրային հիմքերով մարզիկների թեստավորում.

3) գիտական կազմակերպությունների (արտերկրյա համալսարաններ) կամ Համաշխարհային հակադոպինգային գործակալության կամ ազգային ֆեդերացիաների պատվերով գիտական հետազոտությունների և հակադոպինգային կրթական ծրագրերի իրականացում՝ պայմանագրային հիմքերով:

(4-րդ կետը խմբ. 09.07.20 N 1156-Ն)

5. «Հակադոպինգային գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:

(5-րդ կետը փոփ. 01.11.07 N 1292-Ն, 21.11.19 N 1652-Ն, 09.07.20 N 1156-Ն)

6. Սահմանել, որ «Հակադոպինգային գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(6-րդ կետը փոփ. 09.07.20 N 1156-Ն)

7. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին՝ մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը,

բ) ապահովել «Սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը,

գ) հաստատել «Սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող գույքի կազմը:

(7-րդ կետը փոփ. 01.11.07 N 1292-Ն)

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. մարտի 31
Երևան