ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 ապրիլի 2020 թվականի N 201-Ա
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԻՋԵՎԱՆԻ ԹԻՎ 1 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 164,882.52 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ «Իջևանի թիվ 1 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքի վերանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ՝ 02517115) «Կանակա» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 06901369) 2020 թվականի մարտի 20-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շին-վերանորոգման աշխատանքների իրականացում` 164,882.52 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:.
3. Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Տ. Ավինյան | 
| 
 
 2020 թ. ապրիլի 9 Երևան  | 
| 
 Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. ապրիլի 9-ի N 201-Ա որոշման  | 
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
«Իջևանի թիվ 1 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի շենքի վերանորոգում»
| 
 1.  | 
 Ծրագրի նպատակը  | 
 Ծրագրի նպատակն է վերանորոգել Իջևանի թիվ 1 մանկապարտեզի 1-ին և 2-րդ մասնաշենքերը և նրանց կապող միջանցքը, որի արդյունքում հարմարավետ պայմաններ կստեղծվեն մանկապարտեզի 180 սաների առօրյան կազմակերպելու համար:  | 
| 
 2.  | 
 Ծրագրի բարեգործական որակման նպատակը  | 
 Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:  | 
| 
 3.  | 
 Բարեգործը  | 
 Հայ Օգնության Ֆոնդ, Նյու Յորք, ԱՄՆ  | 
| 
 4.  | 
 Ծրագիրը կատարողը  | 
 Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղ, ք. Երևան 0010, Խորենացու փող. 22, ՀՎՀՀ 02517115  | 
| 
 5.  | 
 Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը  | 
 Վայրը՝ ՀՀ, Տավուշի մարզ, ք․ Իջևան, Մայիսի 28-ի փ․, շ․ 5/2 Բնագավառը՝ սոցիալական  | 
| 
 6.  | 
 Ծրագրի բյուջեն  | 
 Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է $164,882․52 (հարյուր վաթսունչորս հազար ութ հարյուր ութսուներկու ԱՄՆ դոլար հիսուներկու ցենտին) համարժեք ՀՀ դրամ  | 
| 
 7.  | 
 Բարեգործություն ստացողը  | 
 Իջևանի թիվ 1 մանկապարտեզ ՀՈԱԿ  | 
| 
 8.  | 
 Ծրագրի իրականացման տևողությունը  | 
 Սկիզբ՝ ապրիլի 20, 2020 թ.   | 
| 
 9.  | 
 Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը  | 
 Ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերանորոգել Իջևանի թիվ 1 մանկապարտեզի 1-ին և 2-րդ մասնաշենքերը և նրանց կապող միջանցքը:  | 
| 
 10.  | 
 Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը  | 
 Ակնկալում ենք ԱԱՀ-ից ազատում $164,882․52 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով, պայմանագիր կնքված 20.03.2020թ. Հայ օգնության ֆոնդի (ՀՀ, ք. Երևան 0010, Խորենացի 22, ՀՎՀՀ 02517115) և «Կանակա» ԲԲԸ (ՀՀ, ք. Վանաձոր 2022, Նժդեհի փողոց 4, ՀՎՀՀ 06901369) միջև:  | 
| 
 11.  | 
 Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը  | 
 Ծրագիրը չի նախատեսում կազմակերպական ծախսեր:  | 
| 
 12.  | 
 Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ  | 
 Սույն ծրագրի իրականացման շրջանակներում ՀՕՖ-ը համագործակցելու է Տավուշի մարզպետարանի և Իջևանի համայնքապետարանի հետ:  | 
| 
 13.  | 
 Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը  | 
 Վերահսկողությունը կատարվելու է ՀՕՖ-ի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվի տեղեկություններ:  | 
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Տ. Ավինյան |