ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2000 թվականի դեկտեմբերի 5-ին
«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`«4. Սույն օրենքի 7 հոդվածի «բ» ենթակետով նախատեսված գործունեություն իրականացնողների կողմից փաստացի օգտագործվող տարածքների մակերեսի վերաբերյալ մինչև հաշվետու ամսվան նախորդող ամսվա վերջին օրը ներառյալ ներկայացված ելակետային տվյալն ամսվա ընթացքում կարող է նվազեցվել միայն արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանդիսացող հանգամանքի (անհաղթահարելի ուժի) դեպքում` այդ մասին տեղեկացնելով իր գտնվելու (հաշվառման, բնակության) վայրի հարկային մարմնին:»:
Հոդված 2.
Օրենքի 30 հոդվածի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`«ա) առևտրի իրականացման վայրի` քառակուսի մետրերով արտահայտված, փաստացի օգտագործվող մակերեսը: Ընդ որում, անմիջականորեն առևտրի հետ կապված և առևտրի իրականացմանն օժանդակող մակերեսների հաշվառման համար փաստացի օգտագործվող մակերեսի նկատմամբ կիրառվում է 1.2 գործակից, իսկ առևտրական դահլիճ ունեցող մշտական շինություններում գտնվող տարածքներում առևտրական գործունեություն կազմակերպողների համար` 0.7 գործակից:
Փաստացի օգտագործվող մակերես է համարվում առևտրի իրականացման վայրի գործունեություն կազմակերպողի կողմից առևտուր իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց հատկացված` քառակուսի մետրերով արտահայտված տարածքը.»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|