Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հուլիսի, 2020 թվական N 208-Ա
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հուլիսի 14-ի N 1821-Ա, N 1822-Ա, 1823-Ա, N 1833-Ա, N 1838-Ա, N 1841-Ա, N 1854-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի հուլիսի 21-22-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝
1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝
1) «Ֆաբելիկ Զակավկազյե» ՍՊԸ՝ ք. Երևան, Գարեգին Նժդեհի 48/2․
2) «Շոկո» ՍՊԸ՝ ք. Երևան, Արցախի պողոտա 8Բ․
3) «Քանաքեռի Կարի Ֆաբրիկա» ՍՊԸ՝ ք. Երևան, Սարկավագի 157.
4) «Նոութ.ԱՄ» ՍՊԸ՝ ք. Երևան, Ռուբինյանց 2/8.
5) «Անդրանիկ Մինասյան Աշոտի» Ա/Ձ՝ Գյումրի համայնք, Շահումյան 212/7.
6) «Արթուր Գրիգորյան Արշավիրի» Ա/Ձ՝ Գյումրի համայնք, Շահումյան 212/4.
7) «Շուշան Աղասյան Ալբերտի» Ա/Ձ՝ Գյումրի համայնք, Շահումյան 206.
8) «Մնաց Նիկողոսյան» Ա/Ձ՝ Գյումրի համայնք, Շահումյան 173.
9) «Լիլիթ Ասլանյան» Ա/Ձ` Գյումրի համայնք, Գորկու 50/2.
10) «Աիդա Ոսկանյան» Ա/Ձ՝ ք. Կապան, Շահումյան 20.
11) «Ավտոհոմ» ՍՊԸ՝ ք. Կապան, Շահումյան 18/2.
12) «Սմելա Մարտիրոսյան» Ա/Ձ՝ ք. Կապան, Շահումյան 5 Ա.
13) «Էլենա Բալասանյան» Ա/Ձ՝ ք. Կապան, Շահումյան 9/16:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։
3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հուլիսի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|