ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2000 թվականի հոկտեմբերի 24-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1.
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի մասին» օրենքի 2 հոդվածում`ա) «դ» կետը «հանձնաժողովներին» բառից հետո լրացնել «, խմբակցություններին, խմբերին» բառերով.
բ) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» կետով`
«ե) Ազգային ժողովին մասնագիտական խորհրդատվություն մատուցելու նպատակով տեղեկանք է ներկայացնում օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների և վարկերի հետ կապված վավերացման ենթակա միջազգային պայմանագրերի վերաբերյալ:»:
ՀՈԴՎԱԾ 2.
Օրենքի 6, 7 և 12 հոդվածներից հանել «ձեռնարկությունների, հիմնարկների» բառերը:
ՀՈԴՎԱԾ 3.
Օրենքի 7 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով`«Պաշտոնական տեղեկատվություն ստանալուն պես Ազգային ժողովի նախագահն այն ուղարկում է Ազգային ժողովի հանձնաժողովներին, խմբակցություններին և խմբերին: Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների պաշտոնատար անձինք բացահայտված իրավախախտումները վերացնելու, պետությանը պատճառած վնասը փոխհատուցելու և պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ ժամանակավրեպ տեղեկատվություն ներկայացնելու համար պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով: Անհրաժեշտության դեպքում Ազգային ժողովի նախագահը սահմանված կարգով նյութերն ուղարկում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն:»:
ՀՈԴՎԱԾ 4.
Օրենքի 12 հոդվածի «գ» կետի չորրորդ պարբերությունը «հանձնաժողովներից» բառից հետո լրացնել «, խմբակցություններից և խմբերից» բառերով:
ՀՈԴՎԱԾ 5.
Օրենքի 14 հոդվածի երրորդ մասը «հանձնաժողովների,» բառից հետո լրացնել «խմբակցությունների և խմբերի,» բառերով:
ՀՈԴՎԱԾ 6.
Օրենքի 16 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ մասով`«Օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների և վարկերի օգտագործման ընթացքի վերաբերյալ Վերահսկիչ պալատի կիսամյակային տեղեկանքում արտացոլվում է`
ա) փոխառության կամ վարկի օգտագործման մասին կիսամյակային տեղեկատվություն.
բ) տվյալ ժամանակահատվածի համար փոխառության կամ վարկի օգտագործման մասին տեղեկատվություն:»:
Այդ կապակցությամբ հոդվածի երկրորդ մասը համարել երրորդ մաս:
ՀՈԴՎԱԾ 7.
Օրենքի 21 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ մասով`«Վերահսկիչ պալատի աշխատողը պարտավոր չէ բացատրություններ տալ ուսումնասիրությունների և դրանց արդյունքների վերաբերյալ, ինչպես նաև դրանք տրամադրել ծանոթանալու այլ կերպ, բացի օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:»:
ՀՈԴՎԱԾ 8.
Օրենքի 22 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ մասով`«Իր իրավասության սահմաններում գործունեություն իրականացնելու հետևանքով Վերահսկիչ պալատի կողմից կազմակերպություններին պատճառված վնասը ենթակա է հատուցման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:»:
ՀՈԴՎԱԾ 9.
Օրենքի 23 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ առաջին մասով`«Վերահսկիչ պալատի աշխատակիցները պատասխանատվություն են կրում Վերահսկիչ պալատի խնդիրների իրականացման համար:»:
Այդ կապակցությամբ հոդվածի առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ մասերը համապատասխանաբար համարել երկրորդ, երրորդ, չորրորդ և հինգերորդ մասեր:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|