Գլխավոր տեղեկություն
Համար
N 353-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.06.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
24.06.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.06.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հունիսի 2020 թվականի N 353-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի N 37-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հունվարի 31-ի «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Երեխաների առողջության վերականգնման և որոշ հիվանդությունների բուժման ժամանակակից մեթոդների ներդրում» համալիր ծրագրի մասին» N 37-Ա որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 00009237) «Սոնա և Արա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00054623) 2020 թվականի հունիսի 1-ին կնքված N Ա-Ս 1/2020 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «Արաբկիր» բժշկական համալիրի տարածքում կորոնավիրուսով վարակված երեխաների հետազոտման և բուժման համար մեկուսացված բաժանմունքի (8 հիվանդասենյակով) կառուցում` 14,496,290 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

   

2020 թ. հունիսի 24

Երևան

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

հունիսի 24-ի N 353-Ա որոշման

 

  «Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ. 

հունվարի 31-ի N 37-Ա որոշման

 

«ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՈՐՈՇ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԵԹՈԴՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱԼԻՐ»

 

ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակները

● Երեխաների զարգացման խնդիրների վաղ բացահայտման, վաղ միջամտության նպատակով վերականգնողական ծառայությունների զարգացում

● Էպիլեպսիայով հիվանդ երեխաների բարձրորակ ծառայությունների կազմակերպում, դեղորայքով ապահովում, էպիլեպսիայի վիրահատական բուժման ներդրման և զարգացման ապահովում,

● Մանկական գաստրոէնտերոլոգիայի, լյարդի փոխպատվաստման բուժօգնության նոր ծառայությունների ներդրում, զարգացում

● Երիկամի փոխպատվաստման ծրագրի ընդլայնում

● Նյարդային համակարգի հիվանդությունների ախտորոշման ու բուժման կոնսերվատիվ և վիրաբուժական նոր մեթոդների ներդրման ու զարգացման ծրագրերի աջակցություն

● Հիվանդանոցային և ամբուլատոր պայմաններում բուժվող հիվանդների բժշկական սպասարկման բարելավում

● Բուժական, ախտորոշիչ և վերականգնողական ծառայությունների բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացում «Արաբկիր» բժշկական համալիրում և մարզային վերականգնողական մասնաճյուղերում

● «Արաբկիր» բժշկական համալիրում և մարզային վերականգնողական կենտրոններում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին ժամանակակից, բարձրորակ բժշկական սպասարկման ապահովում

● Սոցիալապես անապահով ընտանիքների զարգացման տարբեր խնդիրներ և քրոնիկ հիվանդություններ ունեցող երեխաներին անհրաժեշտ սարքերով, պարագաներով և դեղորայքով անվճար ապահովում

● Զարգացման հապաղում, ինչպես նաև քրոնիկ հիվանդություններ ունեցող երեխաների բժշկական ծառայությունների և հանգստի կազմակերպման նպատակով Ապարանի Ջրամբար համայնքի ամառային առողջարանային կենտրոնի հզորացում

● Վերակառուցման և վերանորոգման աշխատանքների իրականացում, անհրաժեշտ կահույքի, պարագաների, բժշկական սարքավորումների, բժշկական պարագաների ձեռքբերում և հատկացում «Արաբկիր» բժշկական համալիրին, Երևան քաղաքում և մարզերում ստեղծված վերականգնողական կենտրոններին:

● Բարեգործական բեռների (բժշկական պարագաներ, սարքավորումներ, դեղորայք, ախտորոշիչ, ախտահանիչ և վիրակապական նյութեր, լսողական սարքեր և պարագաներ, հիվանդանոցային սպիտակեղեն, արտահագուստ, հիվանդանոցային կահույք, մահճակալներ, հիվանդանոցային վերելակներ, շտապ օգնության մեքենաներ, վերականգնողական բուժօգնության սարքեր, պարագաներ) ներմուծում և անհատույց հատկացում «Արաբկիր» բժշկական համալիրին և նրա վերականգնողական մասնաճյուղերին, ինչպես և հանրապետության այլ առողջապահական հաստատություններին

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ակնկալվում է օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից

3.

Բարեգործները

Շվեյցարական հիմնադրամ Հայաստանում հիվանդ երեխաների համար (ՍԵՄՌԱ Պլյուս հիմնադրամ), Նեֆրոլոգիա – Հայաստան-Ֆլանդրիա (ՆԱՖ Ասոցիացիա, Բելգիա), «Օգնենք Հայաստանին հիմնադրամ» Շվեյցարիա/Շաֆհաուզեն, Կոմիտաս Շվեյցարիա - Հայաստան բարեգործական հիմնադրամ (ԿԱԶԱ հիմնադրամ), Էլեոնորեն հիմնադրամ - Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոց (Շվեյցարիա), Հայաստան Արցախ Հիմնադրամ (ԱՄՆ), «Ամերիկյան օգնություն» հասարակական բարեգործական կազմակերպություն («Ամերիքեըրս» ԱՄՆ), ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ (ՅՈՒՆԻՍԵՖ), ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամ (UNFPA), Ջինիշյան հիշատակի հիմնադրամ, «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամ, Քրոնիմետ բարեգործական հիմնադրամ, Ալֆրեդ Բագջյան (Շվեյցարիա), «Թող որ աշխարհը լսի» հիմնադրամ, Շվեյցարիա (Hear the world foundation), Գերմանիայի հայ բժիշկների միություն, Հայ Օգնության Ֆոնդ (ՀՕՖ), Ռոու հիմնադրամ (ԱՄՆ), Կավուկչյան ընտանիք (ԱՄՆ), այլ կազմակերպություններ և անհատներ

4.

Ծրագիրը կատարողը

«Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամ, քաղ. Երևան, Մամիկոնյանց 30, ՀՎՀՀ՝ 00009237

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Քաղ. Երևան և ՀՀ մարզեր, բնագավառը՝ առողջապահություն

6.

Ծրագրի բյուջեն

4,748,800,000 դրամ (ներառյալ կազմակերպական ծախսերի համար նախատեսված գումարը)

7.

Բարեգործություն ստացողները

Բնածին և ձեռքբերովի հիվանդություններ ունեցող երեխաներ և դեռահասներ, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ, զարգացման խնդիրներ ունեցող մանկուց հաշմանդամ երեխաներ, երկարատև, շարունակական բուժում պահանջող հիվանդություններ ունեցող դեռահասներ և երիտասարդներ, հիմնադրամի կողմից Երևան քաղաքում և ՀՀ մարզերում ստեղծված 8 վերականգնողական կենտրոններում և Երևան քաղաքի թիվ 9 մանկական պոլիկլինիկայի վերականգնողական ծառայությունում անվճար բուժօգնություն ստացող տարեկան 1950 հատուկ կարիքներով երեխաներ: Բացի դրանից յուրաքանչյուր տարի քրոնիկ հիվանդություններ և զարգացման խնդիրներ ունեցող 120 երեխա առողջարանային բուժում է ստանում և հանգստանում Ապարանի Ջրամբար համայնքի ամառային առողջարանային կենտրոնում, որի հզորացումից հետո կընդգրկվի ևս 90 երեխա (ամեն տարի հիմնադրամը ապահովում է լրացուցիչ 10-15 երեխայի առողջարանային բուժում): «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ մանկական էպիլեպտոլոգիայի դիսպանսերում հսկվում և անհրաժեշտ դեղորայք են ստանում շուրջ 3500 երեխա, մանկական սուրդոլոգիական ծառայությունում 1240 երեխա, իսկ գաստրոէնտերոլոգիայի դիսպանսերում, որը միակն է, 22 երեխա (5 ամսականից մինչև 18 տ) տառապում է լյարդի ցիրոզով, որի պրոգրեսիվ ընթացքի պատճառով վերջնական բուժումը ցուցվում է լյարդի փոխպատվաստում:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

10 հունվար 2020 թ. – 31 դեկտեմբեր 2024 թ.

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

● Զարգացման խանգարումներ, ֆիզիկական, մտավոր, խնդիրներ, քրոնիկ հիվանդություններ ունեցող, երեխաների համար հիմնադրամի կողմից ստեղծված Ապարանի Ջրամբար համայնքում գտնվող ամառային առողջարանային կենտրոնի հզորության ավելացման նպատակով երկու նոր մասնաշենքի կառուցում, կահավորում, գոյություն ունեցող մասնաշենքերի վերանորոգման աշխատանքների իրականացում, երեխաների կացության ապահովում

2020 մարտ 2024 հոկտեմբեր

600,000,000 դրամ

- Շինարարական և վերանորոգման աշխատանքներ 468,500,000 դրամ

- Կահավորում, վերականգնողական պարագաներով, խաղերով հագեցում

100,000,000 դրամ

- Երեխաների կացության ծախսեր – 31,500,000 դրամ

 

● «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ բաժանմունքներում և վերականգնողական կենտրոններում վերանորոգման աշխատանքների իրականացում,

2020 ապրիլ – 2024 դեկտեմբեր

100,000,000 դրամ 

● COVID 19 համավարակով պայմանավորված «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ

ծառայությունների հզորացման նպատակով շինարարական

աշխատանքների իրականացում, կահավորում, բժշկական պարագաներով և սարքերով հագեցում

2020 հունիս -2021 հունիս

80,000,000 դրամ

«Արաբկիր» բժշկական համալիր – Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի բաժանմունքներում

● «Արաբկիր» բժշկական համալիր – Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ծառայությունների հզորացման նպատակով կահույքի, բժշկական սարքերի, պարագաների ձեռք բերում, և անհատույց հատկացում

2020 հունվար – 2024 դեկտեմբեր

470,000,000 դրամ

● Բարեգործական բեռների (բժշկական պարագաներ, սարքավորումներ, դեղորայք, ախտորոշիչ, ախտահանիչ և վիրակապական նյութեր, լսողական սարքեր, պարագաներ, խնամքի պարագաներ, հիվանդանոցային սպիտակեղեն, արտահագուստ, հիվանդանոցային կահույք, մահճակալներ, հիվանդանոցային վերելակներ, շտապ օգնության մեքենաներ, զարգացման խաղեր, վերականգնողական պարագաներ ) ներմուծում և անհատույց հատկացում Արաբկիր Բժշկական համալիրին և նրա վերականգնողական մասնաճյուղերին, ինչպես և հանրապետության այլ առողջապահական, սոցիալական, կրթական հաստատություններին

2020 հունվար – 2024 դեկտեմբեր,

3,200,000,000 դրամ

● Դեղորայք /էպիլեպսիայի, լյարդի փոխպատվաստման, երիկամի փոխպատվաստման, հեմոդիալիզի և այլ / – 956,176,539 դրամ

● Բժշկական սարքեր - 1,116,588,374 դրամ

● Բժշկական պարագաներ – 312,662,705 դրամ

● Հիվանդանոցային կահույք, սպիտակեղեն – 100,000,000 դրամ 

● Ախտորոշիչներ (տակրոլիմուս, ֆենիլ կետոնուրիա, շնչական) - 111,238,193 դրամ

● Լսողական սարքեր, պարագաներ – 103,334,189 դրամ

● Այլ \շտապօգնության մեքենա, զարգացման խաղեր, վերելակներ /- 500,000,000 դրամ

- Սոցիալապես անապահով ընտանիքների զարգացման տարբեր խնդիրներ ունեցող երեխաներին անհրաժեշտ սարքերով, դեղորայքով, պարագաներով անվճար ապահովում՝ տեղում ձեռք բերելով այդ ապրանքները և անհատույց հատկացնելով (լսողական սարքեր, օրթեզներ, քայլակներ, հենակներ, հաշմանդամի սայլակներ և այլ):

2020 հունվար – 2024 դեկտեմբեր

30,000,000 դրամ

- Կազմակերպական ծախսեր՝ 268,800,000 դրամ

աշխատողների աշխատավարձ՝ 94,426,720 դրամ

● վարչական ծախսեր (գործուղման ծախսեր, հաշվետվությունների հրապարակման և աուդիտի ծախսեր,ավտոմեքենայի շահագործման հետ կապված ծախսեր, վառելիք, կապի միջոցների սպասարկման վճարներ, համակարգչային ծրագրի սպասարկման ծախսեր, տարածքի վարձակալություն) – 49,104,222 դրամ

● տեղի մասնագետների գործուղման և վերապատրաստման ծախսեր – 45,127,654 դրամ

● արտերկրից ժամանած մասնագետների կացության ծախսեր - 37,668,318 դրամ

● արտերկրից ժամանած մասնագետների ճանապարհածախս - 42,473,086 դրամ

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

● Շինարարական և վերանորոգման աշխատանքներ (ամառային առողջարանային կենտրոնի նոր մասնաշենքերի կառուցում, «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ բաժանմունքների, վերականգնողական մասնաճյուղերի վերանորոգման աշխատանքներ) – 568,500,000 դրամ 

● COVID 19 համավարակով պայմանավորված «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ ծառայությունների հզորացման նպատակով շինարարական աշխատանքների իրականացում – 50,000,000 դրամ

● Անհրաժեշտ կահույքի, սարքավորումների ձեռք բերում ամառային առողջարանային կենտրոնի և գոյություն ունեցող այլ ծառայությունների համար – 570,000,000 դրամ 

● COVID 19 համավարակով պայմանավորված «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ ծառայությունների հզորացման նպատակով կահույքի, բժշկական պարագաների, սարքերի ձեռք բերում – 30,000,000 դրամ 

● Զարգացման խանգարումներ, ֆիզիկական, մտավոր, խնդիրներ, քրոնիկ հիվանդություններ ունեցող, երեխաների կացության ապահովում Ապարանի Ջրամբար համայնքում գտնվող ամառային առողջարանային կենտրոնում – 31,500,000 դրամ

● Բարեգործական բեռների (բժշկական պարագաներ, սարքավորումներ, դեղորայք, ախտորոշիչ, ախտահանիչ և վիրակապական նյութեր, լսողական սարքեր, պարագաներ, հիվանդանոցային սպիտակեղեն, արտահագուստ, հիվանդանոցային կահույք, մահճակալներ, հիվանդանոցային վերելակներ, շտապ օգնության մեքենաներ, զարգացման խաղեր, վերականգնողական պարագաներ) ներմուծում և անհատույց հատկացում «Արաբկիր» բժշկական համալիրին և նրա վերականգնողական մասնաճյուղերին, ինչպես և հանրապետության այլ առողջապահական հաստատություններին – 3,200,000,000 դրամ 

● Սոցիալապես անապահով ընտանիքների զարգացման տարբեր խնդիրներ և քրոնիկ հիվանդություններ ունեցող երեխաներին անհրաժեշտ սարքերով, պարագաներով և դեղորայքով անվճար ապահովում՝ տեղում ձեռք բերելով այդ ապրանքները և անհատույց հատկացնելով - 30,000,000 դրամ 

● Կազմակերպական ծախսեր՝ 174,373,280 դրամ

● վարչական ծախսեր (գործուղման ծախսեր, հաշվետվությունների հրապարակման և աուդիտի ծախսեր,ավտոմեքենայի շահագործման հետ կապված ծախսեր, վառելիք, կապի միջոցների սպասարկման վճարներ, համակարգչային ծրագրի սպասարկման ծախսեր, տարածքի վարձակալություն) - 49,104,222 դրամ

● տեղի մասնագետների գործուղման և վերապատրաստման ծախսեր – 45,127,654 դրամ

● արտերկրից ժամանած մասնագետների կացության ծախսեր - 37,668,318 դրամ

● արտերկրից ժամանած մասնագետների ճանապարհածախս - 42,473,086 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Նախատեսված բյուջեի 6 %-ի չափով (268,800,000 դրամ) գրասենյակային ծախսեր, աշխատողների աշխատավարձ, գործուղման ծախսեր, հաշվետվությունների հրապարակման և աուդիտի ծախսեր, ավտոմեքենայի շահագործման հետ կապված ծախսեր (վառելիք, քսայուղեր և այլ), կապի միջոցների սպասարկման վճարներ, համակարգչային ծրագրի սպասարկման ծախսեր, տարածքի վարձակալություն

2020թ. – 49,595,000 դրամ

● աշխատողների աշխատավարձ – 16,000,000 դրամ

● վարչական ծախսեր (գործուղման ծախսեր, հաշվետվությունների հրապարակման և աուդիտի ծախսեր, ավտոմեքենայի շահագործման հետ կապված ծախսեր, վառելիք, կապի միջոցների սպասարկման վճարներ, համակարգչային ծրագրի սպասարկման ծախսեր, տարածքի վարձակալություն) - 10,000,000 դրամ

● տեղի մասնագետների գործուղման և վերապատրաստման ծախսեր – 8,500,000 դրամ

● արտերկրից ժամանած մասնագետների կացության ծախսեր - 7,095,000 դրամ

● արտերկրից ժամանած մասնագետների ճանապարհածախս - 8,000,000 դրամ

 

2021 թ. – 53,710,000 դրամ

● աշխատողների աշխատավարձ – 17,327,553 դրամ

● վարչական ծախսեր (գործուղման ծախսեր, հաշվետվությունների հրապարակման և աուդիտի ծախսեր, ավտոմեքենայի շահագործման հետ կապված ծախսեր, կապի միջոցների սպասարկման վճարներ, համակարգչային ծրագրի սպասարկման ծախսեր, տարածքի վարձակալություն) - 12,079,597 դրամ

● տեղի մասնագետների գործուղման և վերապատրաստման ծախսեր – 8,755,000 դրամ

● արտերկրից ժամանած մասնագետների կացության ծախսեր - 7,307,850 դրամ

● արտերկրից ժամանած մասնագետների ճանապարհածախս - 8,240,000 դրամ

 

2022 թ. – 57,910,000 դրամ

● աշխատողների աշխատավարձ – 18,765,740 դրամ

● վարչական ծախսեր (գործուղման ծախսեր, հաշվետվությունների հրապարակման և աուդիտի ծախսեր, ավտոմեքենայի շահագործման հետ կապված ծախսեր, կապի միջոցների սպասարկման վճարներ, համակարգչային ծրագրի սպասարկման ծախսեր, տարածքի վարձակալություն) - 14,112,325 դրամ

● տեղի մասնագետների գործուղման և վերապատրաստման ծախսեր – 9,017,650 դրամ

● արտերկրից ժամանած մասնագետների կացության ծախսեր - 7,527,085 դրամ

● արտերկրից ժամանած մասնագետների ճանապարհածախս - 8,487,200 դրամ

 

2023 թ. – 51,695,000 դրամ

● աշխատողների աշխատավարձ – 20,323,297 դրամ

● վարչական ծախսեր (գործուղման ծախսեր, հաշվետվությունների հրապարակման և աուդիտի ծախսեր, ավտոմեքենայի շահագործման հետ կապված ծախսեր, կապի միջոցների սպասարկման վճարներ, համակարգչային ծրագրի սպասարկման ծախսեր, տարածքի վարձակալություն) - 5,588,810 դրամ

● տեղի մասնագետների գործուղման և վերապատրաստման ծախսեր – 9,288,179 դրամ

● արտերկրից ժամանած մասնագետների կացության ծախսեր - 7,752,898 դրամ

● արտերկրից ժամանած մասնագետների ճանապարհածախս - 8,741,816 դրամ

 

2024 թ. – 55,890,000 դրամ

● աշխատողների աշխատավարձ – 22,010,130 դրամ

● վարչական ծախսեր (գործուղման ծախսեր, հաշվետվությունների հրապարակման և աուդիտի ծախսեր, ավտոմեքենայի շահագործման հետ կապված ծախսեր, կապի միջոցների սպասարկման վճարներ, համակարգչային ծրագրի սպասարկման ծախսեր, տարածքի վարձակալություն) - 7,323,490 դրամ

● տեղի մասնագետների գործուղման և վերապատրաստման ծախսեր – 9,566,825 դրամ

● արտերկրից ժամանած մասնագետների կացության ծախսեր - 7,985,485 դրամ

● արտերկրից ժամանած մասնագետների ճանապարհածախս - 9,004,070 դրամ

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավար-ման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Ծրագիրն իրականացվելու է ՀՀ Առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Ծրագրի իրականացման ընթացքը վերահսկվում է հիմնադրամը ֆինանսավորող կազմակերպությունների կողմից, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդատվական հանձնաժողովին հաշվետվությունների ներկայացում:»

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան