Գլխավոր տեղեկություն
Համար
N 818-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.07.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
20.07.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.07.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

      

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

     

20 հուլիսի 2020 թվականի N 818-Ա

    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1833-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասի պահանջներով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 9-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 1833-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) վերնագրից և 2-րդ կետից հանել «անհատական» բառը.

2) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

     

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հուլիսի 20

Երևան

 

 

Հավելված

 ՀՀ վարչապետի 2020 թ.

հուլիսի 20-ի N 818-Ա

որոշման

  

«Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

դեկտեմբերի 9-ի N 1833-Ա

որոշման

   

Կ Ա Զ Մ

    

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

    

-

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ
(հանձնաժողովի նախագահ)

   

-

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ

   

-

Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)

-

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

-

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

-

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ

   

-

ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ

   

-

ՀՀ վարչապետի խորհրդական

   

-

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

   

-

Երևանի գլխավոր ճարտարապետ (համաձայնությամբ)

 

-

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի
ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ

   

-

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության խորհրդական (հանձնաժողովի քարտուղար)»:

   

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան