ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հուլիսի 2020 թվականի N 818-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1833-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասի պահանջներով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 9-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 1833-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) վերնագրից և 2-րդ կետից հանել «անհատական» բառը.
2) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. հուլիսի 20 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2020 թ.հուլիսի 20-ի N 818-Ա որոշման
«Հավելված ՀՀ վարչապետի 2019 թ. դեկտեմբերի 9-ի N 1833-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
- |
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ |
- |
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ |
- |
Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ) |
- |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ |
- |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ |
- |
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ |
- |
ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ |
- |
ՀՀ վարչապետի խորհրդական |
- |
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
- |
Երևանի գլխավոր ճարտարապետ (համաձայնությամբ) |
- |
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի |
- |
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության խորհրդական (հանձնաժողովի քարտուղար)»: |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |