Գլխավոր տեղեկություն
Համար
N 237-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.08.2020-08.08.2020)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.07.27-2020.08.09 Պաշտոնական հրապարակման օրը 07.08.2020
Ընդունող մարմին
Պարետ
Ընդունման ամսաթիվ
07.08.2020
Ստորագրող մարմին
Պարետ
Ստորագրման ամսաթիվ
07.08.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.08.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
08.08.2020

Պ Ա Ր Ե Տ Ի  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 օգոստոսի, 2020 թվական N 237-Ա

 

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հունիսի 19-ի 319-Ա հրամանի հիման վրա 2020 թվականի օգոստոսի 6-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝

1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեում իրականացվող) գործունեության ծավալումը՝

1) «Արմինե» ԱԿ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Շահումյան 49/1 (ՀՎՀՀ 02803416).

2) Ա/Ձ «Լուսիկ Ներսիսյան», Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Շահումյան 15 (ՀՎՀՀ 40569406).

3) Ա/Ձ «Վոլոդյա Վարդանյան», Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, 3-րդ թաղամաս, 14 (ՀՎՀՀ 40013249).

4) «Դրայվ-2014» ՍՊԸ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Եսայան 8/10 (ՀՎՀՀ 03020699).

5) Ա/Ձ «Արսեն Համբարձումյան», Կոտայքի մարզ, գ.Առինջ, Մաշտոցի 65/1 (ՀՎՀՀ 40569406).

6) Ա/Ձ «Ժենյա Բարսեղյան», Կոտայքի մարզ, գ.Առինջ, 21-րդ փողոց, 1 (ՀՎՀՀ 43173548):

2. Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։

3. Տնտեսվարողների գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

  Տ. ԱՎԻՆՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 օգոստոսի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան