Գլխավոր տեղեկություն
Համար
N 1058-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.06.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.06.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.06.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունիսի 2020 թվականի N 1058-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՍՈԼԱՐ ՖԱՐՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ՍՈԼԱՐ ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հունիսի 26

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

հունիսի 25-ի N 1058-Ա որոշման

 

 Ց Ա Ն Կ

 

գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐի, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐի, հումքի ԵՎ (կամ) նյութերի

NN

ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը՝

10 նիշի մակարդակով

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միավորը

Քանակը

Ծագման

երկիրը

Արժեքը (դրամ)

1

2

3

4

5

6

7

8

1.

8544499509

Պղնձյա մալուխ

Պղնձյա մալուխներ արևային կայանների համար՝ առանց միացնող հարմարանքների, 80 Վ-ից մեծ լարման համար, բայց ոչ ավել, քան 1000 Վ-ը

կգ

3 800

Գերմանիա,

Թուրքիա

25 600 000

2.

7308909809

Մետաղական կոնստրուկցիա արևային վահանակների տեղակայման համար

Մետաղական կոնստրուկցիաներ սև մետաղից՝ ցինկապատ, արևային վահանակների տեղադրման համար՝ իր հավաքման դետալներով (չհավաքված)

կգ

30 000

Թուրքիա

21 000 000

3.

7318157009

Հեղյուս՝ վեցանկյուն գլխիկով, տափօղակներով, մանեկով

Հեղյուս կոռոզիակայուն պողպատից վեցանկյուն գլխիկով, 2 տափօղակներով, 1 զսպանակավոր տափօղակով, մանեկով

կգ

700

Թուրքիա

1 500 000

4.

7318156100

Հեղյուս՝ գլխիկը վեցանկյուն փորակով

Հեղյուս կոռոզիակայուն պողպատից՝ գլխիկը վեցանկյուն փորակով

կգ

220

Թուրքիա

500 000

5.

7318163009

Մանեկներ ինքնասևեռվող

Կոռոզիակայուն պողպատից մանեկներ՝ ինքնասևեռվող

կգ

100

Թուրքիա

210 000

6.

7318220009

Տափօղակներ

Տափօղակներ՝ կոռոզիակայուն պողպատից

կգ

55

Թուրքիա

130 000

7.

7318153009

Հեղյուս՝ առանց գլխիկի

Հեղյուս առանց գլխիկի՝ 2 մանեկներով, տափօղակով՝ կոռոզիակայուն պողպատից

կգ

500

Թուրքիա

1 050 000

8.

7610909000

Ալյումինե դետալներ արևային վահանակների ամրացման համար

Ալյումինե դետալներ արևային վահանակները մետաղական կոնստրուկցիաներին ամրացնելու համար

կգ

500

Թուրքիա

1 012 000

9.

3506100000

Էպօքսիդային սոսինձ

Էպօքսիդային սոսինձ մինչև 1 կգ փաթեթավորմամբ

կգ

150

Թուրքիա

320 000

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

51 322 000

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան