Գլխավոր տեղեկություն
Համար
N 401-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.07.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
20.07.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.07.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հուլիսի 2020 թվականի N 401-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 363-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության (ՀՎՀՀ` 05536278) կողմից կնքված` ստորև նշված եռակողմ պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հունիսի 26-ի «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագրի մասին» N 363-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «Շին Ստար» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 05543024) 2020 թվականի հունիսի 11-ին կնքված՝ N ԿԲՀ-ԱԱՊ-ՄԱ-ԱՇՁԲ-20/01 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շենքերի ընթացիկ նորոգման աշխատանքների իրականացում` 921,700 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի.

2) «ԳԱՍՍԱՄ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 05526629) 2020 թվականի հունիսի 5-ին կնքված՝ N ԿԲՀ-ԱԱՊ-ՄԱ-ԱՊՁԲ-20/02 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սեղմված բնական գազի ձեռքբերում` 725,000 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի.

3) «ՎԵԳԱ ՈՒՈՐԼԴ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02704414) 2020 թվականի հունիսի 5-ին կնքված՝ N ԿԲՀ-ԱԱՊ-ՄԱ-ԱՊՁԲ-20/03 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է լվացքի մեքենայի ձեռքբերում` 185,000 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01808789) 2020 թվականի հունիսի 5-ին կնքված՝ N ԿԲՀ-ԱԱՊ-ՄԱ-ԱՊՁԲ-20/06 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բենզինի (ռեգուլյար) և դիզելային վառելիքի (ամառային) ձեռքբերում` 601,200 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2020 թ. հուլիսի 20

Երևան