Գլխավոր տեղեկություն
Համար
N 242-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2021-14.11.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.07.13-2020.07-26 Պաշտոնական հրապարակման օրը 02.07.2020
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
24.06.2020
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
24.06.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

24 հունիսի 2020 թ.
Երևան

N 242-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՎԱՅՐԵՐԸ, ԴՐԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ (ՀԱՏԿԱՑՄԱՆ) ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԱՃԱՌՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՄ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՏԵՍԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 25.1-րդ կետով և «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 5.2-րդ հոդվածի 2-րդ մասով.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Սահմանել Երևան համայնքի վարչական տարածքում շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները, շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, ժամկետները, պայմանները և գործունեության իրականացման ժամերը, ինչպես նաև վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների չթույլատրվող տեսակները համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

 

Երևանի քաղաքապետ

Հ. Մարության

 

 

Հավելված

Երևան քաղաքի ավագանու

2020 թվականի հունիսի 24-ի

N 242-Ն որոշման

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՎԱՅՐԵՐԸ, ԴՐԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ (ՀԱՏԿԱՑՄԱՆ) ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ,ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԱՃԱՌՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՄ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Երևան համայնքի վարչական տարածքում շրջիկ առևտրի կետերի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման գործունեության թույլտվությունը տալիս է Երևանի քաղաքապետը, եթե շրջիկ առևտրի կետը թույլտվության տրամադրման պահին (ինչպես առաջին, այնպես էլ յուրաքանչյուր հաջորդ անգամ) համապատասխանում է սույն հավելվածով սահմանված պահանջներին և պայմաններին:

2. Շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը տրամադրվում են (հատկացվում են) բացառապես Երևանի քաղաքապետարանի՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքէջի միջոցով՝ էլեկտրոնային ամրագրման եղանակով` մինչև երեք օր ժամկետով: Միաժամանակ դրանց հատկացման տևողությունը չի կարող գերազանցել օրական 14 ժամը եւ առավելագույնը` մինչև ժամը 23:00-ն:

3. Շրջիկ առևտրի իրականացման հայտը ներկայացվում է էլեկտրոնային կամ թղթային տարբերակով՝ միաժամանակ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.

1) տեղական տուրքի վճարման անդորրագիր,

2) դիմումատուի պետական ռեգիստրի գրանցման վկայականի պատճեն,

3) տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի պատճեն,

4) շրջիկ առևտրի կետի լուսանկարներ,

5) իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ անհատ ձեռնարկատիրոջ անձնագրի պատճեն,

6) արտաքին տեսքի վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության կողմից տրամադրված եզրակացություն:

4. Շրջիկ առևտրի իրականացման հայտը ներկայացվելուց հետո 6 օրվա ընթացքում շրջիկ առևտրի կետը ներկայացվում է զննության։ Եթե զննության ընթացքում ավտոմոբիլի կամ կցորդի վերասարքավորման օրինականության, սանիտարական կամ տեխնիկական անվտանգության նորմերի պահպանության վերաբերյալ հիմնավոր կասկածներ են առաջանում, ապա կարող են պահանջվել տեղեկանքներ՝ տրված համապատասխան պետական կառավարման լիազոր մարմիններից կամ մասնագիտական եզրակացություն՝ լիցենզավորված իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից։

5. Շրջիկ առևտրի թույլտվությունը տրամադրվում կամ մերժվում է շրջիկ առևտրի կետի զննությունից հետո 4 օրվա ընթացքում:

6. Շրջիկ առևտրի թույլտվության հետ միաժամանակ տրամադրվում է էլեկտրոնային հարթակից օգտվելու իրավունք։

7. Թույլտվություն ստանալու մասին հայտը մերժվում է, եթե հայտատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են, առաջացել է սույն որոշման 4-րդ կետում նշված փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտություն, ինչպես նաև դիմումատուն սահմանված ժամկետում շրջիկ առևտրի կետը չի ներկայացրել զննության։

8. Շրջիկ առևտրի թույլտվությունը չի կարող հայտատուի կողմից փոխանցվել այլ անձի կամ օգտագործվել այլ անձի կողմից։

9. Թույլտվությունը տրվում է մեկ ամիս ժամկետով, սակայն հաջորդ ամիսների համար տեղական տուրքի գումարը վճարված լինելու դեպքում թույլտվությունը համարվում է երկարաձգված՝ առանց վերը նշված ընթացակարգը կրկին անցնելու, իսկ շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջների և պայմանների պահպանության նկատմամբ Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվում է ընթացիկ հսկողություն։

10. Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ընթացիկ հսկողության արդյունքում խախտումներ հայտնաբերելու պարագայում այդ մասին ծանուցվում է տնտեսվարող սուբյեկտը, որից հետո 3‑օրյա ժամկետում թերությունները չվերացնելու դեպքում վերջինիս մուտքը էլեկտրոնային հարթակ արգելվում է։

11. Ծանուցումը ստանալուց հրաժարվելու դեպքում այն հրապարակվում է շրջիկ առևտրի կետում տնտեսական գործունեություն իրականացնող անձի կամ նրա աշխատակցի ներկայությամբ։

12. Առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների կամ պայմանների խախտմամբ շրջիկ առևտրի կետերի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման գործունեության իրականացումն առաջացնում է վարչական պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

 

II. ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

13. Շրջիկ առևտրի կետերը պետք է ապահովված լինեն ապրանքների պահման և մանրածախ առևտրի, ինչպես նաև ծառայությունների մատուցման համար համապատասխան սարքավորումներով:

14. Շրջիկ առևտրի կետ հանդիսացող ավտոմոբիլները և (կամ) դրանց կցորդներ կարող են լինել մինչև 10 մետր երկարության, 2,5 մետր լայնության և 3 մետր բարձրության:

15. Շրջիկ առևտրի կետերը պետք է ապահովված լինեն էլեկտրաէներգիայի արտադրման ավտոնոմ համակարգով, որը պետք է բավարարի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի մարտի 6-ի «Աղմուկն աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» N2-III-11.3 սանիտարական նորմերը հաստատելու մասին թիվ 138 հրամանով հաստատված աղմուկի թույլատրելի նորմերին ներկայացվող պահանջներին, իսկ հանրային սննդի ծառայություն մատուցողները՝ նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի «Խմելու ջուր։ Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ։ Որակի հսկողություն» N2-III-Ա 2-1 սանիտարական նորմերը և կանոնները հաստատելու մասին թիվ 876 հրամանով հաստատված կանոններին համապատասխանող խմելու ջրի, ինչպես նաև գոյացած կեղտաջրի պահման համար յուրաքանչյուրը առնվազն 100 լիտր տարողունակությամբ հերմետիկ փակ տարաներով:

16. Շրջիկ առևտրի կետը պետք է ապահովված լինի արտաքին լուսավորության համակարգով:

17. Շրջիկ առևտրի կետ հանդիսացող ավտոմոբիլները և (կամ) դրանց կցորդները կողային (մայթին կից) հատվածից պետք է ունենան համապատասխան բացվածք՝ առևտրի իրականացման և (կամ) ծառայությունների մատուցման համար:

18. Շրջիկ առևտրի կետերն անվտանգ կայանման կազմակերպման համար պետք է ապահովված լինեն արգելակման համակարգի հանգույցներով:

19. Շրջիկ առևտրի կետի արտաքին տեսքը և դրա վրա փակցված գովազդն ու ձևավորումը անհրաժեշտ է նախապես ներկայացնել Երևանի քաղաքապետարան՝ հաստատման։

 

III. ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՎԱՅՐԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԵՐԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

20. Շրջիկ առևտրի կետերի միջոցով գործունեություն թույլատրվում է իրականացնել հետևյալ վայրերում՝ տվյալ վայրի համար սահմանված ժամերին և ժամկետում, ընդ որում նշված վայրի համար ամրագրումը մեկ օրից ավել լինելու դեպքում շրջիկ առևտրի կետը նշված վայրում կարող է կայանել մինչև ամրագրման ժամկետի ավարտը, սույն կետով նախատեսված ժամերից դուրս՝ առանց գործունեություն իրականացնելու։

 

Վարչական շրջան

Փողոցի և տարածքի անվանում

 Ժամեր 

Ժամկետներ

1

Աջափնյակ

Ա. Սարգսյան-Ռ. Մելիքյան փողոցների խաչմերուկ

0900-2300

մինչև 3 օր

2

Աջափնյակ

Հալաբյան փողոց, աջակողմյան հատված՝ 19 շենքի դիմաց

0900-2300

մինչև 3 օր

3

Աջափնյակ

Հալաբյան-Մարգարյան փողոցների խաչմերուկին հարող այգու հարակից տարածք

0900-2300

մինչև 3 օր

4

Աջափնյակ

Մազմանյան-Բեկնազարյան փողոցների խաչմերուկ

0900-2300

մինչև 3 օր

5

Ավան

Աճառյան փողոց, 1 շենքի /ճգնաժամային ակադեմիայի/ դիմաց

0900-2300

մինչև 3 օր

6

Ավան

Իսահակյան թաղամաս, 2 շենքի /Անձնագրային և վիզաների վարչության Ավանի բաժնի/ դիմաց

0900-2300

մինչև 3 օր

7

Արաբկիր

Ազատության պողոտա, /Հաղթանակ զբոսայգու դիմացի մայթ/

0900-2300

մինչև 2 օր

8

Արաբկիր

Ազատության պողոտա, /Հաղթանակ զբոսայգու դիմացի մայթ/

0900-2300

մինչև 2 օր

9

Արաբկիր

Գրիբոյեդովի փողոց, 48 /գազալցակայանի/ դիմաց

0900-2300

մինչև 2 օր

10

Արաբկիր

Լեռ Կամսարի փողոց 40 /Ամերիկյան համալսարանի/ դիմաց

0900-2300

մինչև 2 օր

11

Արաբկիր

Կոմիտասի պողոտա, 1 շենքի /Հայբիզնեսբանկի/ դիմաց

0900-2300

մինչև 2 օր

12

Արաբկիր

Կոմիտասի պողոտա, 49 շենքի դիմացի պուրակ

0900-2300

մինչև 2 օր

13

Արաբկիր

Հ. Հակոբյան փողոց, 1 շենքի դիմաց

0900-2300

մինչև 2 օր

14

Արաբկիր

Մամիկոնյանց փողոց, 27 շենքի դիմաց

0900-2300

մինչև 2 օր

15

Արաբկիր

Մամիկոնյանց փողոց, 34ա շենքի դիմաց

0900-2300

մինչև 2 օր

16

Արաբկիր

Մամիկոնյանց փողոց, 35 շենքի դիմաց

0900-2300

մինչև 2 օր

17

Արաբկիր

Ն. Զարյան փողոց, 25 շենքի դիմաց

0900-2300

մինչև 2 օր

18

Արաբկիր

Ռիգայի փողոց, /Սլավոնական համալսարանի դիմաց/

0900-2300

մինչև 2 օր

19

Արաբկիր

Վ. Փափազյան փողոց, վերջնամաս /Մանկական զբոսայգու դիմաց/

0900-2300

մինչև 2 օր

20

Դավթաշեն

Աշտարակի խճուղի

0900-2300

մինչև 3 օր

21

Դավթաշեն

Դավթաշեն 2-րդ թաղամաս, /այգու հարևանությամբ/

0900-2300

մինչև 3 օր

22

Դավթաշեն

Եղվարդի խճուղի, 26 շենքի կողքը

0900-2300

մինչև 3 օր

23

Էրեբունի

Ազատամարտիկների փողոց, 78 /Մանկական այգու հարևանությամբ/

0900-2300

մինչև 3 օր

24

Էրեբունի

Մուրացանի փողոց, /հոսպիտալի հարևանությամբ/

0900-2300

մինչև 3 օր

25

Էրեբունի

Սասունցի Դավթի հրապարակ /կայարանամերձ տարածք/

0900-2300

մինչև 3 օր

26

Էրեբունի

Տիտոգրադյան փողոց, 4 շենքի /հիվանդանոցի/ դիմաց

0900-2300

մինչև 3 օր

27

Կենտրոն

Աբովյան փողոց, /Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դիմաց/

0900-2300

1 օր

28

Կենտրոն

Ալ. Մանուկյան փողոց, /Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի դիմաց/

0900-2300

1 օր

29

Կենտրոն

Ալ. Մանուկյան փողոց, /Երևանի պետական համալսարանի դիմաց/

0900-2300

1 օր

30

Կենտրոն

Խանջյան փողոց, /երաժշտական դպրոցի դիմաց/

0900-2300

1 օր

31

Կենտրոն

Ծիծեռնակաբերդի խճուղի, /Հրազդան մարզադաշտի հարակից տարածք/

0900-2300

1 օր

32

Կենտրոն

Կորյունի փողոց, /Հայաստանի ազգային պոլտեխնիկական համալսարանի դիմաց/

0900-2300

1 օր

33

Կենտրոն

Կորյունի փողոց, /Երևանի հենակետային բժշկական քոլեջի դիմաց/

0900-2300

1 օր

34

Կենտրոն

Չարենցի փողոց, /Երևանի պետական համալսարանի հարակից տարածք/

0900-2300

1 օր

35

Կենտրոն

Տերյան փողոց, /Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դիմաց/

0900-2300

1 օր

36

Կենտրոն

Լենինգրադյան փողոց, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դիմացի ավտոկայանատեղի

0900-2300

1 օր

37

Մալաթիա-Սեբաստիա

Անդրանիկի փողոց, 74 շենքի /Հայաստան կ/թ/ և եկեղեցու հարակից տարածք

0900-2300

մինչև 3 օր

38

Մալաթիա-Սեբաստիա

Անդրանիկի փողոց, /Զ. Անդրանիկի արձանի դիմաց/

0900-2300

մինչև 3 օր

39

Մալաթիա-Սեբաստիա

Անդրանիկի փողոց, /Մայրության այգու հարևանությամբ/

0900-2300

մինչև 3 օր

40

Մալաթիա-Սեբաստիա

Րաֆֆու փողոց, /եկեղեցու դիմաց/

0900-2300

մինչև 3 օր

41

Նոր Նորք

Գայի պողոտա, 16 շենքի դիմաց

0900-2300

մինչև 3 օր

42

Նոր Նորք

Գյուրջյան փողոց, 8 շենքի դիմաց

0900-2300

մինչև 3 օր

43

Նորք-Մարաշ

Նորքի 5-րդ փողոցի 8 շենքի դիմաց

0900-2300

մինչև 3 օր

44

Նուբարաշեն

Նուբարաշեն 7-րդ փողոց, /Նուբարի այգու հարակից տարածք/

0900-2300

մինչև 3 օր

45

Նուբարաշեն

Նուբարաշեն 11-րդ փողոց, /այգուն կից տարածք/

0900-2300

մինչև 3 օր

46

Շենգավիթ

Արշակունյաց պողոտա, 39 շենքի դիմաց

0900-2300

մինչև 3 օր

47

Շենգավիթ

Արարատյան փողոց, 43 հասցեին հարակից տարածք

0900-2300

մինչև 3 օր

48

Շենգավիթ

Արտաշատի խճուղի, 11 հասցեին հարակից տարածք

0900-2300

մինչև 3 օր

49

Քանաքեռ-Զեյթուն

Դ. Անհաղթի փողոց, 4 շենքի դիմաց

0900-2300

մինչև 3 օր

50

Քանաքեռ-Զեյթուն

Դրոյի փողոց, 9 շենքի դիմաց / շատրվանների հարևանությամբ/

0900-2300

մինչև 3 օր

51

Քանաքեռ-Զեյթուն

Զ. Սարկավագի փողոց, 131 շենքի դիմաց

0900 -2300

մինչև 3 օր

52

Քանաքեռ-Զեյթուն

Հր. Ներսիսյան փողոց, 7 շենքի /արյունաբանական կենտրոնի/ դիմաց

0900 -2300

մինչև 3 օր

IV. ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐՈՒՄ ՎԱՃԱՌՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՄ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

21. Շրջիկ առևտրի կետում չի թույլատրվում վաճառել՝

1) գյուղատնտեսական արտադրանք,

2) մսամթերք,

3) ծովամթերք,

4) կաթնամթերք,

5) կենդանիներ

6) դեղեր և բժշկական նշանակության արտադրանք,

7) շինանյութ,

8) ավտոպահեստամասեր,

9) հրավառության կամ հրագործական արտադրանք,

10) պարֆումերիա-կոսմետիկական ապրանքներ

11) կենցաղային և համակարգչային տեխնիկա,

12) աուդիո և վիդեո արտադրանք,

13) կենդանիների խնամքի համար նախատեսված իրեր,

14) որսորդական պարագաներ,

15) տնտեսական ապրանքներ և գրենական պիտույքներ,

16) պահպանակներ, միջադիրներ և հիգիենայի այլ պարագաներ,

17) ծխախոտի արտադրանք,

18) թունդ ոգելից խմիչքներ,

19) հեղուկ վառելիք, հեղուկացված նավթային գազ, տեխնիկական հեղուկներ,

20) մանկական կերեր,

21) այլ ապրանքներ, որոնց իրացումն արգելված կամ սահմանափակված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։

22. Շրջիկ առևտրի կետերում չի թույլատրվում մատուցել՝

1) վարսահարդարման և դիմահարդարման ծառայություններ,

2) ինտերնետ ծառայություններ,

3) բանկային կամ արտարժույթային ծառայություններ,

4) կապի և հեռահաղորդակցման ծառայություններ,

5) բժշկական ծառայություններ,

6) կացարանի տրամադրում և այլ հյուրանոցային ծառայություններ,

7) ցանկացած տեսակի մերսման ծառայություններ։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հուլիսի 2020 թվական: