Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունիսի, 2020 թվական N 159-Ա
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հունիսի 15-ին N 1595-Ա, N 1597-Ա, N 1611- Ա, N 1619-Ա, N 1623-Ա, N 1628-Ա, N 1631-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի հունիսի 24-ին և 25-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝
1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝
1) «Արմեն Եղիկյան» Ա/Ձ՝ ք․ Երևան, Օգանովի 1ա․
2) «Արմեն Գրիգորյան» Ա/Ձ՝ ք․ Երևան, Օհանովի 9/7․
3) «Հարություն Հակոբյան» Ա/Ձ՝ ք․ Երևան, Օհանովի 9 շենք, 63 նկուղ․
4) «Մերի Ավդալյան» Ա/Ձ՝ ք․ Երևան, Անդրանիկի փողոց 11/2․
5) «Սարգիս Էլարյան» Ա/Ձ՝ ք․ Երևան, Անդրանիկ Օհանով հատման կետ 11/3․
6) «Սանամ Բաբայան» Ա/Ձ՝ ք․ Եղեգնաձոր, Նարեկացի 6․
7) «Դավիթ Հայրապետյան» Ա/Ձ՝ ք․ Վայք, Ջերմուկի խճ․ 9/42.
8) «Անժելա Բայաթյան» Ա/Ձ՝ ք․ Վայք, Ջերմուկի խճ․ 7.
9) «Արմեն Ղազարյան» Ա/Ձ՝ ք․ Եղեգնաձոր, Վայքի փողոց 3․
10) «Վովա-Դենտ» ՍՊԸ՝ ք․ Կապան, Հ․ Ավետիսյան 4/1․
11) «Հայրապետյան Սաթենիկ» Ա/Ձ՝ ք․ Կապան, Հ․ Ավետիսյան, 28/29․
12) «Լևոն Դավթյան» Ա/Ձ՝ ք․ Կապան, Բաղաբերդ, 3․
13) «Արփինե Դավթյան» Ա/Ձ՝ ք․ Իջևան, Աբովյան 30․
14) «Էդիտա Սարիբեկյան» Ա/Ձ՝ ք․ Իջևան, Աբովյան փողոց․
15) «Ալվարդ Ղալթախչյան» Ա/Ձ՝ ք․ Իջևան, Աբովյան 47/1․
16) «Սրբուհի Խեմշյան» Ա/Ձ՝ ք․ Իջևան, Աբովյան փողոց․
17) «Լիլիա Մակինյան» Ա/Ձ՝ ք․ Իջևան, Աբովյան 29․
18) «Սուսաննա Բեջանյան» Ա/Ձ՝ ք․ Իջևան, Անկախության 11/4․
19) «Իրինա Սարգսյան» Ա/Ձ՝ ք․ Իջևան, Անկախության 13/5․
20) «Աննա Ալթունյան» Ա/Ձ՝ ք․ Իջևան, Անկախության 7/19․
21) «Սամվել Աղաջանյան» Ա/Ձ՝ ք․ Իջևան, Անկախության 11/4․
22) «Աննա Թամրազյան» Ա/Ձ՝ ք․ Իջևան, Անկախության 11/17․
23) «Շուշանիկ Բրուտյան» Ա/Ձ՝ ք․ Իջևան, Անկախության 11/18․
24) «Աննա Բաղմանյան» Ա/Ձ՝ ք․ Իջևան, Ա. Մելիքբեկյան 2/3․
25) «Սոնա Վարդումյան» Ա/Ձ՝ ք․ Իջևան, Աբովյան 61․
26) «Աննա Արզումանյան» Ա/Ձ՝ ք․ Իջևան, Անկախության 3/3․
27) «Անահիտ Միլիտոնյան» Ա/Ձ՝ ք․ Սևան, Նաիրյան 139/56․
28) «Վիլեն Ղազարյան» Ա/Ձ՝ ք․ Սևան, Նաիրյան 132/1-5․
29) «Ռոմիկ Կյուրեղյան» Ա/Ձ՝ ք․ Սևան, Նաիրյան 143․
30) «Խաչատրյան Լիլիկ» Ա/Ձ՝ ք․ Չարենցավան, Թումանյան 16.
31) «Սիլվա Աղաջանյան» Ա/Ձ՝ ք․ Չարենցավան, Թումանյան 2/14.
32) «Լենա Եղոյան» Ա/Ձ՝ ք․ Չարենցավան, Թումանյան 2/24.
33) «Գեղեցիկ Արամյան» Ա/Ձ` ք․ Չարենցավան, Պռոշյան 2/4.
34) «Կարինե Սահակյան» Ա/Ձ՝ ք․ Չարենցավան, Պռոշյան 9.
35) «Հովսեփ Մուրադյան» Ա/Ձ՝ ք․ Չարենցավան, Քոչարի 50/2.
36) «Սամվել Բուլղադարյան» Ա/Ձ՝ ք․ Չարենցավան, 3-րդ թաղամաս, 6 շենք 2 բնակարան.
37) «Արուսյակ Սուքոյան» Ա/Ձ` ք. Իջևան, Անկախության 17/15.
38) «Վազգեն Մարգարյան» Ա/Ձ` ք. Իջևան, Ազատամարտիկների 4/92.
39) «Զարուհի Մելիքբեկյան» Ա/Ձ` ք. Իջևան, Երևանյան 177.
40) «Բելլա Սարդարյան» Ա/Ձ` ք. Իջևան, Արցախյան 51.
41) «Սևակ Գոմցյան» Ա/Ձ՝ ք․ Վանաձոր, Տիգրան Մեծի 65ա․
42) «Մարիա Սարկիսյան» Ա/Ձ՝ ք․ Վանաձոր, Տիգրան Մեծի 65/2:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։
3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունիսի 26-ին: