Գլխավոր տեղեկություն
Համար
N 484-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.08.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
24.08.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.08.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 օգոստոսի 2020 թվականի N 484-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N 183-Ա ԵՎ ՀՈՒՆԻՍԻ 5-Ի N 301-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի`

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի ապրիլի 1-ի «Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից իրականացվող «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Մալաթիա-Սեբաստիա Հայորդյաց տան վերանորոգում» ծրագրի մասին» N 183-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 1-ի կետում «2,006,688,337 դրամ» բառերը փոխարինել «2,010,338,337 դրամ» բառերով.

2) որոշմանը կից ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հունիսի 5-ի «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի ապրիլի 1-ի N 183-Ա որոշմամբ հաստատված ծրագրին հարակից գործարքի մասին» N 301-Ա որոշման 1-ին կետում «10,920,000 դրամ» բառերը փոխարինել «14,570,000 դրամ» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2020 թ. օգոստոսի 24

Երևան

  

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

օգոստոսի 24-ի N 484-Ա

որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՀԱՅՈՐԴՅԱՑ ՏԱՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ»

 

ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, 32/2 հասցեում գտնվող Հայորդյաց տան շենքի հիմնովին վերանորոգումը։
Հաշվի առնելով, որ շենքը շատ հին է (կառուցվել է 1970-ականներին) և դժվարություններ են առաջացել շատ հին լինելու պատճառով` շենքում կրթադաստիարակչական գործունեություն ծավալելու համար անհրաժեշտություն է առաջացել ստեղծել ժամանակակից ու հարմարավետ պայմաններ ու ամբողջովին վերանորոգել այն։ Վերանորոգման ենթակա տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 6500 քառ. մետր:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից։

3.

Բարեգործը

Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ) (գրանցված` ԱՄՆ, Դելավերի նահանգ, Նյու Քեսլ համայնք, 19808 ք. Վիլմինգտոն, Սենթրվիլ փ. 2711, #400 հասցեում, «29» մարտի 1955թ., գրանցման թիվ` 0486313)

4.

Ծրագրի կատարողը

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի ներկայացուցչություն (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մարշալ Բաղրամյան 40, ՀՎՀՀ՝ 00006479)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, հոգևոր

6.

Ծրագրի բյուջեն

2,010,338,337 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպություն, Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ քաղաք Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ՀՎՀՀ 04703401

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2020 թվականի մարտի 10-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Շենքի վերանորոգման նախագծային աշխատանքներ 2020 թվականի ապրիլի 10-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 14,570,000 դրամի չափով
2. Շենքի վերանորոգման հեղինակային հսկողության աշխատանքներ։ Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի մարտի 10-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում՝ 21,600,000 դրամի չափով:
3. Շենքի ընդհանուր շինարարական աշխատանքներ (այդ թվում ներքին հարդարման) ՝ 854,068,933.61 դրամի չափով,
- ապրանքների ներմուծում` 350,084,593.85 դրամի չափով:
Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի մարտի 10-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում:
4. Շենքի էլեկտրամատակարարման համակարգի շինմոնտաժային աշխատանքներ՝ 100,222,077.02 դրամի չափով,
- ապրանքների ներմուծում՝ 117,533,637 դրամի չափով
Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում:
5. Շենքի ջերմասառնամատակարարման ցանցի, օդափոխության, ջեռուցման համակարգերի տեղադրման և կաթսայատան սարքավորումների մոնտաժային աշխատանքներ՝ 193,259,398 դրամի չափով,
- ներմուծվող ապրանքներ՝ 192,897, 521.18 դրամ առանց ԱԱՀ-ի
Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի մայիսի 1-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում:
6. Ջրամատակարարման և ջրահեռացման աշխատանքներ՝ 51,288,918 դրամի չափով,
- ապրանքների ներմուծում՝ 16,353,243 դրամի չափով
Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի մայիսի 1-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում:
7. Հրդեհամարման, տեսահսկման, մուտքի վերահսկման, հակահրդեհային համակարգերի և համակարգչային ցանցի մոնտաժային աշխատանքներ՝ 55,166,849.34 դրամի չափով
- ապրանքների ներմուծում՝ 43,293,166.20 դրամի չափով:
Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի մայիսի 1-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1․ Շենքի վերանորոգման նախագծային աշխատանքներ՝ 14,570,000 դրամ առանց ԱԱՀ-ի
2․ Շենքի վերանորոգման հեղինակային հսկողություն՝ 21,600,000 դրամ առանց ԱԱՀ-ի
3․ Ընդհանուր շինարարական աշխատանքներ (այդ թվում ներքին հարդարման)՝ 854,068,933.61 դրամ առանց ԱԱՀ-ի
- ապրանքների ներմուծում` 350,084,593.85 դրամ առանց ԱԱՀ-ի
4․ Էլեկտրամատակարարման համակարգի շինմոնտաժային աշխատանքներ՝ 100,222,077.02 դրամ առանց ԱԱՀ-ի
- ապրանքների ներմուծում՝ 117,533,637 դրամ առանց ԱԱՀ-ի
5․ Շենքի ջերմասառնամատակարարման ցանցի, օդափոխության, ջեռուցման համակարգերի տեղադրման և կաթսայատան սարքավորումների մոնտաժային աշխատանքներ՝ 193,259,398 առանց ԱԱՀ-ի
- ներմուծվող ապրանքներ՝ 192,897, 521.18 դրամ առանց ԱԱՀ-ի
6․ Ջրամատակարարման և ջրահեռացման աշխատանքներ՝ 51,288,918 դրամ առանց ԱԱՀ-ի
- ապրանքների ներմուծում՝ 16,353,243 դրամ առանց ԱԱՀ-ի
7. Հրդեհամարման, տեսահսկման, մուտքի վերահսկման, հակահրդեհային համակարգերի և համակարգչային ցանցի մոնտաժային աշխատանքներ՝ 55,166,849.34 դրամ առանց ԱԱՀ-ի
- ապրանքների ներմուծում՝ 43,293,166.20 դրամ առանց ԱԱՀ-ի:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական

ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Չի նախատեսվում

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնական վարչական ժողովի և ՀՀ կառավարության 2003թ․ հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան