ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունիսի 2020 թվականի N 754-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 183-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրերի իրագործումը համակարգող խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 183-Ա որոշմամբ հաստատված հավելվածում «Է. Ամիրխանյան» բառերը փոխարինել «Մ. Կարապետյան» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. հունիսի 29 Երևան |