Գլխավոր տեղեկություն
Համար
ԲԴԽ-55-Ն-10
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.08.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.08.24-2020.09.06 Պաշտոնական հրապարակման օրը 24.08.2020
Ընդունող մարմին
Բարձրագույն դատական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
20.08.2020
Ստորագրող մարմին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.08.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.2020

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԲԴԽ-55-Ն-10

2020 թ.

        

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-23-Ո-47 որոշմամբ՝ Բարձրագույն դատական խորհուրդը

    

ՈՐՈՇՈՒՄ Է

   

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման հավելված 1-ում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Հավելվածի 11-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Գավառի, Մարտունու վարչական տարածքներ» բառերը փոխարինել «Գեղարքունիքի մարզի վարչական տարածք» բառերով.

2) Հավելվածի 11-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Մարտունու, Գավառի, Վարդենիսի վարչական տարածքներ» բառերը փոխարինել «Գեղարքունիքի մարզի վարչական տարածք» բառերով.

3) Հավելվածի 11-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Վարդենիսի, Մարտունու վարչական տարածքներ» բառերը փոխարինել «Գեղարքունիքի մարզի վարչական տարածք» բառերով.

4) Հավելվածի 11-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Ճամբարակի, Սևանի վարչական տարածքներ» բառերը փոխարինել «Գեղարքունիքի մարզի վարչական տարածք» բառերով.

5) Հավելվածի 11-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 5-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Սևանի, Ճամբարակի վարչական տարածքներ» բառերը փոխարինել «Գեղարքունիքի մարզի վարչական տարածք» բառերով:

6) Հավելվածի 12-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Գորիսի, Սիսիանի վարչական տարածքներ» բառերը փոխարինել «Կապանի, Մեղրիի վարչական տարածքներ» բառերով:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

    

Բարձրագույն դատական
խորհրդի նախագահ

Ռ. Վարդազարյան

 

2020 թ. օգոստոսի 20
ք. Երևան

    

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 օգոստոսի 2020 թվական: