ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հունիսի 2020 թվականի N 352-Ա
«ՖՈՔԸՍ ՕՆ ՉԻԼԴՐԵՆ ՆԱՈՒ, ԻՆԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ.» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող` 20,887,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Մանկական խաղահրապարակներ Հայաստանի և Արցախի համայնքներում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ՝ 00130776) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2020 թվականի մայիսի 4-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության Մարտունի համայնքի համար խաղահրապարակի սարքավորումների պատրաստում՝ 3,084,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2020 թվականի մայիսի 4-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի մանկապարտեզի համար խաղահրապարակի սարքավորումների պատրաստում՝ 2,588,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2020 թվականի մայիսի 4-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Տավուշի մարզի Աչաջուր գյուղի մանկապարտեզի համար խաղահրապարակի սարքավորումների պատրաստում՝ 2,871,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2020 թվականի մայիսի 4-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Տավուշի մարզի Վարագավան համայնքի մանկապարտեզի համար խաղահրապարակի սարքավորումների պատրաստում՝ 1,004,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2020 թվականի մայիսի 4-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Սյունիքի մարզի Տեղ համայնքի մանկապարտեզի համար խաղահրապարակի սարքավորումների պատրաստում՝ 2,486,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2020 թվականի մայիսի 4-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Տավուշի մարզի Այրում համայնքի մանկապարտեզի համար խաղահրապարակի սարքավորումների պատրաստում՝ 2,004,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
7) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2020 թվականի մայիսի 4-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Տավուշի մարզի Դեղձավան համայնքի մանկապարտեզի համար խաղահրապարակի սարքավորումների պատրաստում՝ 2,336,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
8) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2020 թվականի մայիսի 4-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Շիրակի մարզի Բասեն համայնքի մանկապարտեզի համար խաղահրապարակի սարքավորումների պատրաստում՝ 2,004,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
9) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2020 թվականի մայիսի 4-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության Գողթանիկ համայնքի համար մանկական խաղահրապարակի սարքավորումների պատրաստում՝ 2,510,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ.» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. հունիսի 24 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. հունիսի 24-ի N 352-Ա որոշման |
ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ
ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Մանկական խաղահրապարակների տեղադրում |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից |
3. |
Բարեգործը |
«Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ.» բարեգործական կազմակերպություն, 6850 Քենդի պողոտա, սենյակ 102, Ռեսեդա, Կալիֆորնիա 91355, Լոս Անջելես |
4. |
Ծրագրի կատարողը |
«Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ.» ԲԿ հայաստանյան մասնաճյուղ, ք. Երևան, Վ. Համբարձումյան 2 շ, 37 բն, ՀՎՀՀ՝ 00130776 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ՀՀ Շիրակի մարզ, Բասեն համայնք, ՀՀ Սյունիքի մարզ, Տեղ համայնք, Տավուշի մարզ, Այրում, Դեղձավան, Վարագավան, Աչաջուր համայնքներ, Արմավիրի մարզ, Սարդարապատ համայնք, Արցախի Հանրապետություն, Գողթանիկ և Մարտունի համայնքներ, սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
20,887,000 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
ՀՀ Շիրակի մարզ, Բասեն համայնքի մանկապարտեզ, ՀՀ Սյունիքի մարզ, Տեղ համայնքի մանկապարտեզ, Տավուշի մարզ, Այրում, Վարագավան, Աչաջուր համայնքների մանկապարտեզ և Դեղձավանի միջն. դպրոց, Արմավիրի մարզ, Սարդարապատ համայնքի մանկապարտեզ, Արցախի Հանրապետություն, Գողթանիկի միջն․դպրոց և Մարտունի 2 զորամասի միջն․դպրոց |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
12.06.2020թ – 25.11.2020թ. |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1 փուլ - 12.06.2020 թ. - 25.06.2020 թ. խաղային սարքերի պատվիրում և պատրաստում, 2 փուլ - 25.06.2020 թ. - 31.08.2020 թ. սարքերի տեղադրում, 3 փուլ - 01.09.2020 թ. - 30.09.2020 թ. խաղահրապարակի հանձնումը համայնքին 4 փուլ - 01. 10.2020 թ. - 25.11.2020 թ. ընդունման–հանձնման ակտերի ստորագրում |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Պայմանագրերը կնքված՝ 04․05․2020 թ. «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ.» ԲԿ-ի և «Մագնոն» ԲԲԸ-ի միջև - խաղահրապարակների սարքավորումների արժեքը՝ 20.887.000 դրամ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Համագործակցություն է նախատեսվում տեղական ինքնակառավարման մարմինների հետ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|